Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Տասն անգամ վարչապետ փոխվի, նրա սանրվածքը, հագուկապը, բառապաշարը, որևէ բան չի փոխվելու»

«Տասն անգամ վարչապետ փոխվի, նրա սանրվածքը, հագուկապը,  բառապաշարը, որևէ բան չի փոխվելու»
27.09.2016 | 11:29

«Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով: Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»,- օգոստոսի 1-ին հայտարարեց Սերժ Սարգսյանը։ «Այս ընդդիմությանը նկատելի՞ է «լայն համաձայնության», «քաղաքական պատասխանատվության» և, ի վերջո, «ազգային համաձայնության կառավարություն» ձևավորելու «ինստիտուցիոնալ հենքը» հարցն «Իրատեսն» ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՆ։ «Իշխանությունը լավ հասկանում է մեր այն գնահատականը, որ իշխանության և ժողովրդի միջև կա մեծ անջրպետ, ուստի սոցիալական դժգոհությունը մեղմելու համար անընդհատ խոսում է նման բաներից»,- ասաց մեր զրուցակիցը։

-Խորհրդարանում առկա ուժերո՞վ պետք է ձևավորել այդ կառավարությունը։ Դուք Ձեզ տեսնո՞ւմ եք այդ իշխանությունում։
-Մենք ինչպե՞ս կարող ենք մեզ այդ ֆորմատում տեսնել։ Իսկ ինչ-որ մեկը կա՞ Հայաստանում, որ իրեն տեսնում է այդ կառավարությունում։ Բազմիցս ասել ենք, որ ազգային համաձայնության կառավարությունը ճգնաժամային երկրներում է լինում, այն էլ՝ ժամանակավոր, և ձևավորվում է ընդդիմության և իշխանության համաձայնությամբ։ Սա շատ կոնկրետ խնդիր է լուծելու, մինչև ժողովրդավարական ընտրություններով իշխանությունը հանձնվի համապատասխան ուժին։
-Հիմա այդ գործընթացը մեկնարկե՞լ է, թե՞ ոչ, չէ՞ որ երկրի ղեկավարը հայտարարեց, որ հիմա մենք այդ փուլում ենք։
-Մի կողմ թողնենք դատարկ խոստումները, ձևակերպումները։ Տեսնում ենք մեկ բան՝ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ շարունակում է կառավարել։ Հիմա դրա անունը պիտի դնենք ազգային համաձայնության կառավարությո՞ւն։
-Կառավարության կազմի վերջին փոփոխությունները գուցե այդ միտումն ունեն։
-Ցանկացած վարչապետ գործում է՝ ունենալով քաղաքական հենարան։ Նորանշանակ վարչապետի հենարանը ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն են, այս առումով ոչ մի փոփոխություն չի եղել։ Տասն անգամ վարչապետ փոխվի, նրա սանրվածքը, հագուկապը, արտահայտությունները, բառապաշարը, որևէ բան չի փոխվելու, որովհետև երկրում շարունակում է իշխել այն կոալիցիան, որը 18 տարի ղեկավարել է (որոշակի փոփոխությամբ՝ ոմանք ՀՀԿ մտել, դուրս են եկել)։ Հիմա 18 տարի երկրի կառավարումը տապալած, ձախողած քաղաքական հենարանը, վարչապետ փոխելով, կարո՞ղ է ինչ-որ հարց լուծել։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2807

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ