Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վետերաններն ու կուրսանտներն այցելում են ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին

Վետերաններն ու կուրսանտներն այցելում են ապրիլյան պատերազմում զոհվածների ընտանիքներին
27.09.2016 | 11:32

Հուլիսին մեկնարկել է «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի «Դուք մենակ չեք» ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է զորավիգ լինել ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի ընտանիքներին։ Ծրագրի շրջանակներում ռազմական կրթօջախների սաներն ու ազատամարտիկները պարբերաբար այցելում են ապրիլյան պատերազմի ընթացքում զոհվածների հարազատներին։


Հուլիսի 9-ից սկսած կուրսանտներն ու ղարաբաղյան պատերազմի վետերանները նվերներով այցելել են զոհվածների հարազատներին՝ սփոփելու նրանց վիշտը։ Նման այցելություններ կազմակերպվելու են տարվա ընթացքում մի քանի անգամ՝ ՀՀ անկախության օրը, Ազգային բանակի կազմավորման տարեդարձին, մայիսյան եռատոնին, Սուրբ Զատկի և զոհված զինծառայողի ծննդյան օրերին։


«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի նախագահ Յ. Միքայելյանի դիտարկմամբ՝ հանդիպումները ցույց են տվել, որ նման շփումների կարիք զոհվածների հարազատներն ունեն։ Ձևավորվում է մտերմություն ընտանիքների և կուրսանտների միջև։ Կուրսանտների միջոցով ծնողները կուրսանտներից իրենց զավակների կարոտն են առնում։


Զոհված զինծառայող Հրաչյա Մուրադյանի այրին՝ տիկին Աննան, ասում է, որ իր համար թանկ ու արժեքավոր են նման հանդիպումները, որոնք սփոփում են իր վիշտը, հիշեցնում՝ ինքն ու իր երեխաները միայնակ չեն։


Ծրագրի առաջին՝ ծանոթության փուլն արդեն ավարտվել է, այցելություններ են եղել ավելի քան 100 զինծառայողի ընտանիքների Հայաստանում և Արցախում։
Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի հատկացրած դրամաշնորհով, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ։
Սեպտեմբերին մեկնարկել է ծրագրի երկրորդ փուլը։ Սեպտեմբերի 24-ին վետերան-ազատամարտիկ Հակոբ Դաշյանն ու Մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի կուրսանտ Մանուկ Նազարյանն այցելել են զոհված կամավորական Սարգիս Խալափյանի տուն։ Սարգիս Խալափյանն Արցախյան պատերազմի մասնակից էր։ Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, հակառակորդի հարձակման լուրը լսելով, նա որպես կամավոր անմիջապես մեկնել է մարտի դաշտ և կանգնել երիտասարդ զինվորների կողքին՝ առաջնագծում: Թալիշի դիրքերը հետ գրավելուց հետո Սարգիսը հակառակորդի ականի պայթյունից զոհվել է՝ փրկելով քիչ այն կողմ գտնվող զինվորների կյանքը:


Սարգիս Խալափյանի այրին՝ Նունե Խաչատրյանը, նշում է, որ ամուսինը, ապրիլյան դեպքերի լուրը լսելով, անմիջապես, առանց վայրկյան իսկ մտածելու մեկնել է սահման։ Արցախ մեկնելիս ճանապարհին այցելել է Վայքում զինծառայությունն անցնող կրտսեր որդուն։
Վետերան-ազատամարտիկ Հակոբ Դաշյանն էլ նշում է, որ նման այցելություններով, հիշելով ենք ապրեցնում զոհված տղաներին։ Նրա խոսքով՝ ամեն ինչ անելու են նրանց նպատակներն իրագործելու և երկիրն ամրացնելու համար։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ