Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միակողմանի պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը գոռոզության և պարզունակ սահմանափակության անմխիթար հետևանք է

Միակողմանի պատժամիջոցների ամերիկյան քաղաքականությունը  գոռոզության և պարզունակ սահմանափակության անմխիթար հետևանք է
27.09.2016 | 11:43

Համեմատաբար վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի՝ Կուբա, և պետքարտուղար Ջոն Քերիի Ռուսաստան, կատարած այցերն ակնբախորեն ցույց տվեցին, որ պաշտոնական Վաշինգտոնի զինանոցում տխրահռչակ «պատժամիջոցների քաղաքականությունը» ոչ այլ ինչ է, եթե ոչ անցյալի վերապրուկ, որից Սպիտակ տունը, այնուամենայնիվ, մտադիր չէ հրաժարվել: Չէ՞ որ «մենք ձեզ պատժամիջոցներով կխեղդենք» թեմայով պարբերաբար հնչող «նզովքը» ամերիկյան կառավարող վարչախմբերին հնարավորություն է տալիս զգալու իր մեծությունը իր իսկ սեփական աչքում: Եվ, որքան էլ տարօրինակ թվա, այդ ամենը հետևանք է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների աշխատանքի արդյունավետության գերագնահատման, որոնք իրենց նախագահներին ու քաղաքական վերնախավերին շարունակ համոզել են, թե հենց «Ամերիկայի պատժամիջոցներն» են, որ համարյա մեկ-երկու տարում ընդունակ են սպանելու այս կամ այն պետությունը:

Պետք է ենթադրել, որ Սպիտակ տուն և Պետդեպարտամենտ փոխանցելով պատժամիջոցների սահմանումից սպասվող չափազանցված ակնկալիքները, ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների տարբեր տասնամյակների ղեկավարները իրենց ապահովել են թե՛ հզոր բյուջեով, թե՛ «արտաբյուջետային հավելավճարներով»՝ նման նրանց, որ 2015 թ. ի հայտ բերվեցին «սիրիական ընդդիմության» զինյալների պատրաստման համար միջոցների ծախսման հարցի շուրջ ԱՄՆ-ի Կոնգրեսում տեղի ունեցած հատուկ ունկնդրումների ժամանակ, երբ հայտնի դարձավ, որ մոտ 600 մլն դոլար գումարով երեք տարում «հաջողվել է» պատրաստել սոսկ 50-ից մինչև 120 մարդու, որոնցից Սիրիայի օրինական կառավարության դեմ իրապես կռվել է ընդամենը 5-6-ը, իսկ Կոնգրեսում անցկացվող ունկնդրումների պահին «շարքում» մնացել էր ընդամենը մեկը:


Անցած տարի ամերիկյան հարկատուների հանդեպ «մեղանչել» էր Պենտագոնը, սակայն «ինչ-որ մեկի դեմ պատժամիջոցների» հարցում (և այստեղ կարևոր չէ, թե կոնկրետ որ երկրի դեմ) նույն ամերիկյան հարկատուների հանդեպ առնվազն 1960 թվականից մեղանչել են ԱՄՆ-ի առանց բացառության բոլոր հատուկ ծառայությունները: Իսկ չէ՞ որ հենց 1960 թ. Վաշինգտոնը խտրական պատժամիջոցներ սահմանեց ազատատենչ Կուբայի դեմ, որն իր հողից դուրս էր շպրտել բռնակալ Բատիստայի ամերիկամետ դրածո կառավարությունը, ինչպես նաև ազգայնացրել էր ամերիկյան քաղաքացիների ու կորպորացիաների սեփականությունը: Պատժամիջոցների տակ 56 տարի անցկացնելը կատակ բան չէ: Բայց ինչի՞ հասավ Ամերիկան: Միայն նրան, որ Կուբայի հայրենասիրական ուժերը ընդունեցին «կարմիր երանգ» և որոշեցին իրենց հայրենիքում սոցիալիզմ կառուցել՝ դրանով իսկ անմիջապես իրենց կողմը հրապուրելով այն ժամանակվա ԽՍՀՄ-ի բարեհաճությունը: Տեսնելով, որ սպառնալիքներն ու պատժամիջոցները չեն գործում, որ ձախողվեց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի արկածախնդրությունը Կոչինոսի ծովածոցում, 1962 թ. պատժամիջոցները խստացվեցին՝ հասցվելով գրեթե արգելքի և տնտեսական շրջափակման մակարդակի: Որպես պատժամիջոցների չեղարկման պայման ԱՄՆ-ը պահանջում է Կուբայում հաստատել «ժողովրդավարություն և հարգել մարդու իրավունքները», ինչպես նաև դադարեցնել երկրի ռազմական համագործակցությունը այլ պետությունների հետ: Եվ դա պահանջում է մի երկիր, որն իրեն հորջորջում է ժողովրդավարության լուսատու, սակայն չցանկանալով ընդունել իր պարտությունը, ուզում է «խեղդամահության» միջոցով վերադարձնել կորցրածը: Այս հանգամանքը շատ կարևոր է. չէ՞ որ ո՛չ Կաստրո եղբայրները, ո՛չ նույնիսկ լեգենդար Չե Գևարան մտքներով իսկ չէին անցկացնում սոցիալիզմն ու կոմունիզմը: Նրանք պարզապես երազում էին ԱՄՆ-ի տիրապետությունից և տեղական ամերիկամետ խամաճիկ օլիգարխների իշխանությունից Կուբայի ու ամբողջ Լատինական Ամերիկայի ազատագրության մասին: Այս առումով, պետք է ասել, Լատինական Ամերիկայի երկրների 1950-70 թթ. վիճակը միանգամայն համադրելի է այն բանի հետ, ինչ կատարվում էր, օրինակ, ՈՒկրաինայում և Սաակաշվիլու Վրաստանում. իհարկե, հայտնի վերապահումներով, քանի որ նախկին խորհրդային տարածությունում օլիգարխիայի արմատները, այնուամենայնիվ, այլ են: Բայց կարևոր է բուն սկզբունքը. ԱՄՆ-ը ողջունում էր տեղացի այն օլիգարխներին, որոնք «անտրտունջ» տեղի էին տալիս Ամերիկային և նրան զիջում իրենց հողերը, ընդերքը և այլն: Դե, իսկ իր սեփական «շան տղերքը» Վաշինգտոնին միշտ էլ պետք էին և ամենուր:


Ինչպես հայտնի է, 2014 թ. սեպտեմբերի 6-ին ԱՄՆ-ը հերթական անգամ երկարաձգեց Կուբայի դեմ ուղղված առևտրական արգելքը, և հանկարծ Օբամայի նախագահական կարիերայի մայրամուտին նահանջ նկատվեց: Բայց արդյո՞ք: Օբամայի այցը ցույց տվեց, որ, ինչպես Իրանի դեպքում էր արվել, Վաշինգտոնը «չեղարկում է պատժամիջոցները», իրականում, սակայն, չչեղարկելով դրանք: Եվ ամերիկյան նախագահի հետ բերված «ծախու գրչակների» բազմությունը այնքան էր զայրացրել Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրո Ռուսին, որ նա, մեր կարծիքով, օգտվեց համեմատաբար վերջերս Հայաստանի Հանրապետության արդի պատմության մեջ տեղ գտած նախադեպից: Խոսքն այն մասին է, որ երբ հեռուստաբանավեճի ժամանակ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ամերիկամետ ընդդիմության ներկայացուցիչը երկրում «քաղբանտարկյալների առկայության» և «քաղաքական շարժառիթներով» աշխատանքից պետծառայողների ազատման մեղադրանք ներկայացրեց, ի պատասխան Հայաստանի նախագահը առաջարկեց՝ հենց հիմա, թեկուզ մեկ տուժածի ազգանուն, թեկուզ տուժածների մի ամբողջ ցուցակ տվեք, և հարցը կլուծվի: Բնականաբար, հայկական հեռուստաբանավեճում ամերիկամետ հայ ընդդիմադիրները չկարողացան նշել ո՛չ ցուցակ, ո՛չ էլ անգամ մեկ ազգանուն:

Կուբայի ղեկավարին չկարողացան պատասխանել նաև ամերիկյան ծախու «լրագրողները», որոնց Օբաման բերել էր բացահայտորեն նրա համար, որ փորձեր կուբացիներին «ցուցադրաբար խարազանել» էլի նույն՝ «ժողովրդավարացման և մարդու իրավունքների հարգման» թեմայով, որ ԱՄՆ-ն օգտագործել էր Հավանայի դեմ պատժամիջոցների սահմանումը հիմնավորելու համար:
ՈՒ անմիջապես աչքի զարնեց, որ ԱՄՆ-ը, հռչակելով, թե իբր հրաժարվում է հակակուբայական պատժամիջոցներից, իրականում ձգտում էր միայն միակողմանիորեն «լողալ փառքի ցոլքերում» և ցույց տալ, թե իբր, տեսեք, հասունացել է Սպիտակ տունը: Ոչ, չի հասունացել: Ռաուլ Կաստրոն խոսում է Գուանտանամոյի բանտի և այնտեղի ամերիկյան բազայի վերացման մասին. Օբաման լռում է, չի արձագանքում: Կուբայի ղեկավարն ասում է, թե Կուբայի կառավարության պաշտոնական տվյալների համաձայն, 2010 թ. դեկտեմբերի սկզբի դրությամբ, տնտեսական շրջափակման պատճառած ուղղակի վնասը կազմել է 104 մլրդ դոլար, իսկ 1961-ից հետո ոսկու նկատմամբ դոլարի արժեզրկումը՝ 975 մլրդ դոլար: Եվ Օբաման դարձյալ լռում է: Մինչև 2013 թ. հոկտեմբեր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 22 անգամ դատապարտել է Կուբայի հանդեպ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները, արգելքի դատապարտման օգտին քվեարկել է 188 պետություն, և պետք է մի որևէ բան անել. իսկ Օբաման շարունակում է ձևացնել, թե «ոչինչ չի լսում» կամ «ոչինչ չգիտե»:

Իսկ չէ՞ որ շրջափակումը խիստ քննադատում էին ոչ միայն Կուբան, ԽՍՀՄ-ը և սոցճամբարի պետությունները, այլև աշխարհի շատ այլ երկրներ, այդ թվում` Եվրամիության և Լատինական Ամերիկայի երկրները, Կանադան: Իսկ Մարդու իրավունքների միջամերիկյան հանձնաժողովը 2008 թ. իր զեկույցում ԱՄՆ-ին վերստին կոչ էր արել չեղարկել արգելքը: Իսկ ո՞ւր էր «ամերիկյան ժողովրդավարությունը» 1960-ից մինչև 2015 թվականը: Եվ այն ամենը, ինչ վերջերս Հավանայում կարողացավ ասել Օբաման, գիտե ամբողջ աշխարհը. իբր, ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ ԱՄՆ-ի Կոնգրեսում, և բացի այդ էլ՝ ինքը «գնացող» նախագահ և այլն, և այլն...

Այսինքն, ոչ թե Օբաման, այլ մեկ ուրիշը իրապես կզբաղվի պատժամիջոցների ազնիվ ու հետևողական վերացման և միակողմանի պատժամիջոցներով Կուբային պատճառված վնասի հատուցման հարցերով: Օրինակ, ԱՄՆ-ի մեծ բարեկամն ու օգնականը՝ ԽՍՀՄ-ի առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ամերիկյան Ֆերգյուսոնում տեղի ունեցած արյունալի իրադարձություններից և սևամորթ քաղաքացիների սպանությունների շարքի պատճառով երկրում զանգվածային հուզումները կանխելու ամերիկյան իշխանության աննախադեպ անզորությունից հետո արդեն արձանագրել էր, որ Օբաման ԱՄՆ-ի քաղաքականության տիպական «կաղ բադ» է, և ոչ մի սպասելիք չպետք է ունենալ նրանից: Իսկ չէ՞ որ նույն Կուբայի առումով Օբաման երդմամբ խոստացել էր Գուանտանամոյի ռազմաբազայի բանտը փակել դեռ մինչև իր երկրորդ նախագահական ժամկետի ավարտը: Ավաղ, անգամ այս մանրուքը ամերիկյան նախագահը, ով հիանալի գիտե, թե որ դեպքերում ինքը իրավունք ունի հաղթահարելու ԱՄՆ-ի Կոնգրեսի «խութերը», այդպես էլ չի անի:


Եվ նույն բանը Իրանի պարագայում, որի դեմ ամերիկացիները «պատժամիջոցներով կռվում են» 1979-ից սկսած, երբ կողոպտեցին այդ երկիրը, սառեցնելով նրա ակտիվներն ու իր բանկերում ունեցած ոսկու պաշարները՝ իբր, «ի պատասխան Թեհրանում ամերիկյան դեսպանատան զավթման»: Իսկ գուցե ավելի ազնիվ կլիներ խոստովանե՞լ, օրինակ, որ Իրանի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանատան զավթմանը դրդել էր Իրան միակողմանի զինված ներխուժման աննախադեպ լկտի փորձը, և լայնածավալ բախումից ¥իսկ այդ դեպքում չէ որ ԽՍՀՄ-ն էլ հազիվ թե անմասն մնար՝ Աֆղանստանի պատերազմի ֆոնին¤ զերծ պահեց միայն այն, որ իրանցիներին, մի կողմից, օգնեց Դեշտ-Է-Քևիր անապատի փոշեմրրիկը, մյուս կողմից՝ իրանական հասարակության և բանակի մեծ համախմբվածությունը: Ինչպես Կուբայի պարագայում, Իրանը պարզապես պայքարում էր իր շահերի օգտին. նա ԱՄՆ-ի «պատժին արժանացավ» միայն այն պատճառով, որ հրաժարվեց լինել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի «շղթայակապ ժանդարմական շունը». չէ՞ որ այդ Իրանի շուրջն էր խմբվում (մինչև իսլամական հեղափոխությունը) ՍԵՆՏՈ ռազմական դաշինքը:

Ավելին, չէ՞ որ Իրանը «հանցանք էր գործել». ըստ ամերիկյան տրամաբանության՝ ավարտին էր հասցրել այն, ինչ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան 1950-ական թվականներին թույլ չէին տվել ավարտին հասցնել վարչապետ Մոսադեկի ազգային կառավարությանը, այսինքն, ազգայնացրել էր իր տնտեսության նավթարդյունահանման և նավթավերամշակման ճյուղերը: Իրանը բացահայտորեն պաղեստինցի արաբների կողմը բռնեց արաբա-իսրայելական հակամարտությունում և մուսուլմանական մյուս երկրներին մեղադրեց պաղեստինյան հարցում ունեցած շահադիտական երկերեսանիության և տարածաշրջանում ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերը սպասարկելու մեջ: Ընդ որում, դա վերաբերում էր Թուրքիային ու Սաուդյան Արաբիային, որոնց հետ Իրանը հիմա էլ լարված հարաբերություններ ունի Սիրիայի ու Եմենի առնչությամբ Անկարայի ու Էր-Ռիադի ամերիկամետ քաղաքականության պատճառով:


Ինչպես հայտնի է, 2012-ին տեղի ունեցավ հերթական կոշտացումը՝ ուղղված իրանական բանկերի, ինչպես նաև Իրանի ատոմային արդյունաբերության հետ կապված ընկերությունների ու ֆիզիկական անձանց դեմ: Իսկ երբ թվում էր, թե 2015 թ. հուլիսի կեսերին Արևմուտքն ու Իրանը Ռուսաստանի և Չինաստանի միջնորդությամբ, կարծես, համաձայնության են եկել, իսկ 2016-ից հանդիսավորապես հայտարարվեց, թե՝ վե՛րջ, հակաիրանական պատժամիջոցները հանված են, հանկարծ սկսեց պարզվել, որ ԱՄՆ-ը մտադիր չի եղել և մտադիր էլ չէ բացել իրանական բոլոր ակտիվներն ու ոսկու պաշարները: Լավագույն դեպքում, եթե հիշենք պետքարտուղար Քերիի բազմաթիվ հարցազրույցները, դա կառնչվի միայն ակտիվներին ու մոտավորապես 55 մլրդ դոլարի ոսկուն և ոչ թե 150 մլրդ, ինչպես ակնկալում էին Թեհրանում:

«Լավագույն դեպքում», որովհետև ամերիկացիները կանխավ Վիեննայի համաձայնագրի տեքստում ավելի վատ վերապահություն էլ էին արել. Արևմուտքն իրավունք ունի հետ կանգնելու իրանական ատոմի և հակաիրանական պատժամիջոցների չեղարկման Գործողությունների համատեղ համալիր պլանով ¥ԳՀՀՊ¤ իր ստանձնած պարտավորություններից, եթե Թեհրանը «խախտի» իր պարտավորությունները: Իսկ հիմա քննության առնենք իրավիճակը. երկու օր էլ չէր անցել արտաքին քաղաքականության եվրահանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի և Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի ժպիտներից ու շամպայնի գավաթների զնգոցից, երբ ԱՄՆ-ը հայտարարեց... հակաիրանական նոր պատժամիջոցներ մտցնելու մասին, այս անգամ՝ «բալիստիկհրթիռային»:

Եվ հստակորեն հրահանգեց Եվրամիությանը, որ միանան իրեն: Ավելին, համապատասխան «առաջարկություններ» արվեցին նաև Ռուսաստանին ու Չինաստանին: Հիմա էլ Վաշինգտոնը «սպառնում է» Ռուսաստանին, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում վետո կդնի Իրանին C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումների վրա:
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2393

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ