«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Հռչակավոր հայազուններ

Հռչակավոր հայազուններ
27.09.2016 | 12:06

Հայերը յուրաքանչյուր բնագավառում աղի նման քիչ, բայց մեծ համ տվող ներդրումներ են արել աշխարհում և անգնահատելի արժեքներ փոխանցել այլ ազգերի: Համառոտ ներկայացնենք տարբեր դարերում հայազն գիտնականների ներդրումները, որ համաշխարհային ձեռքբերումների արժեք են ստացել։ Մանավանդ հիմա՝ համացանցի ընձեռած հնարավորության պայմաններում, երբ բոլոր ազգերն ուզում են իրենց ունեցած արժեքները ի ցույց դնել աշխարհին՝ մրցակցության մեջ մտնելով միմյանց հետ: Բայց, նախ, ինքներս մեզ պետք է ճանաչենք, որ կարողանանք ուրիշներին մեզ ներկայացնել, այլապես կնմանվենք ուրիշի զարդերով հպարտացող պճնամոլներին: Եվ այսպես, ներկայացնենք մեր ազգի երևելի մեծերին, որոնք հայորդաց հենքն են եղել իրենց ապրած ժամանակներում:


ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅԿԱԶՆ. գիտնական-ճարտասան (4-րդ դար), ծնվել է Փոքր Հայքում, կրթվել Անտիոքում, եղել է Աթենքի ճարտասանական դպրոցի ղեկավարը, ապա անցել է Փարիզ ու Հռոմ, որտեղ էլ կանգնեցվել է նրա արձանը, որի վրա գրված է. «Աշխարհի թագուհի Հռոմը` ճարտասանության թագավորին»։
ՂԵՎՈՆԴԻՈՍ ՀԱՅԿԱԶՆ. նշանավոր փիլիսոփա, 5-րդ դարում Աթենքի համալսարանի ռեկտոր։
ՀԱՅՈՐԴԻ ՍԱՐԳԻՍ ԲԽԵՐԱ. Ասորիքում (6-րդ դար) մենակյաց է եղել, 585-ին ծանոթացել է Մուհամեդի հետ և նրան ուսուցանել քրիստոնեության հիմունքները, որ հետագայում դարձել է մահմեդական կրոնի առաջնորդն ու գրել «Ղուրանը» (տեղեկությունները՝ Հրաչյա Աճառյանի):
ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ. (7-րդ դար) ստեղծել է աշխարհում առաջին աշխարհագրական ատլասը: Առաջինը Հայաստանում կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսում-նասիրությունը, հատկապես մաթեմատիկայի:
ԼԵՎՈՆ ՓԻԼԻՍՈՓԱ. 863 թ. Կոստանդնուպոլսի համալսարանի ռեկտորն էր, ում մասնագետները համարում էին հանրահաշվի հիմնադիրը։ Նրան են աշակերտել Թեոդորոս Երկրաչափը և Կոմիտաս Քերականը, նաև սլավոներենի ապագա ուսուցիչներ Կիրիլն ու Մեֆոդին, ովքեր հետագայում սլավոնական այբուբենը ստեղծեցին։
ՄԱՐՏԻՐՈՍ ԵՐԶՆԿԱՑԻ (հայ կաթոլիկ դավանանքի եպիսկոպոս)-1493-ին մասնակցել է Կոլումբոսի 2-րդ ճանապարհորդությանը, ում գրառումները գտնվում են Երևանի Մատենադարանում և Կոլումբոսի արշավանքի միակ գրավոր հիշատակությունն են։
ԽԱՉԱՏՈՒՐ ՍԵՐՈԲՅԱՆ. 17-րդ դարում Ամերիկա գաղթած առաջին շերամապահները այդ երկրի Վիրջինիայի նահանգում իրենց ձեռքով թթենիներ տնկեցին ու շերամ բազմացնելով այնպիսի ընտիր մետաքս ստացան, որ արժանացան Չառլզ Առաջինի թագադրության պատմուճանը այդ մետաքսով կարելու պատվին: Ահա այդ ձեռներեց ու անխոնջ հայերից մեկն էր, որ 1849-ին գաղթած, մասնագիտությամբ դեղագործ, հայի պրպտուն միտք ունենալով, հայտնագործեց կանաչ գույնի մի ներկ, որն այնքան դիմացկուն ու անջնջելի հատկություններ ուներ, որ շուտով արժանացավ ամերիկյան կառավարության հավանությանը, և ԱՄՆ-ը, գնելով այդ ներկի պատրաստման գյուտը, սկսեց իր երկրի թղթադրամների (դոլարի) տպագրությունը հենց այդ ներկով, և հարյուր տարուց ի վեր այն չի փոխվել։
ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆ (ԽՍՀՄ). ատոմային ջերմային ռեակտորների ականավոր կոնստրուկտոր:
ՋՈՆ ՀԱՅԼԱՅՋՅԱՆ (ԱՄՆ). առաջին անգամ Լուսնի վրա վայրէջք կատարած և լուսնահողի նմուշը Երկիր բերած լուսնագնացի գլխավոր կոնստրուկտորը։
ԱԼԵՔՍԱՆԴՐ ՔԵՄՈՒՐՋՅԱՆ (պրոֆեսոր)- նույն գործը կատարել է ԽՍՀՄ-ում, նրա նախագծով ավտոմատ լուսնասարքն իջեցրին Լուսնի վրա և այնտեղից հող բերեցին Երկիր։
ՋԵՅՄՍ ԲԱՂՅԱՆ (ԱՄՆ). առաջին հայ տիեզերագնացը:
ՀՐԱՆՏ ՋԵՎԱՀԻՐՋՅԱՆ. հայտնագործել է աշխարհում առաջին արհեստական ադամանդը՝ «Ջևանը»։
ԱՐՏԵՄ ՄԻԿՈՅԱՆ (ԽՍՀՄ). «ՄԻԳ» հայտնի կործանիչ ինքնաթիռների գլխավոր կոնստրուկտոր:
ՄԱՆՈՒԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ (Բեյրութ), Հայկազյան քոլեջի պրոֆեսոր- 1960-ին իրար հետևից արձակեցին իրենց ձեռքով պատրաստած Երկրի արհեստական արբանյակներ: Հատկապես կարևոր է «Կեդար-3»-ը, որը, Երկրի շուրջը մեկ լրիվ պտույտ գործելով, ընկավ նախանշված գոտի` Միջերկրական ծով` Կիպրոսի և Լիբանանի միջև։ «Կեդար»-ների ստեղծագործական գրեթե ողջ կազմը և ղեկավար Մանուկ Մանուկյանը հրավիրվեցին ԱՄՆ ու իրենց պոտենցիալ կարողություններով ծառայեցին ՆԱՍԱ-ին։
ՓԻԹԸՐ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ. պրոֆեսոր, 2002 թ. ամռանը ԱՄՆ-ում իրականացրել է աստերոիդի վրա կատարված վայրէջքը։
ՏԻԳՐԱՆ ՄԻԳԵԼԵ-ՇԻՐԻՆՅԱՆ. պոլսահայ պրոֆեսոր, իտալական տիեզերագնացության հիմնադիրներից է։ Դրանով Իտալիան կանգնեց տիեզերքը նվաճող ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի կողքին։ Այնուհետև Տ. Մ.-Շիրինյանը ՆԱՍԱ-ի ծրագրով, ամերիկացի գործընկերների հետ, Տեխասում թռիչքի պատրաստեց «Scort» փոխադրող տիեզերանավը։
ԳՐԻԳՈՐ ԳՅՈՒՐԶԱԴՅԱՆ. «Օրիոն» տիեզերանավերի վրա տիեզերական աստղադիտարանների գյուտարար:
ԱՐՏԵՄ և ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆՅԱՆՆԵՐ. Միջուկային ֆիզիկայի, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների, արագացուցիչների տեսության հիմնադիրներ։ Առաջին պրոտոնային և էլեկտրոնային արագացուցիչների նախագծողներ, ինչպես նաև Երևանի օղակաձև արագացուցչի ստեղծողները:


Ի մի բերեց Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 3653

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ