«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ահա այսպիսի Ամերիկա

Ահա այսպիսի Ամերիկա
28.09.2016 | 09:12

ԱՄՆ նախագահի հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Տրամպը անհրաժեշտ պատրաստվածություն և բնավորություն չունի, որ մտնի Սպիտակ տուն՝ սեպտեմբերի 27-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ On air with Ryan Seacrest հեռուստաալիքի եթերում:

Գործող նախագահին ամենից շատ մտահոգել են նախագահի թեկնածուի խոսքերը միջուկային զենքի ու կլիմայի գլոբալ փոփոխության մասին. «Ես սկսում եմ հուզվել, երբ ինչ-որ մեկը Տրամպի պես ասում է. «Ես չգիտեմ՝ մենք պե՞տք է պաշտպանենք Ճապոնիային ու Հարավային Կորեային: Գուցե արժի, որ նրանք սեփակա՞ն միջուկային զենքն ունենան»:


Բարաք Օբաման, բնականաբար, աջակցություն է հայտնել դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին. «Ես աշխատել եմ Հիլարիի հետ և ճանաչում եմ նրան, նա լավ նախապատրաստված է: Նրան հարգում են ամբողջ աշխարհում, նա լրջմիտ է»:
Հեռուստադիտողների մեծ մասը երկու թեկնածուների դեբատում հաղթանակը տվել է Հիլարի Քլինթոնին: Տրամպը Twitter-ի իր էջում գրել է, որ հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ ինքը հրաշալի էր առաջին դեբատում:


Սեպտեմբերի 26-ին երկու թեկնածուները անդրադարձել են ազգային տնտեսությանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը, անվտանգությանը, զենք կրելու իրավունքին, ԱՄՆ-ի և մյուս երկրների միջուկային զինանոցին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Նկատեցի՞ք, որ ԱՄՆ-ում քննարկվում են ճիշտ նույն հարցերը, ինչ Հայաստանում՝ տնտեսություն, նոր աշխատատեղեր, անվտանգություն, զենքեր, ինչո՞վ մենք ԱՄՆ չենք: Բայց մի հարցում նրանք առաջ են մեզնից՝ նրանց ընտրությունները այս տարվա նոյեմբերի 8-ին են, մերը՝ եկող տարի:

Դիտվել է՝ 1473

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ