The Economist-ը հոդված է հրապարակել Ադրբեջանի կողմից առատորեն խավիարային դիվանագիտությանը ձևերի մասին, թե ինչպես է շեղվում արտասահմանի ուշադրությունը մարդու իրավունքներին առնչվող իրավիճակից և ընդդիմության վհատությունից։ Մեթյու Վալենսիան գրել է, որ Ադրբեջանը դա անում է ճոխ շոուներով և բարձր դասի լոբբինգով։
«Ոմանք Բաքուն անվանում են Կասպյան տարածաշրջանի Փարիզ, ոմանք էլ ասում են, որ ձկնկիթ արտադրող տարածաշրջանի Դուբայն է։ Սակայն հունիսի 18-19-ը համեմատություններ էին արվում Մոնակոյի հետ։ Բաքվի սրտում տեղի ունեցավ առաջին Formula-1 ավտոմրցավազքը՝ 6 կմ մայրուղում»,- գրում է հոդվածագիրը՝ նկարագրելով ճոխությունները, որոնց պայմաններում անցկացվել են մրցումները, միջնադարյան ու ժամանակակից ճարտարապետությունը, հյուրանոցային երկնաքերները։
«Արագությունն ավելի բարձր է կրակի երկրում»՝ գրված է եղել հսկա ցուցապաստառներից մեկի վրա։ Ոմանք այդպես են անվանում Ադրբեջանը՝ նավթային բոցավառ հանքերի համար։ Մրցութային գիշերները Բաքվի երկնաքերերը վերածվել էին հսկա LED- էկրանների։
Իլհամ Ալիևի կառավարությունն ասել էր, որ մրցավազքը զբոսաշրջության զարգացման պլանի մասն է՝ դիվերսիֆիկացնելու տնտեսությունը, որի արտահանման հասույթի զգալի մասն ապահովում է նավթը։
Քննադատների խոսքով՝ Գրանդ Պրիերը լավագույն սնափառ նախագծերն են, որոնք օգտագործվում են երկրում նպատակների քարոզչության և ռեժիմի վարկանիշն արտերկրում սպիտակեցնելու համար։ Անդրադարձ է արվում նաև 2015-ի հունիսին Եվրոպական խաղերի անցկացմանը։
Ալիևը հաջորդել է հորը՝ Հեյդարին, 2003-ին կեղծված ընտրությունների արդյունքում, նա կիրառել է հետագա հանրաքվեն նախագահի պաշտոնավարման ժամկետների սահմանափակումը վերացնելու համար։ Նա ծրագրում է ամրապնդել իր իշխանությունը։ Ադրբեջանում այժմ 30-100 քաղբանտրկյալ կա։ Ադրբեջանը 180 երկրների թվում 163-րդն է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակեպության մամուլի ազատության ինդեքսում։ Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանում կարելի է ձերբակալվել հրապարակման կամ Facebook-ում «սխալ տեսակի գրառմանը» հավանություն տալու համար։ Նրանք, ովքեր վերստին ձեռք են բերում ազատություն, ապրում են ստվերում՝ գրում է Վալենսիան։
Ադրբեջանը Արևմուտքում զբաղվում է լոբբինգով՝ օգտագործելով իր խորհրդատվական գործակալություններն ու PR ընկերությունները, կազմակերպելով պիկնիկներ և կոնֆերանսներ Բաքվի հյուրանոցներում՝ օտարերկրացիներին տալիս է նվերներ, ներառյալ գորգեր և ձկնային դելիկատես, ինչից էլ առաջացել է «խավիարային դիվանագիտություն» կապակցությունը։
ԱՄՆ-ի որոշ նահանգային օրենսդրություններ, ներառյալ Օկլահոմայի և Իլինոյսի սենատները, անցկացրել են Ադրբեջանին գովաբանող բանաձևեր՝ իբր Բաքուն կիսում է ամերիկյան արժեքները։ Ադրբեջանական մեկ այլ մարտավարությունը երրորդ երկրների հետ սերտ կապերը օգտագործելն է՝ Ամերիկայում շահերը խթանելու համար։
Ադբեջանը զբաղվում է նաև արվեստի ոլորտում հովանավորչությամբ։ Համաձայն մամուլի հրապարակումների՝ կառավարության հետ կապ ունեցող հիմնադրամը վճարել է Ֆրանսիայում վերականգնման բազմաթիվ նախագծերի համար, մասնավորապես 1 մլն եվրո տվել է Լուվրին, մասնակցել Նորմանդիայում միջնադարյան եկեղեցու վերականգնմանը։ Ոմանք դրանում տեսնում են հաճոյանալու փորձ ֆրանսիական կառավարությանը, որն ավելի մոտ դիվանագիտական կապեր ունի Հայաստանի հետ, քան Ադրբեջանի։