Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ադրբեջանում կանխատեսել են, որ 2017-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 1 տոկոս

Ադրբեջանում կանխատեսել են, որ 2017-ին ՀՆԱ-ի աճը կկազմի 1 տոկոս
29.09.2016 | 17:06

APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է 2017-ի կանխատեսման ցուցանիշը: Դրա համաձայն՝ 2017-ին Ադրբեջանի ՀՆԱ-ի աճը կազմելու է 1 տոկոս կամ էլ 61.4 միլիարդ մանաթ (1 դոլարը համարժեք է 1.64 մանաթի): 2018-2020-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի աճի տեմպեր, իսկ 2020-ին՝ 2.4 տոկոս:

Կանխատեսվում է, որ հաջորդ տարի ոչ նավթային սեկտորում ՀՆԱ-ի աճը կկազմի 2.5 տոկոս, իսկ ՀՆԱ-ում մասնավոր սեկտորի մասնաբաժինը՝ 82.8 տոկոս:

Դիտվել է՝ 686

Մեկնաբանություններ