«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Վտանգավորը մեղքը սիրելը չէ, մեղքի սիրելին դառնալն է»

«Վտանգավորը մեղքը սիրելը չէ, մեղքի սիրելին դառնալն է»
30.09.2016 | 00:03

Մեղք, հավատ


Վտանգավորը մեղքը սիրելը չէ, մեղքի սիրելին դառնալն է:

Մինչև չհասկանաս, որ դու ամենավատն ես, ամենալավը չես դառնա:

Աստծուն քծնելով հավատացյալ չես դառնա:


Այնքան արագ եմ մեղքեր գործում, որ Աստված չի հասցնում ամեն մեղքի համար պատժել:

Աստված օգնում է, որ պահպանեմ ինձ, ես Աստծուն օգնում եմ, որ կործանի ինձ:

Մարդու ներսում բարության կրակ է վառվում, և հնոցապանը սատանան է:

Այնքան բան կա՝ գիտեմ, բայց չեմ հավատում, և այնքան բան կա՝ հավատում եմ, բայց չգիտեմ:

Ամեն ինչի նկատմամբ ատելությունը և Աստծո նկատմամբ սերը անհամատեղելի են:

Եթե Աստված հորինված է, ապա հորինված է հենց Աստծո կողմից:


Վաչագան Ա. ՍԱՐԳՍՅԱՆ (ՎԱՍ)

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ