«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ազգայինը՝ երկրորդ ձեռքից

Ազգայինը՝ երկրորդ ձեռքից
30.09.2016 | 08:24

Մենք մեզ քրիստոնյա ազգ ենք համարում և ուրախ ենք, որ խորհրդային բռնապետությունից հետո մեր հավատքը վեր հառնեց, եկեղեցիները լցվեցին հավատացյալ մարդկանցով, բայց քիչ ենք անդրադառնում այն փաստին, որ մեր բազմադարյա քրիստոնեական փորձառության ընթացքում մեր եկեղեցու հայրերը սահմանել են կանոններ, որոնք նզովք են պարունակում դրանք չկատարողների նկատմամբ:

Այդ նզովքից մեզ ոչ ոք դեռ չի ազատել, բայց այսօր այդ մասին ակտիվ քարոզչություն չի տարվում, կարևորվում է միայն հավատի վերազարթոնքը: Եկեղեցին ժամանակին ընկալվել է որպես փրկության տապան, նրանից դուրս փրկության որևէ հույս չկա. այդպես հավատում էին: Օրենսդրորեն կարգավորվում էին ոչ քրիստոնյաների հետ հարաբերությունները, որոնք խիստ սահմանափակ էին: Հստակ սահմանվում և ընկալվում էին «թշնամի», «բարեկամ», «եղբայր» և նման հասկացությունները:


Մեր պետական գերատեսչական հիմնարկներում մենք կարող ենք տեսնել խորապես հեթանոսական խորհրդանիշներ, որոնք, իհարկե, բոլոր երկրներում են գործածվում, բայց դա չի արդարացնում մեր երկրում և մեր կողմից դրանց գործածությունը: Ցայտուն օրինակ է «արդարադատության» դիցուհու արձանիկը համապատասխան գերատեսչությունում: Այդտեղ՝ քրիստոնյա Հայաստանի քրիստոնյա պաշտոնյաների աշխատավայրում, նույն հաջողությամբ կարող էին լինել Արդար Դատավորի պատկերն ու խորհրդանիշը՝ որպես հիրավի արդարադատության երաշխավոր, փոխարենը հեթանոսական դիցուհու անհասկանալի արձանիկն է, արդյունքում՝ մեր արդարադատությունը ոչ թե ազատ է, անաչառ ու անկաշառ, այլ մերկ է, աչքակապ ու «առևտրական», վերջինը՝ իբրև կշեռքի առկայության «յուրատիպ» ընկալման հետևանք: Մեր ազգային կենցաղ ու կենսակերպ են ներխուժում այլևայլ օտարածին ու օտարամուտ տարրեր, որոնց չարդարացված յուրացման արդյունքում մեր կենցաղը դառնում է խորապես ապազգային, և դա՝ սկսած 19-րդ դարի երկրորդ կեսից: Մեծ եղեռնը և խորհրդային կարգերի հաստատումը առավել խորացրին սկսած գործընթացը: Այսօր մենք արդեն շատ հեռու ենք այն ամենից, ինչը կոչվում է «զուտ հայկական», և խնդիրը միայն աշխարհաքաղաքական ու տնտեսական համընդհանուր փոփոխությունները չեն, այլ մեր ազգային ու անհատական մտածողության փոփոխությունը: Մենք վերցնում ենք աշխարհից բաներ, որ պետք չեն մեզ, և կորցնում ենք շատ ու շատ կարևոր ու անհրաժեշտ բաներ, որ մերժվում են նաև աշխարհի կողմից:

Հավատը վերազարթոնք է ապրում, բայց նրա բուն բովանդակությունն արդեն ընկալվում է աղճատվա՛ծ մտածողության տեր հայի կողմից, ո՛չ հայեցի: Քրիստոնեությունն էր, որ հայի հոգուց պեղեց իրապես հայկականը և սիրելի դարձրեց հայի համար իր իսկ էությունը, զտեց հայի մտածողությունը անբարոյականության ու դիվապաշտության տիղմից և օծեց ճշմարիտ աստվածպաշտության անուշահոտ յուղով: Աշխարհում քրիստոնեական համարվող շատ գաղափարներ խորապես հեթանոսական են և մերժելի ցանկացած ճշմարիտ քրիստոնյայի կողմից: Բոլորը չեն, որ հասկանում ու տեսնում են այդ: Ամենաթողության հասնող ազատությունը վերագրում են քրիստոնեական մտածողությանը, ինչը մեծագույն մոլորություն է: Քրիստոնեական ազատությունը ծնում է բարոյական բարքեր որդեգրած հասարակություն և ոչ թե անիշխանության ձգտող խառնամբոխ: Ժամանակին օրենքն էր կարգավորում հասարակական հարաբերությունները, իսկ այսօր օրենքն է կարգավորվում՝ առանձին անձանց, խմբերի և ամբոխի մտածելակերպին ու պահանջներին հարմարեցվելով: Եվ այն քրիստոնեական օրենքները, որոնք նզովքի են արժանացնում իրենց արհամարհողներին, այսօր դեռևս մնում են արհամարհված ու անտեսված, որովհետև չեն համապատասխանում ժամանակի ոգուն և պահանջներին, բայց այդ արհամարհանքի դիմաց չի ջնջվում այն ահավոր նզովքի գիրը, որ այդ օրենքների հետ ժառանգել ենք մենք, սթափվենք, քանզի մեր ժամանակը անսպառ չէ. «Բայց Աստված մնում է հավիտյան, նա պատրաստեց իր աթոռը դատաստանի համար»:


«Ինքն է դատում աշխարհն այս արդարությամբ, և իր ժողովրդին՝ ուղղամտությամբ» (Սաղմ. 9.8-9): Տերը երկինք ելավ ու որոտաց, Ինքն է, որ արդար է դատելու երկիրն իր չորս ծագերով (Ա Թագ. 2;10):


Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 1497

Մեկնաբանություններ