Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լեռնցի հրեա պանթյուրքիստները շտապում են Ադրբեջանը պաշտպանել «Իսկանդերներից»

Լեռնցի հրեա պանթյուրքիստները շտապում են Ադրբեջանը պաշտպանել «Իսկանդերներից»
11.10.2016 | 00:19

Այս տարվա սեպտեմբերի 21-ին Երևանում տեղի ունեցած զորահանդեսի արձագանքները, ինչպես և սպասվում էր, տխրեցրել են ոչ միայն երևանցի արևմտամետներին, այլև մեր վայ-հարևան ադրբեջանցիներին ու թուրքերին: Հիմա պարզվում է, որ տխրել են նաև... իսրայելցիները: Նայում ես, կարդում և չգիտես՝ խնդա՞ս, թե՞ լաս: Երևի այս իրողությունը պետք է ոչ միայն հայերին, այլև ուրիշներին ստիպի միտք անել, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից հրեությունը:

Ովքեր են նրանցից սեֆարդներ, այսինքն, հենց «Աբրահամի տոհմից», ովքեր են աշկենազներ, այսինքն, այսպես կոչված, «եվրոպացի հրեաներ», և ովքեր, այսպես կոչված, «լեռնցի հրեաներ», նրանք, ովքեր ընդհանուր ոչինչ չունեն «Աբրահամի տոհմի» հետ: Սակայն այս հարցերն առայժմ թողնենք անպատասխան, առավել ևս գիտակ մարդկանց դրանց պատասխանները դժվար չի լինի իմանալ, եթե գտնվեն ազնիվ պատմաբաններ և չերկնչեն հայտարարել, որ «եվրոպացի» և «լեռնցի» հրեաների 99 %-ը շատ մշուշոտ ծագում ունի և էթնիկ (գենային) առումով շատ ավելի մոտ է խազար թուրքերին, քան «Աբրահամի զավակ» հրեաներին:


Եվ այսպես, սեպտեմբերի 3-ին ապշերոնյան Միլի մեջլիսի պատգամավոր, լեռնցի հրեա Եվդա Աբրամովը 1news.az-ի հետ զրուցելիս հայտարարել է, թե մոտ ժամանակներս Իսրայելը Ադրբեջանին կփոխանցի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) «Երկաթե գմբեթ» համակարգ, և այդ սպառազինությունն արդեն պատրաստ է Ապշերոն տեղափոխելու համար: «Այդ համակարգը թույլ չի տա, որ «Իսկանդերի» հրթիռները տեղ հասնեն»,- նշել է նա: Լեռնցի հրեա Աբրամովը չի ասել, թե երբ է համաձայնագիր ստորագրվել «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի մատակարարման վերաբերյալ, բայց, դե, փոշի բարձրացրել է: Մենք գիտեինք, որ Բաքվի լրատվամիջոցները սեպտեմբերի 21-ի մեր զորահանդեսից արդեն մի քանի ժամ անց հաղորդագրություններ տարածեցին, թե Իլհամ Ալիևի հանձնարարությամբ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, նշելով, որ անհրաժեշտ է ուժեղացնել հետախուզական գործունեությունը Հայաստանի տարածքում նոր թիրախների հայտնաբերման, դրանց կարևորության գնահատման և ոչնչացման նպատակով: Խորհրդակցության վերջում որոշում է ընդունվել միջոցներ ձեռնարկել «հարկ եղած ժամանակ Հայաստանի ռազմավարական և ռազմական նշանակության օբյեկտները ոչնչացնելու» ուղղությամբ: Ահա այսպես, ո՛չ ավելի, ո՛չ պակաս:
Եվ մեր հրեա Եվդա Աբրամովը որոշել է, դատելով ըստ ամենայնի, «սուլթանից առաջ ընկնել»: Համենայն դեպս, իսրայելական լրատվամիջոցները, կարծես, ոչինչ չէին հաղորդել: Իսկ այնպիսի աննշան դեմք, ինչպիսին Եվդա Աբրամովն է, միշտ կարող են կուրծք ծեծել և բազմանշանակ հաղորդել, թե իրենք «ախպերական» են իսրայելական ամբողջ վերնախավի հետ, նույնիսկ օրերս վախճանված Շիմոն Պերեսի, նույնիսկ այն աշխարհում, անգամ Գոլդա Մեիրի հետ: Որ Միլի մեջլիսի ոչ ադրբեջանցի պատգամավորները կաշվից դուրս են գալիս ապացուցելու, թե իրենք որքան գերպատասխանատու «ադրբեջանցի հայրենասերներ» են, մենք մեր ընթերցողներին և հայ հանրությանը արդեն ցույց ենք տվել ոմն Միխայիլ Զաբելինի մերկացման օրինակով, որին «Комсомольская правда»-ի ստոր օգնությամբ ջանում էին ներկայացնել իբրև «ռուս փորձագետ»: Բայց մենք մերկացրինք «ես բաքվեցի» Զաբելինին և «Комсомольская правда»-ին: Երևի հիմա էլ հարկ է ցույց տալ, թե ինչ է իրենից ներկայացնում Եվդա Աբրամովը և ինչպես է համարձակվել «ծիկրակել»: Վաղուց հայտնի ստահակ է: Այնպես որ, մի քիչ պատմենք նրա՝ այդ լեռնցի հրեայի, պանթյուրքիզմի ջատագովի մասին:


Ադրբեջանի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի շրջանավարտ է: Տիրապետում է ռուսերենին, թուրքերենին, պարսկերենին: 1971 թվականից Ղուբայի միջնակարգ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, ապա՝ փոխտնօրեն: 1987 թվականից Կրասնայա Սլոբոդա ավանի գործկոմի նախագահն էր, միաժամանակ դասավանդում էր միջնակարգ դպրոցում: 2000 թվականից գլխավորում էր տեղի վարչակազմը: Ամուսնացած է, ունի չորս զավակ: Ալիևյան «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ է: 2005 թ. նոյեմբերի 6-ին ընտրվել է երրորդ գումարման Միլի մեջլիսի պատգամավոր: Միլի մեջլիսի մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի փոխնախագահն է: Ադրբեջան-Արգենտինա, Ադրբեջան-Կուբա և Ադրբեջան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբերի անդամ է: Այս ամենին զուգընթաց, մեկ-մեկ էլ ռուսական «ճակատում» հակահայկական գործունեություն է իրականացնում: Ադրբեջան-Իսրայել միջխորհրդարանական աշխատանքային խմբի ղեկավարն է, համապատասխանաբար՝ Ապշերոնում իսրայելական շահերի և Իսրայելում Ադրբեջանի շահերի լոբբիստ: ՈՒղիղ գծով կապված է «Կնեսետում լեռնցի հրեաների հանրություն» խմբի հետ: Նրա երեխաներից երեքն ապրում են Իսրայելում, որոնցից մեկը պրոֆեսիոնալ զինվորական կարիերա է անում իսրայելական բանակի՝ ՑԱԽԱԼ-ի շարքերում: Ինչպես տեսնում ենք, ամեն ինչ բավական խոր ու լուրջ է, այս մարդը բացահայտորեն իր կյանքի նպատակ է ընտրել ծառայությունը և՛ պանթյուրքիզմի, և՛ սիոնիզմի շահերին:


Այս ամենն ստիպում է վերհիշել Բաքվին զենքի ու ռազմական տեխնոլոգիաների մատակարարումների «միջնորդի» դերը, որ Իսրայելը կատարել և կատարում է ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի, ավելի ճիշտ, այդ երկրների վերնախավերի հանրահայտ ու միանգամայն ներկայանալի շրջանակների «բարեկամական խնդրանքով»: Դեռ 1992 թվականին լուրեր էին պտտվում, թե ինչ-որ իսրայելական «գյուղատնտեսական ֆիրմա» շահագրգռված է Ադրբեջանում «գյուղատնտեսության» վարման հնարավորություններով: Եվ ոչ թե պարզապես Ադրբեջանում, այլ «Գերանբոյի շրջանում»: Փոխադրեմ հստակ հասկանալի լեզվի. խոսքը տարաբախտ Շահումյանի շրջանի մասին է, որտեղ շուտով պիտի տեղի ունենար Հայոց ցեղասպանություն, և որը (իսրայելական գյուղֆիրմայի մասին լուրերի տարածումից հետո) լիովին պիտի հայաթափ արվեր: Բանն այն է, որ երբ ադրբեջանական իշխանությունները որոշեցին լուծարել, այսինքն, ոչնչացնել ամեն տեսակ պետականություն Արցախում (դա դեռ 1991-ի աշնանն էր), միաժամանակ նաև «վարչական բարեփոխում» կատարեցին, որի համաձայն, ըստ «Բաքվի օրենքի», Շահումյանի շրջանը վերացվում էր, իսկ նրա տարածքը ներառվում էր հարևան Գերանբոյի (թյուրքական) շրջանի մեջ: Նման կեղտոտ «գործողություններ» ադրբեջանական իշխանությունները իրականացրել են ոչ միայն Շահումյանի, այլև Արցախի բոլոր շրջաններում:


Անցել է 24 տարի, բայց բոլոր նրանք, ովքեր պետք է խոսեին ու հայ ազգին պատմեին, թե ինչ էին այնտեղ անում իսրայելական «գյուղմասնագետները» պատերազմի ժամանակ, մինչև հիմա լռում են: Ինքնըստինքյան լռում են նաև հրեաները՝ թուրքերի հետ: Հիշում եմ նաև մոսկվացի մի սրիկա հրեայի՝ Իգոր Բուրգանսկուն, որը կամ որոշ հայերի ապուշության, կամ այդ «որոշ հայերի» դավաճանության պատճառով 1992 թ. «լրագրողի» անվան տակ եղավ Շահումյանի շրջանի մեր մարտական դիրքերում: Բոլոր նրանք, ում մատը խառն է այդ բանին, ողջ-առողջ են, բայց լռում են, լռում են սրիկաները...


Իսրայելի և Ադրբեջանի միջև «մառլեզոնյան բալետի երկրորդ մասն» սկսվեց 1997 թվականին, այսինքն, այն բանից հետո, երբ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի երրորդ համանախագահ հայտնվեցին ամերիկացիները, սակայն վիճակն առանձնակի սրվեց 2000 թվականից: Իսրայելցիներն արդեն այն ժամանակ Թուրքիայում կազմակերպեցին հրթիռների արտադրություն (ամեն տեսակ Rocketsan-ները և այլն իրականում ստեղծվում էին իսրայելցիների անմիջական մասնակցությամբ ու ղեկավարությամբ, և դեռ պետք է պարզել, թե թուրքական ռազմարդյունաբերության որ տոկոսն է պատկանում Իսրայելին) և այլ ռազմական արտադրություններ: Իսրայելն արդեն այն ժամանակ էր ամերիկացիների ու բրիտանացիների օգնությամբ սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրությունը և դրանք ուղարկում էր Ադրբեջան՝ իբր Իրանի դեմ «փորձարկելու համար»: Իրականում այդ ամենը փորձարկվում էր մեր՝ Հայաստանի ու Արցախի դեմ, քանի որ Արևմուտքը Իսրայելի միջոցով դուրս էր գալիս ոչ միայն իրանա-ադրբեջանական սահման՝ Արաքսից վեր, այլև «յուրացնում» էր Նախիջևանի հետ Հայաստանի սահմանները:


Թե այդ «գործերից» որոնցո՞ւմ կարող էր օգտագործվել պատգամավոր, լեռնցի հրեա Եվդա Աբրամովը, դժվար է ասել, դա Հայաստանի և Արցախի հատուկ ծառայությունների խնդիրն է: Շատ հնարավոր է, որ բացարձակապես ոչ մեկում, բացարձակապես ոչ մի կերպ: Ես մեր հասարակությանը պարզապես համառոտակի հուշեցի, թե ինչպես էր իրեն «դրսևորում» Իսրայելը արցախյան պատերազմի ժամանակ, պարզապես հուշեցի, որ Իսրայելը վաղուց է հակահայ տրամադրությամբ «տառապում», և այդ բոլոր «խաղերն» ու ամենամյա լայնորեն տարփողված «հայտարարությունները», թե, ահա ուր որ է Կնեսետի պատգամավորների ևս մեկ խումբ «գրոհի կնետվի», և իսրայելական խորհրդարանը «հանկարծ» կվերցնի ու կճանաչի Թուրքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը, փուչիկ են:


Հարգելի հրեաներ, հարգելի իսրայելցիներ, ճիշտ է, հայերի մեջ, ցավոք, դեռ կան մարդիկ, որոնք հավատում են ձեր հեքիաթներին, բայց դա, այնուամենայնիվ, համազգային ախտորոշում չէ: ՈՒ նաև հասկանալի է՝ ինչպես կարող է «սայլը շարժվել տեղից», քանի դեռ կան Եվդա Աբրամովի տիպի հրեաներ: Այդ տականքը 2006 թվականից մի քանի անգամ հրապարակային հայտարարություններ է արել այն մասին, թե «դաշնակցականներ Շահումյանը, Համազասպն ու Լալայանը 1918-19 թթ. ցեղասպանություն են արել Ղուբայում և Ադրբեջանի այլ շրջաններում», և այլն, և այլն: Այն, որ Բաքվում սովոր են ցանկացած պատմություն խեղաթյուրելու և կեղծելու, վաղուց է հայտնի, իսկ նախկին ԽՍՀՄ-ում հայտնի էր ավելի շուտ: Սակայն նման ստորություն պատկերացնելն իսկ դժվար է, բայց, ինչպես պարզվում է, ո՛չ Եվդա Աբրամովի լեռնցի հրեաների և այն ժամանակ նրա կողքին կանգնած Սեմյոն Իհիլովի համար: Նրանց համար, ովքեր ծանոթ չեն այն ողբերգական օրերի պատմությանն ու աշխարհագրությանը, հնարավոր է, լեռնցի հրեաների սուտը «բացահայտում» թվա, բայց չէ՞ որ նորմալ մարդիկ գիտեն, որ տխրահռչակ «Բաքվի կոմունան», որի մեջ էլ գործում էին բոլշևիկներ Շահումյանն ու Լալայանը, և որի հետ համագործակցում էին որոշ մաուզերիստներ՝ Համազասպի գլխավորությամբ, 1918 թվականից վերացել է քաղաքական ասպարեզից, Շահումյանին ու Լալայանին անգլիացիները տարան Կրասնովոդսկ, որտեղ էլ գնդակահարեցին: «Կոմունարների» իշխանությունը լեզգիաբնակ շրջանների վրա չէր տարածվում, այնտեղ տերուտնօրինություն էին անում մուսավաթականներն ու Հյուսիսային Կովկասի լեռնցիների ավազակախմբերը: Իսկ ահա որ Բաքվում 1918-ին հայերի հերթական եղեռն է եղել, փաստ է, հայկական գերեզմանոցը դեռ երկար տասնամյակներ պահպանում էր մահվան նույն ամսաթվով համեստ շիրմաքարերը: Նման շիրմաքարերի թիվը հազարներ էր կազմում: Հիմա դրանք չկան: Նույն 2006-ին ալիևյան կլանը բուլդոզերներով վերացրեց հայկական (քրիստոնեական) գերեզմանոցի հետքերը, բնականաբար, նաև 1918 թ. գերեզմանաքարերը:


Ադրբեջանցի այս հրեան սադրիչ է, ընդ որում՝ պանթյուրքիստ սադրիչ, այո, այո, «սովորական հրեա» չէ, լեռնցի հրեա է: Հետո ի՞նչ: Սրա երեխաները «կոճկված» են Իսրայելին, չէ՞: Ահա, ուրեմն, ոնց ուզում ես նայիր, հավասարության նշան կա սիոնիզմի ու պանթյուրքիզմի միջև: Եվդա Աբրամովը կարող է իսրայելական «Երկաթե գմբեթ» բերել Ապշերոն, հալալ լինի, թող բերի: Մեր՝ հայերիս փոխարեն այս լեռնցի հրեա պանթյուրքիստին պատասխանել է հենց ադրբեջանական haqqin.az համացանցային կայքը. «Երկաթե գմբեթ» համակարգը նախատեսված չէ «Իսկանդեր» ՕՄՀՀ-ի դեմ պայքարի համար։ «Երկաթե գմբեթը» ՀՀՊ մարտավարական համակարգ է, որ նախատեսված է 4-70 կմ հեռահարության չկառավարվող մարտավարական հրթիռներից պաշտպանվելու համար։ Այդ համակարգը մշակվել է իսրայելական «Rafael» ընկերության կողմից։ Ամեն մարտկոց կարող է պաշտպանել 150 քկմ տարածք։ Առաջին մարտկոցը մարտական հերթապահության է կանգնել 2011-ի մարտին, իսկ 2014-ի հուլիսին արդեն մարտական հերթապահության էր 9 մարտկոց՝ Իսրայելի ամբողջ տարածքում։ Մինչև 2014-ի վերջը «Երկաթե գմբեթի» մարտկոցներով հաջողությամբ խփվել էր 1200 հրթիռ։ Հնարավոր է, որ պատգամավոր Ե. Աբրամովն իմացել է Իսրայելի կողմից Ադրբեջանին ՀՀՊ համակարգերի մատակարարումների մասին, սակայն չի հասկացել, թե ինչպիսի»։ Իմ կողմից ավելացնեմ. «Իսկանդեր» հրթիռներն ի վիճակի չէ «զսպելու» նույնիսկ ամերիկյան ՀՀՊ համակարգը, և հենց դա է պատճառը, որ ԱՄՆ-ն ու նրա արբանյակները վայնասուն բարձրացրին, երբ, Եվրոպայում ամերիկյան ՀՀՊ տարրերի տեղաբաշխմանն ի պատասխան Ռուսաստանը Վրաստանի ու Ադրբեջանի հետ սահմաններում, ինչպես նաև Կալինինգրադի մարզում մարտական հերթապահության դրեց «Իսկանդեր» ՕՄՀՀ մարտկոցները:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3556

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ