Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կյանքը սահող ստվեր է (Սողոմոնի Իմաստությունը 2. 5)

Կյանքը սահող ստվեր է (Սողոմոնի Իմաստությունը 2. 5)
11.10.2016 | 08:03

Մարդկային կյանքը սկիզբ է առնում դեռևս մոր որովայնում, ինքնակատարելագործվում, այնուհետև իր նոր սկիզբը սկսում այս աշխարհում, առաջին ճիչով, կրկին զարգանում մեկ ուրիշ` հավիտենական կյանքի կամ հավիտենական տանջանքի` դժոխքի համար:
«Աստված ամեն ինչ արել է լինելու համար, և մահը առաջ է եկել բանսարկուի նախանձով» (Իմաստ. 1.14): Մարդկային կյանքը կարծես մի ակնթարթ է այս աշխարհում, ինչպես բոլոր ժամանակների Իմաստունն է ասել. «Ծնվեցինք ու դադարեցինք գոյություն ունենալուց», և այս կարճ ժամանակահատվածում մարդ արարածը ապրում է չարությունների, նախանձի, անհաշտության մեջ` իր մարմնական բնազդային ցանկություններին հագուրդ տալով` չգիտակցելով իր իսկ կորուստը:

«Աշխարհը մի ընդհանուր մուտք ունի և մի ընդհանուր ելք»: Մուտքի ու ելքի արանքում մոռացած հոգու փրկության, հավատի մասին, խավարասեր ու հեշտագին կյանքի փորձություններն ընտրելով, ընկնում է խավարի հորձանուտը, որտեղից դուրս գալը երբեմն անհնար է դառնում, քանզի Քրիստոս «որպես Լույս եկավ աշխարհ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, որովհետև նրանց գործերը չար էին», Ավետարանը հստակ տալիս է մեղավոր ու անապաշխար մարդու պատասխանը:
Քրիստոսի Լույսի ներքո մարդկային ունայնացած կյանքը վերստին իր իմաստը գտավ, մարդը ստացավ հավիտենական կյանքը վերագտնելու հնարավորություն: Չարությունը կուրացնում է մարդուն և նրանից վանում բանականության պսակը և կտրում հարության հույսը:


Մարդու հոգին սկբնավորումից ի վեր սովոր է ինչ-որ բան պաշտելու։ Այս է պատճառը, որ երբ մարդ մեղքի պտուղը ճաշակելուց հետո վտարվեց բերկրության դրախտից, այն, ինչ չկարողացավ բացատրել, աստվածացրեց, և այստեղից՝ մարդկային կենցաղ ներս մտան բազմաստվածությունը, կռապաշտությունը: Թվում էր, թե Քրիստոսի Ծննդից հետո պիտի պատկերը փոխվեր, և մարդիկ պիտի դառնային ճշմարիտ աստվածպաշտության և իրենց ունայն կյանքը պիտի լցնեին աստվածային իմաստությամբ, բայց մարդը մնաց նույն խավարասերը, և քչերը միայն դարձան իրենց մեղքերից և առան ճշմարիտ Լույսը հավիտենական կյանքի համար, և Տերը գիտեր. «Մի՛ վախեցիր, փոքրի՛կ հոտ, որովհետև Հայրը հաճեցավ ձեզ տալ Երկնքի Արքայությունը»: Այսօրվա մարդու կյանքում կռապաշտությունը առավել զարգացած բնույթ է կրում: Փողապաշտություն, փորապաշտություն, փառամոլություն, հպարտություն...

Ի՞նչ ենք ուզում մենք այս կյանքում, ո՞րն է մեր օգուտը, ինչո՞ւ ենք այսքան չար, և ո՞ւր է տանում այս ճանապարհը մարդուն: Նման մարդկանց Սողոմոն իմաստունը հստակ պատասխանում է. «Լավ կլիներ, որ նրանք ծնված չլինեին, վիժվածքի պես խավարով գային ու գնային»: Պարարտ մոլախոտերը միշտ էլ գերակշռում են պտղատու այգիներում, բայց նրանց դեմ միշտ էլ պայքարում է այգու տերը զանազան միջոցներով, և նրանց տեղը «անշեջ կրակն է ու անհագ որդերը»:
Այսօր ամեն ինչ արվում է մարդուն զրկելու բանականությունից, բարոյականությունից, Աստծո ստեղծագործությունը կամաց-կամաց դեպի կորուստ ու կործանում է գնում արդեն բթացած: Մի առիթով այս աշխարհի կառավարիչներից մեկն ասել է. «Եթե ուզում եք, որ այս աշխարհը կործանվի, և մարդիկ ոչնչանան ու դժոխքի մատնվեն, նրանց մեջ կեղծ «ազատության և մարդու իրավունքների» քողի տակ անբարոյականություն, սառնասրտություն, սպանություն, գողություն, ըմբոստություն, միասեռականություն, աղանդավորություն... քարոզեք, ու ոչնչի առջև մի կանգնեք, չէ՞ որ Սոդոմն ու Գոմորը հենց սրանից կործանվեցին, սննդին քիմիական հավելանյութեր խառնեք, քայքայեք նրանց առողջությունը, զուգահեռ նրանք իրենց կերածից ագրեսիվ կդառնան, կհիվանդանան ու կտկարանան: Նրանց միտքը զբաղեցնելով նման սին երևույթներով` թույլ չենք տա մտածել Աստծո, բարոյականության, հոգու փրկության մասին, արդյունքում կունենանք խարխլված ընտանիքներ, ծնելության անկում և ստրկացած ժողովուրդներ, որ անասունի պես քիչ-քիչ կկործանվեն»: Այս քարոզչությանը մենք արդեն ականատես ենք, և քարոզիչները բավականին լուրջ գրանտներ են ստանում` ի կատար ածելու համար նրանց կամքը:

Ասում են, մի անգամ ծառը ասել է կացնին. «Ինչո՞ւ ես կտրում ինձ», կացինը պատասխանել է. «Ես չէի կարող վնասել քեզ, եթե քո մի մասնիկը ինձ վրա չլիներ»: Մենք համախոհ ենք լինում չարին, իսկ նա կտրում է մեզ աստվածազարմ արմատից` Կյանքի Ծառից` Քրիստոսից, արդյունքում, Տիրոջից նզովք առնելով` չորանում ենք ինչպես Ավետարանում հիշատակված անպտուղ թզենին, հավիտենական դատաստանի համար:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ