«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Մի՞թե լիսկայիզմը ճանաչում է առհասարակ Հայաստանի Հանրապետության անկախությունը

Մի՞թե լիսկայիզմը ճանաչում է առհասարակ Հայաստանի Հանրապետության անկախությունը
14.10.2016 | 00:53

Հազարամյակներով Սյունիքը առնականության խորհրդանիշն էր: Սյունիքը Կյորեսն է և Զանգեզուրը, Տաթևն է ու Խնձորեսկը: Սյունիքը Բակունցն է` նրա կոփածո պղինձ բառահուլունքով և ալպիական բուրմունքներով հիացած: Սյունիք-Զանգեզուրը նաև արիաքրիստոնեության ռահվիրա Նժդեհի հաղթարշավի կարևորագույն հանգույցն է, պահպանելով Զանգեզուրը Հայաստանի կազմում, Լեռնահայաստանի Հանրապետության դիկտատորը ոչ միայն պահպանեց հայկական պետական անկախությունը, այլև չեղարկեց Մեծ Թուրանի կայացումը:


Վերջին անկախ տարիներին Սյունիք սյունազարդ անվանումը ներդաշնակվում է «Լիսկա» գետնաքարշ մականվան հետ: Այնուամենայնիվ Լիսկա-պատուհասն էլ լքեց Սյունյաց գահաթոռը, հուսանք՝ վերջնականապես: Սակայն «Լիսկան» պատմության պատահմունքը չէ, նա մեր ներկա հեղհեղուկ պետականության օրինաչափություններից մեկն է: Անկասկած, հայ պատմաքաղաքական և գրական-հրապարակագրային միտքը դեռ բազմիցս կշոշափի վերոնշյալ պատվական անունը: Ձեր հեզ ծառան չդիմակայեց գայթակղությանն ու առաջին քարը դրեց «Լիսկայիզմն ու հայկական անկախ պետականությունը 20-րդ դարի մայրամուտին և 21-րդ դարի արշալույսին» պատմաքաղաքական հուշագիրք-ամրոցի հիմքում:

Սվետլանա Խաչատրյանը Լիսկա-Սուրիկ Խաչատրյանի դուստրն է, նվիրյալ մի հայուհի, ով Լիսկաբերդի աշտարակից նզովք է հղել «անբարեպաշտ» հայ ազգի և նրա ներկա, նույնքան «անաղուհաց», կառավարիչների հասցեին:


«Ցավում եմ, որ ազգս այսքան ստրկամիտ է: Գոյության գրեթե ողջ ընթացքում ենթակա է եղել ինչ-որ մեկին, ու հիմա էլ ողջ ազգի մեջ մի մարդ չկա, որ կանգնի երկրի գլխին...
20 տարի է՝ մեզ ղեկավարում են փոքր տարածքի մի քանի կիսագրագետ, որոնց ղարաբաղցի են ասում, որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում...»: «Մենքը», անկասկած, ունի անուն և հայրանուն, հասցե և անձնագիր, անկասկած, նաև քաղաքացիություն: Այո, «Մենք»-ում գավառական ինքնակալությունն է, անողորմ ու բիրտ մի կառավարություն, որը չի ճանաչում ոչ հայրենիք, ոչ էլ երկինք գլխի վերև: Սյունիքը սրանց համար և՛ տնամերձ է, և՛ խաղատուն է, նաև փորձակայան է, ուր ճագարների փոխարեն բուծվում և զանազան փորձությունների են ենթարկվում տոհմիկ սյունեցիք, երկրի քաղաքացիները: Ազգը, այո, «ստրկամիտ» է, զի այսքան տարի լուռումունջ հանդուրժել է լիսկայիզմը: «Գոյության ողջ ընթացքում ենթակա է եղել ինչ-որ մեկին»: Մաղձոտ դայլայլում է լիսկայուհին: Բայց նա ո՞ւմ նկատի ունի, ո՞ւմ է ենթակա եղել գոյության ողջ ընթացքում «ստրկամիտ ազգը», երկրի առաջի՞ն, երկրո՞րդ, թե՞ երրորդ նախագահներին: Չէ, որոշակիություն այս հրովարտակագրում, այնուամենայնիվ, կա. Սվետլանան հատկանշում է՝ գոյության «գրեթե» ողջ ընթացքը, այնուհետև հստակեցնում է թիրախները «փոքր տարածք» և «ղարաբաղցի»: Եվ չի զլանում վերջնագրել, «որի անկախությունն անգամ մենք չենք ճանաչում...»: Որի՝ այսինքն Արցախի Հանրապետության: Սակայն մի՞թե լիսկայիզմը ճանաչում է առհասարակ Հայաստանի Հանրապետության անկախությունը, անկախ է սրանց հոգում, մտքում և սրտում միայն Սյունիքը, որպես խաղատուն, որպես փորձակայան և որպես տնամերձ, ուր, հաստատ, կանեփ է արդյունահանվում:

Արժե՞ արդյոք անկախ պետականության քաղաքացու արժանապատվության բարձունքից հրովարտակել, թե լիսկայիզմն ընդամենը հետևանք է, մեր անկախ պետականության հողմածեծ ծառի սաղարթը, ո՛չ արմատը:
Արժե՞ արդյոք հրովարտակային մի հարց էլ տալ, ներող եղեք, սակայն այդ ո՞ւմ, ի՞նչ ուժերի խնամքոտ ողորմածությամբ է Սյունիք սյունազարդ աշխարհում արմատակալել, այնուհետ պտուղ տվել լիսկայիզմը:

Նաև մի հարց է այսօր տանջում միտքս ու հոգիս՝ շնորհազրկման դեպքում ինչպիսի՞ն կլինի հայոց մյուս լիսկաների արձագանքը:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. Այս ցնցող գրոհի հաջորդ իսկ օրը տիկին Սվետլանա Խաչատրյանը հրաժարվեց իր խոսքերից: Մեկ օր անց նրա ֆեյսբուքյան էջը փակվեց: Եթե նա չէ վերոնշյալ վասակյան «ասքի» հեղինակը, հասկանալի է, որ մեր նյութը վերաբերում է «ասքի» իրական հեղինակին:

Դիտվել է՝ 3449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ