Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անկախության ոգին կերպարվեստում

Անկախության ոգին կերպարվեստում
14.10.2016 | 09:12

Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի 1-ին և 2-րդ հարկերի դահլիճներում սեպտեմբերի 16-25-ին կայացավ ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված հանրապետական ցուցահանդես։ Մասնակցում էին մի քանի սերնդի կերպարվեստագետներ, գեղանկարիչներ, քանդակագործներ, դեկորատիվ-կիրառական արվեստի, թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչներ։ 170 ստեղծագործողի 191 ստեղծագործություն էր ներկայացված հանրապետական այս շքեղ տոնահանդեսում։ ՀՆՄ անդամներից զատ, մասնակցում էին միությանը չանդամակցող ստեղծագործողներ։ Ցուցահանդեսում ոչ բոլոր գործերն էին, այսպես ասած, խիստ թեմատիկ. ազգային ոգու հաղթանակ, բարու և չարի հավերժական պայքարում հայ տեսակի ներկայություն, հայոց բնությունն իր ողջ բազմանիստ գունագեղությամբ, նաև ազգի երևելիներ, ազգային աշխարհիկ և հոգևոր խորհրդանիշներ, Հայաստան, Հայք, Երկիր Նաիրի։ Ստեղծագործությունների անվանումներն արդեն ներկայացնում են հոբելյանական այս աննախադեպ ցուցադրության բազմապլան գունեղությունը. «Վենետիկ. դիմակահանդես» (ՆԻԿՕ-Նիկոլայ Մանուկյան), «Իմ սպիտակ թռչունը» (Արփի Վարդանյան), «Հովվի եկեղեցին. Անի»» (Անահիտ Զարդարյան), «Սուրբ Հովհաննես» (Համլետ Աղամյան), «Դավթի մենամարտը Մելիքի դեմ» (Խաչատուր Ազիզյան), «Հուշ» (Ռոբերտ Էլիբեկյան), «Օլիմպիական կյանք» (Կարեն Աղամյան), «Մարգարեություն» (Մարտին Ակողլյան), «Նուռ» (Ռուբեն Ղևոնդյան), «Հաղթանակ» (Յուրի Խաչանյան), «Արվեստանոցում» (Տիգրան Բաղդասարյան), «Տետրակոնխ. Չորսօրյա պատերազմի տղաների հիշատակին» (Ադա Գաբրիելյան), «Առաջին լրաբերները» (Սամվել Կարապետյան), «Խորան հավերժության» (Ռոբերտ Եսայան), «Դու, հավերժող իմ Հայաստան» (Նինա Աղավելյան), «Կաթիլ մը» (Նունե Թամանյան), «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը» (Ռոբերտ Մինասյան) և այլն։


Ցուցահանդեսի փակման օրը զրուցեցի ՀՆՄ քարտուղար, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր նկարիչ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԶԻԶՅԱՆԻ հետ։
-Եզակի այս ցուցահանդեսն այսօր փակվում է, այն բազմահազար հանդիսականների ուշադրությանն արժանացավ և լայնորեն լուսաբանվեց։ Ի՞նչ կարող եք ավելացնել։
-ՀՀ անկախացման 25-ամյա հոբելյանը կարևոր իրադարձություն է, ինչն առանձին շուքով նշեցին նաև մշակույթի և արվեստի գործիչները։ Նկարիչներս այն արժևորեցինք այս ցուցահանդեսով։ Նշեմ, որ հաճախ են այսօր «հոբելյան» հասկացությունը շփոթում հոբելյաններն ունեն 25-ամյա փուլ, այս իմաստով երկրի 25-ամյակը իսկապես հոբելյան է, և նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսն է հոբելյանական։
-Ներկայացրեք մեր ընթերցողներին ցուցահանդեսից ստացած Ձեր տպավորությունները։
-Ներկայացված ոչ բոլոր ստեղծագործություններն են ցուցադրվել, հանձնաժողովն ընտրել է լավագույնները։ Պետք է անկեղծ լինեմ՝ ցուցահանդեսը և՛ բացասական կողմ ուներ, և՛, իհարկե, դրական։ Չմասնակցեցին մեր անվանի որոշ նկարիչներ, առանձին գործեր էլ հոբելյանական ցուցահանդեսի ոգուն հարիր չէին։ Այդուհանդերձ, բավականին հարուստ էր ցուցադրությունը, այսպես ասած՝ ներկայանալի, արժանի նշանավոր հոբելյանին։
-Կնշե՞ք հաջողված ստեղծագործությունները։
-Ինչո՞ւ չէ, աչքիս առաջ են Անատոլի Ավետյանի «Խաղաղություն մեր երկրին», Այծեմնիկ Ղևոնդյանի «ՈՒրարտական ծիսական զգեստ» գործերը, ուշագրավ աշխատանքներ են ներկայացրել գյումրեցի նկարիչ Սամվել Լաճիկյանը («Գյումրի. ՈՒշ աշուն»)։ Հասուն ստեղծագործությամբ հանդես եկավ երիտասարդ Արտաշես Աբրահամյանը («Մարգարեություն»), նկատելի էին Համլետ Աղամյանի «Սուրբ Հովհաննես», Մարտին Ակողլյանի «Մարգարեություն», Արփի Վարդանյանի «Իմ սպիտակ թռչուն» գործերը, դեկորատիվ-կիրառական արվեստի նկարիչ Ռոբերտ Եսայանի «Խորան հավերժության», Ռուզաննա Խալաթյանի «Մեծ աշխարհի իմ անկյունը», Անուշ Չիբուխչյանի «Երկնաքար», Դոնարա Չիբուխչյանի «Դրախտի թռչուն» և այլ աշխատանքներ։
Այս ցուցահանդեսով հայ նկարիչները հավուր պատշաճի արժանավորեցին 3-րդ հանրապետության անկախացման 25-րդ հոբելյանը։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3129

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ