ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու որոշում կայացնելու համար որոշակի կոնսենսուս է պետք՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը տեղի է ունենալու Մոսկվայում՝ նոյեմբերի 11-ին, և պետությունների ղեկավարները, հավանաբար, կքննարկեն այս հարցը։ Դրա վերաբերյալ որոշումը, եթե դրա կարիքը լինի, ընդունվելու է կոնսենսուսով»,- ասել է Վասիլևը։               
 

«Էստրադային-հայրենասիրական» երգի մրցույթի եզրափակիչ փուլը

«Էստրադային-հայրենասիրական» երգի մրցույթի եզրափակիչ փուլը
15.10.2016 | 10:57

Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության ու Հայաստանի կոմպոզիտորների միության համատեղ հայտարարած «Էստրադային-Հայրենասիրական» երգի մրցույթը հատում է եզրագիծը: Հոկտեմբերի 17-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա այս նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ կհնչեն կոմպոզիտորներ Գեղունի Չթչյանի, Երվանդ Երզնկյանի, Ալբերտ Աբգարյանի, Արմենուհի Կարապետյանի, Արեգ Պանյանը, Աշոտ Ղազարյանի, Անահիտ Կոստանյանի, Ավետիս Բերբերյանի, Էդմոնդ Մակարյանի, Կոնստանտին Պետրոսյանի,Շուշան Սարգսյանի, Ռուսլան Գալստյան, Սոֆյա Միքայելյան, ինչպես նաև ՀԿՄ «Երիտասարդական» մասնաճյուղի անդամներ Աննա Զաքարյանի և Հասմիկ Արշակյանի ստեղծագործությունները։

Կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն հայ երգարվեստի հայտնի երգիչ-երգչուհիների կատարմամբ (Աննա Մայիլյան, Էմմա Պետրոսյան, Արամո, Արթուր Իսպիրյան, Սևակ Ամրոյան, Մերի Մնջոյան և այլք).բեմում կլինի Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը.գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան: Համերգին իր մասնակցությունը կբերի նաև ՀՀ ՊՆ «Զորական» անսամբլը։

Հավելենք միայն, որ մրցույթը նվիրված է Հայաստանի անկախության 25 –ամյակին և անցկացվում է «Համազգային միասնությունը հավաքական ուժի և հզորության գրավական» նշանաբանի ներքո։

Մուտքն ազատ է։

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ