Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Կանցկացնեն գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ

Կանցկացնեն գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ
16.10.2016 | 15:10

Հոկտեմբերի 17-28-ը Երևանում կանցկացնեն գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին, ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Դասընթացներին մասնակցում են Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավարներ՝ 60-ը ՀՀ մարզերից ու համայնքներից, 40-ը՝ Երևանի համայնքային գրադարաններից: Դասընթացները կանցկացվեն «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով, 4 փուլով՝ յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դասերը կվարեն փորձառու մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով: Դասընթացներին ներկա կլինեն ԱՄՆ Մորթենսոն կենտրոնի երեք փորձագետ՝ ծրագրի ընթացքը և արդյունավետությունը գնահատելու համար: Դասընթացի ավարտին գրադարանավարներին կտրվեն վկայականներ և թիմային հավաստագրեր:


Ծրագրի նպատակն է հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում գրադարանային գործի զարգացման:


Ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով, վարպետության դասերին մասնակից գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները կկիրառեն աշխատանքում և կփոխանցեն իրենց գործընկերներին:

Ծրագիրն իրականցնում է «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ:

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ