«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ընտրությունները ԱՄՆ-ում. 1

Ընտրությունները ԱՄՆ-ում. 1
17.10.2016 | 10:10

Նախագահական մրցարշավը դուրս եկավ ռելսերից


Հոկտեմբերի երկրորդ շաբաթը կհիշվի իբրև պահ, երբ 2016-ի նախագահական ընտրարշավը դուրս եկավ ռելսերից ու գահավիժեց: Փորձագետներն ու կատակասերները սիրում են խոսել «հոկտեմբերյան անակնկալի» մասին՝ անակնկալներ, որ գլխիվայր շրջում են ընտրարշավը: Այս հոկտեմբերին գլխավոր անակնկալը, թերևս, կլիներ օրն առանց անակնկալների: Ներկայացնում եմ անցած շաբաթվա մի քանի արդունքներ, որ, ակնհայտորեն, ստվեր են նետում ամերիկյան առաջիկա մի քանի տարիների քաղաքականության վրա.


Կիրակնօրյա մենամարտը ցեխի մեջ


Եթե ինչ-որ մեկը կասկածում էր, թե ինչ ուղղությամբ կծավալվի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը կիրակի գիշերը, կասկածները ցրվեցին եթերից առաջ, երբ Դոնալդ Թրամփը հընթացս ճեպազրույց կազմակերպեց կնոջ հետ, որ Բիլ Քլինթոնին մեղադրում է սեքսուալ հետապնդումների մեջ: Որքան էլ տարօրինակ է, հանրապետականների կողմից նախկին նախագահի սեքսուալ կյանքի քննարկումը դեբատների ամենաշշմեցնող պահը չէր: Այդ պահը եկավ, երբ Թրամփը հայտարարեց, որ Հիլարի Քլինթոնը վախենում է իր նախագահ դառնալուց, որովհետև այդ դեպքում կհայտնվի ճաղերի հետևում:
«Այդպիսի սադրիչ ելույթները վիրավորական են դեմոկրատներին բնորոշ բարեկրթության համար և խախտում են ամերիկյան քաղաքական բանավեճի սահմանները»,- գրում է պահպանողական մեկնաբան Չառլզ Կրաուտհամերը: Հեռուստաբանավեճից հետո մի քանի օր Թրամփը միայն մեծացնում էր լարումը: Եթե առաջ նա ջանում էր հանդարտեցնել իր երկրպագուներին, որ բղավում էին «Նստեցրեք նրան», հիմա հակառակը նա երկրպագուներին դրդում է: «Նա պետք է բանտ նստի»՝ հայտարարեց Թրամփը Փենսիլվանիայում ցույցի ժամանակ: Անցել է չափավորության ու զսպվածության անգամ նմանակումը: Այս պահից սկսվում է իսկական մորթոցին:


Մեղադրողների շքերթը


Երբ Թրամփի «բանտային» հռետորաբանությունը դատապարտեցին աջից ու ձախից, դեբատների այդ պահը հազիվ թե լուրջ ազդեցություն ունենա ընտրարշավի վերջին ամսվա վրա: Այդ (կասկածելի) պատիվը կտրվի Թրամփի պնդումներին, որ տեսագրության մեջ կանանց հետամտումների վերաբերյալ շատերին վրդոված ռեմարկները «տղամարդկային սովորական շատախոսություն են հանդերձարանում»:
Այդքան բացահայտ հերքումը ի հայտ բերեց նոր կանանց, որ հայտարարում էին՝ Թրամփի գործերը լիովին համապատասխանում են տեսագրության մեջ նրա արտաբերած խոսքերին: Ջեսիկա Լիդսը, որ պնդում էր՝ Թրամփը փորձում էր իրեն ձեռ գցել ինքնաթիռում, ինչպես ինքն է ասում՝ քիչ էր մնում իր մաշկից դուրս թռչի, երբ լսեց՝ ինչպես է Թրամփը հերքում իր անվայելուչ վարքը: Ընտրարշավի ժամանակ մի քանի անգամ Թրամփը խոստացել է ապացույցներ ներկայացնել, որ մեղադրանքները սարքված են: Այսօր, սակայն, իրեն մեղադրող կանանց դեմ Թրամփի բոլոր ապացույցները հանգեցին ինքնաթիռի բազկաթոռի բազրիքի շարժականության քննարկմանը և նրան, որ ինքնաթիռում բավարար ժամանակ չկար դատապարտելի ինչ-որ քայլի համար: Որքան էլ ապշեցնող է՝ կանանցից մեկին նա անվանեց ոչ բավարար գրավիչ՝ նրանով զբաղվելու համար: «Հավատացեք, ես հազիվ թե նրան ընտրեի»,-ասաց Թրամփը Հյուսիսային Կարոլինայի հանրահավաքում ուրբաթ օրը: Հավատացեք՝ այդ հայտարարությունը հազիվ թե ավելացնի նրա ձայները:


Պատառ-պատառ


Հյուրախաղերի մեկնած կրկեսի, որին վերածվել է Թրամփի ընտրարշավը, աղմուկների մեջ չէիք կարող չնկատել՝ Քլինթոնի թիմը ևս շաբաթը անցկացրեց զարգացնելով սեփական սկանդալը: Շնորհիվ Wikileaks-ի, որ հրապարակեց նրա էլեկտրոնային նամակագրությունը, իբր թե ռուս հաքերների պարզած, հասարակությունը կարողացավ Քլինթոնի ընտրարշավը տեսնել ներսից և տեղ-տեղ այդ պատկերն այնքան էլ ներկայանալի չէր: Շտաբի աշխատակիցները՝ տարված հաղորդագրություններ ուղարկելով և նույնիսկ անձնական տվիտներով՝ մտածում են ընտրարշավի բացասական մարտավարություններ, փորձում են սեփական տարաձայնությունները հարթել և լիբերալ կաթոլիկներին ապստամբության դրդել: Էլեկտրոնային նամակներում, եթե ենթադրենք, որ իրական են, ընդդիմության նախապատրաստած՝ գլխավոր ընդդիմախոս Բերնի Սանդերսի ամբողջական դոսիեն է, առավել վիճելի հատվածները ՈՒոլ Սթրիթի բանկիրներին ուղղված Քլինթոնի խոսքից, որտեղ նա կարոտախտ է ապրում բաց սահմանների և ազատ առևտրի գոտու վերաբերյալ Արևմտյան աշխարհամասում: Նրանք նաև մատնացույց են անում դեմոկրատական շտաբի երբեմն շատ սրտամոտ հարաբերությունները առաջատար լրագրողների ու հեռուստաընկերությունների հետ՝ ներառյալ ապացույցներ, որ դեմոկրատական ընտրարշավի նախկին ակտիվիստ, իսկ հիմա դեմոկրատական կուսակցության ազգային հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Դոննա Բրեզիլը կարող էր Քլինթոնի շտաբին նախապես հայտնել հարցերը, որ տրվելու են Քլինթոնին պրայմերիզի ժամանակի հեռուստաբանավեճերում: Ընտրարշավը նմանվում է երշիկի, որի պատրաստման գործընթացին ոչ ոք չի ուզում հետևել:
Էնտոնի ԶՈՒՐԿԵՐ, BBC


Հ.Գ. Այսպես ընտրվում են, հետո դառնում գերտերության նախագահ, որ վարում է անփոփոխ քաղաքականություն՝ անկախ ով է նախագահը երկրում՝ դեմոկրատ, թե հանրապետական: ԱՄՆ նախագահական այս ընտրարշավը, թերևս, ամենագաղափարազուրկն է՝ շնորհիվ հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի, որ, սակայն, օգտագործում է թարմ դեմքի ֆենոմենը և զվարճացնում ԱՄՆ-ին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ