Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աստվածաշունչը միասեռականների և նրանց համար սահմանված ահեղ դատաստանների մասին

Աստվածաշունչը միասեռականների և նրանց  համար սահմանված ահեղ դատաստանների մասին
18.10.2016 | 10:46

«Եվ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան, իշխեցե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրում սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդոց 1.26-31):


Ինչպես տեսնում ենք, մարդն արու և էգ ստեղծաբանվեց Աստծո կամքով ու ճարտարապետությամբ, և յուրաքանչյուրն իր կառուցվածքով, թե՛ ձայնով, թե՛ մտածելակերպով ու բնույթով, թե՛ մարմնի անդամների տարորոշումով, թե՛ հակառակ սեռի հանդեպ ունեցած բնական սիրով և հակումով՝ իր սեռը գիտի և ի բնե՛ գիտի: Եվ ոչ միայն մարդիկ, անգամ անասուններն էլ այդ ամենը գերազա՛նց գիտեն, ըստ Աստծո արու և էգի նախասահմանման: Երկու-երեք տարեկան աղջնակն արդեն տիկնիկներ է գրկում, օրոր ասելով «քնեցնում», իսկ տղան խաղում է աշխատանքային գործիք-խաղալիքներով, զե՛նք խաղալիքներով, և ի բնե են այս մղումները, որպեսզի երբ մեծանան, աղջիկն ամուսնանա, մարդո՛ւ գնա, մայր դառնա, տղան ամուսնանա, կին բերի, հա՛յր դառնա և իր կնոջն ու երեխաներին իր աշխատանքով պահի, իր ուժով ու զորությամբ պատսպարի, պահպանի: Չէ՞ որ Աստծո առջև խոստացավ, թե` տե՛ր եմ:


Մարդն ո՞վ է` ստեղծաբանվա՛ծ արարած, և իր Տե՛րն ու Ստեղծողն ունի, ինչպե՞ս իրավունք կունենար ինքն իր սեռը փոխել որոշել՝ այդպես այլանդակություն մտցնելով նախապես սահմանված աստվածային իր բնության մեջ, որն ամեն խախտող, ի վերջո՝ արդարացիորեն դատապարտվում է ոչնչացման: Հիշենք ջրհեղեղն ու Սոդոմ-Գոմորը, որ նման այլասերվածությունների պատճառով եղան:
Հին կտակարանում, Ղևտացիների գրքում (ԺԸ. 22-30) Աստված այս ամենի մասին խրատում, զգուշացնում, և ապա, չլսող պղծվողներին խոստանում է ոչնչացման մատնել.
«Այր մարդու հետ չպառկես, ինչպես պառկում ես կնոջ հետ, որովհետև դա պղծություն է: Ո՛չ մի անասունի հետ չխառնակվես՝ պղծվելով նրա հետ: Կինը որևէ անասունի առաջ չկանգնի՝ նրա հետ մերձենալու մտադրությամբ. դա գարշելի է:


Այս ամեն տեսակի անմաքուր արարքներով մի՛ պղծվեք, որովհետև նման արարքներով պղծված ժողովուրդներին ես ձեր առջևից պիտի վանեմ, վտարեմ: Նրանց պատճառով երկիրը գարշելի դարձավ, Ես վե՛ր հանեցի երկրի անօրենությունները, և նա զզվեց իր բնակիչներից: Պահպանեցե՛ք Իմ օրենքներն ու Իմ բոլոր պատգամները: Ո՛չ տեղաբնակը, ո՛չ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատած պանդուխտը այդ պղծությունները երբևէ չգործի, որովհետև այդ պղծությունները կատարեցին ձեզնից առաջ այստեղ ապրած մարդիկ, և երկիրը պղծվեց: Խուսափեցե՛ք նմանների կատարած պիղծ արարքներից, որպեսզի երկիրը ձեր գործած արարքների համար ձեզնից նողկանք չզգա, ինչպես որ նողկա՛նք զգաց ձեզնից առաջ այստեղ ապրած սերունդներից: Ով որ կատարի նման պիղծ արարքներ, նա պիտի վերացվի իր ժողովրդի միջից: («Պիտի վերացվի» արտահայտությունը այդ անձի, անձանց մահապատժի, բնաջնջման մասին է. գրաբարով բառացի է այդպես. «Զի ամենայն մարդ՝ որ արասցէ յամենայն պղծութեանցն այնոցիկ, սատակեսցին անձինքն՝ որ առնիցեն զայն ի միջոյ ժողովրդեան իւրեանց»: «Յուրաքանչյուրը, ով կատարի այդ պղծություններից որևէ մեկը, պիտի սպանվի, (պատիժն) ստանալով իր ժողովրդից»: (Այստեղից է նաև Աստծո օրենքի քարկոծումով սպանումը, որ ժողովուրդն էր ըստ օրենքի իրագործում- Մ. Ո.): Կատարեցե՛ք Իմ պահանջները, որպեսզի չկատարեք այն բոլոր օրինազանցությունները, որ ձեզնից առաջ կատարվել են, և մի՛ պղծվեք դրանցով, քանզի Ե՛ս Եմ ձեր Տեր Աստվածը...»:


Որպեսզի միասեռականության գայթակղություն ընդհանրապես չլինի Աստծո ժողովրդի մեջ, և մարդը ընդհանրապես հեռու մնա այդ ախտի ստվերից անգամ, կանխագետն Աստված ժողովրդին զզվել է տալիս նույնիսկ անմեղ թվացող մի բանից` հակառակ սեռի հագուստ հագնելուց.
«Չլինի, որ տղամարդու հագուստը կնոջ հագուստով փոխարինվի: Կինը տղամարդու հագուստ չհագնի և ո՛չ էլ տղամարդը կնոջ, որովհետև նման կերպ հագնվելը պի՛ղծ է քո Տեր Աստծու առջև» (Բ օրենքներ):
Իսկ Լեռան քարոզում, առաջնահերթությամբ՝ նաև նման հանցանքների խնդիրները նկատի ունենալով է Քրիստոս ասում.
«Թե աչքդ քեզ հանցանքին է գայթակղում, հանիր այն և դե՛ն գցիր քեզնից, թե ձեռքդ քեզ հանցանքին է գայթակղում, կտրի՛ր: Ավելի լավ է քո անդամներից մեկը կորչի, քան ամբողջ մարմնով ընկնես գեհեն» (Մատթեոսի ավետարան, «Լեռան քարոզը»): Այս խոսքերի մեջ մահացու հանցանքը անմեղադրելի դիտելու կամ հանդուրժողականության նշույլ անգամ չկա: Այլ, ինչպես տեսնում ենք, ինքնադատաստան անելով փրկվելու խրատ կա: Հոգևոր ուժեղը` հոգևոր հատումով (ծոմով, պահեցողությամբ և աղոթքներով, խոստովանություն հեծեծանքներով, մեղք ու հանցանքից ապաշխարություններով, սուրբ հաղորդությամբ ձեռք բերածը ամրակայելով), առավել դեռ մարմնավորը` մարմնական գայթակղվող օրգանի հատումով: «Լեռան քարոզը» գեղեցիկ պոետիկա չէ և ո՛չ էլ մարդկային փիլիսոփայություն: Եվ ովքեր հատումներին դեմ են, որ սակայն մեր Հայոց դատաստանագրքերը ունեն, Քրիստոս Աստծուն այդքանով շեղ ու կեղծ են ներկայացնում, յուղով փափկացնում մահացու խնդիրը, այդպես ապականման հնար են տալիս պիղծ հակում ունեցողներին և կամ «ո՛չ թե պատիժ, այլ իրավունք կա» ասելով՝ դեռ չձևավորված մանուկներին, երիտասարդներին դրդում են գայթակղվել նման չար ու ինքնակործան հակումներով, որովհետև չարին տեղի տվող խաբվածներից շատերն են ընկնում և մոլորվում, երբ Աստծո Խոսքն ու Օրենքը չեն դիտում մարդկայինից գերական ու թագավորականը, անփոփոխ հավերժականը: Իսկ Աստվածային օրենք ու իրավունք շեղողները բարի կանեին վախենային, անգամ սարսափեին գայթակղություն դնել, երբ գրված է, թե շեղ քարոզումների վնասները պիտի գայթակղողներից, մոլորեցնողներից, մեր դեպքում` պղծություն օրենսդրողներից, պղծությունը իրավունք համարողներից ժամանակին և բարկությամբ լի պահանջվի, եթե ուշանան ժամանակին և մինչ ի մահ շտկվել, ապաշխարել, դարձի գալ:


Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղված թղթում ասում է, որ միասեռականները «անարգում են իրենց մարմինները, որովհետև ճշմարտությունը փոխեցին ստով և հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ թե հավիտյան օրհնյալ արարչին: Ահա թե ինչու աստված նրանց թողեց եվ նրանք մատնվեցին իրենց իսկ անարգ կրքերին, որովհետև նրանց էգերը բնական կարիքները փոխանակեցին անբնական կարիքներով: Նույնպես և արուները, թողնելով էգի հանդեպ բնական կարիքները, արուները արուների հետ խայտառակություններ էին գործում և իրենց անձերի մեջ ընդունում իրենց մոլորման հատուցումը» (Հռոմեացիներին, 1.18-32):


Եվ ահա թե միասեռականները ինչ անօրեն ու անարգ պտուղների վարակ կարող են արթնացնել երկիր-հայրենիք հասարակությանդ մեջ, ժողովրդիդ մեջ, բանակիդ մեջ: Քանի որ առաքյալի խոսքի շարունակությունում տեսնում ենք, թե ինչ չար ու զազրելի են այդ պտուղներն իրենց հետևանքներով, որոնց ոմանք կամենում են իրավունք տալով՝ բերել ցանել, սերմանել և ոչնչացման նողկանքը աճեցնել Հայաստանում, մեր քրիստոնյա հայրենիքում, անտեսելով, որ Աստծո բարկությունն են այդպես շարժում և շարժելու:
Նման պղծագործները, ասում է առաքյալը, «լցված են ամենայն անիրավությամբ, անզգամությամբ, ագահությամբ, կատարյալ նախանձով, սպանությամբ»: Նման պղծագործության կատարողները դառնում են. «բանսարկու, չարախոս, նախատող, հպարտ, ամբարտավան, պոռոտախոս, չարահնար, անմիտ, ուխտադրուժ, անագորույն, անգութ, անողորմ» (նույն տեղում՝ Հռոմեացիներին, 1.18-32): Այսինքն՝ ահա ինչպիսի ոչնչացման արժան պղծություններ են որպես թե «եվրոպական արժեքներ» ոմանք ջանում բերել մեր ժողովրդի գլխին: Եվ բնական է, նմաններին իրավունքներ տվողները կամա-ակամա դառնում են նման վայրագ մարդանմաններին, անասուններից իսկ ցած գտնվողներին, դևերի ենթականերին հանցակիցներ:


Նույն այս չար պտուղների մասին է վկայում Սոդոմ և Գոմոր քաղաքների բնակիչների ճակատագիրը. նրանք իրենց պիղծ ցանկությունը կատարելու համար անզգամ էին, անգութ, անողորմ և չարահնար: Եվ Աստված երկնքից ծծումբ ու կրակ տեղաց և ոչնչացրեց այդ քաղաքները` բնակիչների և շրջակա բուսականության հետ միասին:
Նմանները, բնականաբար, Աստծով երբևէ չեն ներվել և երբևէ չեն ներվելու: Եվ Տիրոջ ահեղ դատաստաններից չեն ազատվելու, եթե ժամանակին խոր ապաշխարության, մինչ ի մահ ապաշխարության չդիմեն, եթե ուշանան: Քանի որ՝ անգետ չեն:
«Նրանք (միասեռականները և այլ պղծագործներ.) գիտեին Աստծո արդար դատաստանը, թե այդպիսի բան գործողները մահվան են արժանի և ոչ միայն նրանք, որ անում են, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»: Ասում է Պողոս առաքյալը (նույն տեղում՝ Հռոմեացիներին, 1.18-32):
Կարևոր շեշտն այստեղ է, որ վերաբերում է ամեն մի իշխանության, բոլոր երկրների պատգամավորներին, սահմանադրական բոլոր դատարաններին, մարդու իրավունքների պաշտպաններին, բարին գործելու ի զորու բոլոր մարդկանցս: Որովհետև ովքեր միասեռականներին իրավունքներ են տալիս, նրանք Աստծուց դատվելու են որպես միասեռականներ, քանի որ, առաքելական խոսքը կրկնենք` Աստվածային սրբության կամքով արդեն այդ իսկ օրինականությունն է նախապես սահմանել. «...Այդպիսի բան գործողները մահվան են արժանի, և ոչ միայն նրանք, որ անում են, այլ նաև նրանք, որ գործողներին հավանություն են տալիս»:


Եվ չի կարելի չհամաձայնել անխարդախ տրամաբանության հետ, որ նման ախտերին իրավունքներ տալը ավելի մեծ գայթակղության խայտառակություն է, ավելի մեծ դատաստանի ենթակա, քան միայն հավանությունը: Որովհետև նման կեղծ ու սարքովի իրավունքներով տկարները գայթակղվում են և պղծությամբ ընկնում, բնականաբար, նրանց խեղված ճակատագրերի դատաստանները Աստված որոնելու է նման պիղծ օրենք ու զազրելի իրավունք սահմանադրողներից ու դրանք հաստատողներից: Նաև այն կարող ուժերից, ովքեր զորեղ են, բայց չեն հանդիմանում, թե՝ ինչո՞ւ եք փորձում այլասերել մեր հայրենիքը, ձեր հայրենիքը, մեր հայրերի հայրենիքը, մեր և ձեր զավակների ապագա հայրենիքը: Մի՞թե ուրանալու եք ձեր երեսի մյուռոնը, խաչի դրոշմը, սուրբ պատարագն ու սուրբ Հաղորդությունը, որոնցով զորացաք և վեր ելաք պաշտոնյա դառնալու: Երբ նախապես գիտեիք, որ պիտի նման պղծություններից փախչել ու գարշել, և ոչ թե դրանց օրենքի ուժ տալ կամ դրանց համար երբևէ չեղած ու անբանական «իրավունք ու արդարացումներ» որոնել:
Իսկ երբ Աստված է հատուցում պահանջում ու թե ինչպիսին է այդ պահանջը, այդ մասին սուրբ Պողոս առաքյալը այսպես է հայտնում. «Ո՞վ կկարողանա կանգնել կենդանի Աստծո դեմ, քանի որ Աստված իր հակառակորդներին լափող կրակ է: Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ: Իսկ որչա՜փ ավելի խիստ պատժի արժանի պիտի համարեք նրան, ով ոտնահարել է Աստծու Որդուն և անմաքուր համարել նոր ուխտի արյունը, որով մաքրվել է ինքը և անարգել Շնորհի Հոգին: Արդարև, ճանաչում ենք նրան, ով ասաց. Իմն են վրեժխնդրությունները, և Ես պիտի հատուցեմ, ասում է Տերը: Եվ դարձյալ. Տերը պիտի դատի Իր ժողովրդին: Ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը» (Եբրայեցիներին, 10.26-31):
Երևում է, ոմանք, Բաաղամի ատելի վարդապետությամբ չարի փչացմանն են մատնում մեր հայրենին, իրենց իսկ հայրենին (Բաաղամը մի մարգարե էր, որ դրամի ագահությունից, կաշառքին ձեռք երկարելու սև սրտով՝ հայրենի առաքինություններն ու սրբություններն էր ուրանում, և իր հայրենիքը պղծելով վայր գցել էր սովորեցնում-խրատում հակառակորդին): Նույնն է այսօր, եթե սահմանադրությամբ պղծությունը որպես իրավունք են ընդունում:
Եկեք մեր իրական Քրիստոսի արդար ու փառավոր պսակը չգցենք եվրոպական 666 չարի նշանը կրող կեղծ քրիստոսի գերանհեթեթությունների, գերայլասերությունների, գերգայլությունների ոտքերի տակ: Եկեք մեր Հայրերի գովեստին արժանանալու գործեր անենք և ոչ թե նրանց նզովքի վերարկուն հագնելը փորձարկենք, որ չար վախճանի է հանգեցնում:
Անգամ ոչխարն էլ կհասկանա, որ միասեռականներին իրավունքներ տալը գայթակղություն գցել է նշանակում մատաղ սերնդի մեջ, երեխաների մեջ, մեր բանակի մեջ: Իսկ բանակների հաղթանակները Աստված մշտապես հավատով և առաքինությամբ է պայմանավորել ու պայմանավորում, և ոչ թե թվաքանակով կամ զենքի շատությամբ: Այսինքն, նաև ռազմավարական տեսակետից է անխելամիտ և անհեթեթ և աղետաբեր ստամտություն, բաաղանման գայլ անձանց «աշխատանք»: Եվ զարմանում ես, մի՞թե մեր պատգամավորները այս ամենի մասին երբևէ չեն խորհել, խորհրդածել իրենց խելքի ու խղճմտանքի, իմացության հետ, որ նեռական զազրանքներին են կողմ քվեարկել: Եվ մի՞թե պիտի մեր իշխանությունները հետդարձ չանեն և շարունակեն տեղի տալ: Սակայն, ովքեր որ տեղի են տալու, թող իմանան, որ գայթակղություն դնողների համար Հիսուս Քրիստոս՝ Թագավորը թագավորների, նախապես է Աստծո դատաստանը նրանց ներկայացրել.
«Եվ ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, նրա համար լավ կլինի, որ նրա պարանոցից էշի երկանաքար կախվի, և նա սուզվի ծովի խորքը: Վա՜յ աշխարհին՝ գայթակղությունների պատճառով. գայթակղություններ պիտի գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը: Եթե քո ձեռքը կամ ոտքը քեզ գայթակղեցնում են, կտրիր և դեն գցիր քեզնից. լավ է, որ դու մեկ ձեռքով կամ կաղ մտնես կյանք, քան երկու ձեռք ու երկու ոտք ունենաս և հավիտենական կրակի մեջ ընկնես: Եվ եթե քո աչքն է գայթակղեցնում քեզ, հանիր այն և դեն գցիր քեզնից. լավ է, որ դու միակնանի մտնես կյանք, քան երկու աչք ունենաս և ընկնես գեհենի կրակը» (Մատթեոս 18.69):


Վախ ունենանք Աստծուց, որպեսզի Նրա դեմ չապստամբենք՝ անտեսելով կամ ոտքի տակ տալով Նրա մեզ սրբացնող անփոփոխ կարգերն ու օրենքները: Ինչպես իմաստուններն են նախապես խրատել և Սաղմոսարանում էլ կա. «Իմաստության սկիզբը Աստծուց վախ ունենալն է», որ մարդը մահացու, աղետաբեր չարիքներ չգործի:
Այսօր ողջ աշխարհով մեկ են պղծագործները մոլորեցնում, խաբում, թե իբր խառնակ մնալով կամ խառնակություն անելով էլ կփրկվեն, երբ Քրիստոս նման խոստում երբևէ չէր կարող ունենալ: «Եթե աչքդ քեզ գայթակղում է, հանիր» ասողը, բնականաբար, եթե չապաշխարեն, իր ժամանակին կոտորման աղետի և դժոխքի ձեռքը պիտի տա՝ թե միասեռականներին, և թե բոլոր նրանց, ովքեր Աստծո դեմ պիղծ իրավունքներ սահմանելով ապստամբեցին, եթե նրանք ժամանակին մինչ ի մահ չապաշխարեն կամ ուշանան չարիքից դարձ անել:
«Չգիտե՞ք, որ անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու. մի խաբվեք. ոչ պոռնիկներ, ոչ կռապաշտներ, ոչ շնացողներ, ոչ իգացողներ, ոչ արվամոլներ, ոչ գողեր, ոչ ագահներ, ոչ հարբեցողներ, ոչ բամբասողներ, ոչ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չեն ժառանգելու: Եվ դուք, գոնե ոմանք, այդպիսին էիք, բայց լվացվեցիք, մաքրվեցիք, արդարացվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծո հոգով»,- հայտնում է Պողոս սուրբ առաքյալը (Ա Կորնթացիներին):
Ինչպես տեսնում ենք, Աստված պղծագործներին կամ նույն սեռով խառնակվողներին կամ իրենց սեռը փոխողներին փրկելու խոստում երբևէ չունի և երբևէ չի ունեցել, սակայն փրկում է այդ մահացու հանցանքներից մինչև վերջ ապաշխարողներին, մինչև վերջ մաքրվողներին, մինչև վերջ հետ դարձողներին, այդ ախտերից իսպառ լվացվողներին, ինչպես առաքյալն է ասում:


Հայտնի է, որ թե միասեռականությամբ երկիրն ապականելով վայր գցելու, թե 666-ի «Անհատական թվանիշով քարտերի» որոգայթ համակարգը՝ Քրիստոսի դերը կեղծող-խաղացող Նեռն ու նրա ճամփան սարքողներն են ծրագրել և աշխարհի գլոբալացմամբ իրագործում: Այս խարդախ խաբողին, կեղծ քրիստոսին մեր հայրերը` Դերաքրիստոս, Նեռ, սուտ քրիստոս կամ Անապատի պիղծ, Գազան և Անօրենության որդի են անվանել: Եվ հայտնել են, որ այս կեղծ արդարություն քարոզող և անօրեն օրենքներ օրենսդրող Դերաքրիստոսի պիղծ անհեթեթություններին, որին ենթարկվում են թուլամիտներն ու կաշառքով հայրենի առաքինությունները ոտի տակ տվողները, քրիստոնյա հայերս պիտի ի վերջո ոտքի ելնելով` հաղթենք, որ նշանակում է քրիստոնեական առաքինության համաժողովրդական միաբանություն, մտավորական, մշակույթի այրերի միաբանություն, Մայր առաքելական սուրբ Եկեղեցու և քրիստոնեական ոչ շատ շեղ համայնքների վերարթնացում միաբանություն` ընդհանուր Հակառակորդի դեմ, որ վայրենի է, մարդասպան, ստահոդ ու պիղծ: Սուրբ Սահակ Պարթևը մեր օրերի մասին Աստծուց առաքված տեսիլք տեսնելով, գրում է, թե՝ նենգ ու պղծություններ բերող Նեռի դեմ բարի ու հաղթական պատերազմին Հայաստանում մասնակցում էին և մեր եկեղեցու քաջարի զավակները, և պատվարժան կանայք, նաև՝ նախարարական տներից, այսինքն՝ իշխանավորներից ևս քաջությամբ ելնելու են Նեռ բռնատերի, պղծություն օրենսդրողների ու տարածողների դեմ, որպեսզի մեր սուրբ ավանդներն ու եկեղեցին ևս չպղծեն կամ չշարունակեն պղծել: Եվ Քրիստոսով, Աստծո Բանով, Խոսքով են ելնելու և հաղթելու են: Եվ տա Աստված, որ Հայաստանում Աստծո իրավունքների դեմ հակառակ ելածները, մեր ու ձեր պահք ու աղոթքների, քարոզների, միաբանության և նման բազմաթիվ վկայությունների շնորհիվ պակասեն, չհաջողեն մեր հավատքն ու եկեղեցին ապականել: Սրանք` բաաղանման գայլերը դրդվել են գլոբալացնող Նեռի պատրանքներով, և նրա տված կաշառքի ու իրենց դրամ դիզելու ագահամտությունից կուրացած են կորստականն անում, ուրանալով, որ Աստված կա` Իր դատաստաններով:
Աստվածաշնչով սեռապղծությունը անգամ անասունների համար է աններելի (ըստ Աստծո օրենքի` այլասերմամբ պղծված անասունների միսը չեն ուտում, և անգամ ակամա ուտողներն են ծանր ապաշխարության մեջ դրվում, որպեսզի այլանդակությունն ու ապականվածությունը ուտելիքով էլ մարդու մեջ մարմին չառնեն), էլ ո՞ւր մնաց, թե Աստծու կողմից մահապատժի արժան այլասերվածությունը իրավական կամ առավել ևս` քրիստոնեական համարվեր:
Աղոթենք, խնդրենք, մաղթենք, կամենանք, որ ոչ մի քրիստոնյա հայ, ըստ սաղմոսի խոսքի, «անօրենություն գործողների հետ չընկնի մեղքի մեջ և ոչ էլ նրանց ընտրյալների հետ դառնա մի կցորդ», որովհետև հոգևոր անխարդախությամբ, չարից մեր հետ դառնալով, և ըստ Աստծո առաքինացնող Ավետարանի ապրելով է միայն հնարավոր, որ կերտենք Հոգևոր հայրենիք: Աստված օգնական և հովանի բոլոր նրանց, ովքեր Տիրոջ առաքինացնող կամքն ու օրենքները սիրեցին կատարել: Եվ թող Տերն ընտրյալներից Իր սուրբ առաքինությանը հավատարիմների բանակ հանի վեր և սաստերով, ոմանց էլ պատիժներով կասեցնի, ովքեր որոգայթ և այլասերվածություն են ջանում խցկել կամ սերմանել մեր քրիստոնյա ժողովրդի երկուհազարամյա արդար ձեռքբերումների մեջ: Ամեն:

ՀԱՅԵԼԻ ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅԱՆ
(փառք և առաքինություն)


Պետրոս առաքյալը Քրիստոսի մասին խոսելով, ասում է. նա մեզ կանչեց փառքի և առաքինության:
Սքանչելի է ասվել` փառք և առաքինություն: Եվ առաքյալը իր ընդհանրական Բ թղթում, երբ քրիստոնեությունը որպես մեթոդական ճանապարհ քննեց, տեսավ, որ այն բաժանվում է զարգացման աստիճանակարգերի, փուլերի, պայմանական դասարանների, և ամեն մարդ ինքնաքննությամբ կարող է իմանալ, թե ինչ առաջընթացի մեջ է և ինչ բացթողումներ ու խնդիրներ ունի իր առջև լուծելու, մինչև որ միանա կամ միացած մնա Տիրոջ փառքին և առաքինությանը:
Եվ այդ աստիճանակարգերը միասին դառնում են քրիստոնեական ճանապարհը.
ա) հավատք առ Քրիստոս,
բ) հավատքով (և շնորհներ գործադրելով) առաքինության ձեռքբերում,
գ) առաքինությամբ (և շնորհներ գործադրելով)` գիտության ձեռքբերում,
դ) գիտությամբ (և շնորհներ գործադրելով)` ժուժկալության ձեռքբերում,
ե) ժուժկալությամբ (և շնորհներ գործադրելով)` համբերատարության ձեռքբերում,
զ) համբերատարությամբ (և շնորհներ գործադրելով)` բարեպաշտության ձեռքբերում,
է) բարեպաշտությամբ (և շնորհներ գործադրելով)` եղբայրասիրության ձեռքբերում,
ը) եղբայրասիրությամբ (և շնորհներ գործադրելով)` սիրո ձեռքբերում, որով արդեն Աստվածապաշտությունն է: Այս այն սերն է, որ Աստված է մարդու մեջ: Երբ Արարիչն ու արարածը մեկացված են ու ներդաշն՝ կենդանության ու սիրո հավիտենականով:
ՈՒթ աստիճանակարգ: ՈՒթ դասարան: Եվ ամեն մի աստիճանակարգ ձեռքբերում է, այսինքն՝ Քրիստոսին հավատացողի համար տաղանդների գործադրման ասպարեզ, նաև շնորհների միջոցով՝ աշխատանքի ու ջանադրության դրսևորում, բարի կամք արտահայտելու և դավանությամբ վարք ապրելու արդյունք: Սա նաև մեր սխալներն ուղղելու համար պարզ ու հանճարեղ մի հայելի է, գագաթնային կատարելությամբ տրված, որից դուրս եղած բաները մարդուն դուրս են գայթակղում, հրապուրում՝ մեր իսկ փրկության նավակից, բնական, աստվածակարգ ու առինքնող ճշմարտությունից:


Ինչպես տեսանք, հավատը քրիստոնեության առաջին դասարանն է, իսկ հավատով առաքինության ձեռքբերումը` երկրորդ դասարանը:
Մաղթենք, վկայենք, ըստ Աստծո իրավունքների պահանջենք, որ մեր հայոց իշխանությունները, հայոց խորհրդարանն ու մարդու իրավունքների պաշտպանը, խղճմտանք գտնեն իրենց մեջ, հետ դառնան հաղթահարելու քրիստոնեական հավատքի երկրորդ աստիճանակարգը՝ իրենց իսկ և Հայոց մեր աշխարհի օգուտի համար, քանի դեռ Աստծո բարկությունը լրիվ չենք գրգռել: Որովհետև Արարիչը բարկության մեջ հանցավոր մարդկանց հետ խոսում է մեծ երկրաշարժերով, խոշոր կարկուտներով, Սուրբ գրքում գրված ու չգրված բազմաթիվ ահեղ այլ աղետներով: Երկյուղ ունենանք Աստծուց, դա է մեր փրկության և բարեպաշտության հենարանը:


ՈՒսումնասիրությունը՝
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 5488

Մեկնաբանություններ