Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վիգեն Հակոբյան. Մեր ռազմական դոկտրինում գրված չէ, թե պետք է Բաքուն գրավենք

Վիգեն Հակոբյան. Մեր ռազմական դոկտրինում գրված չէ, թե պետք է Բաքուն գրավենք
19.10.2016 | 13:03

«Ինչո՞ւ է ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարում, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, երբ համանախագահների հայտարարություններով հաստատվում է ստատուս քվոն և ապրիլյան պատերազմի պես ռազմական գործողությունները, կարծես, արգելված են»՝ հարցրի քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանին:

-Սամվել Բաբայանի ասածի հետ դժվար է չհամաձայնել օբյեկտիվորեն: Նույն հաջողությամբ կարելի է ասել, որ Հայաստանն էլ է նախապատրաստվում պատերազմի:
-Կա պատրաստվել պաշտպանության և կա պատրաստվել հարձակման:
-Ադրբեջանը պատրաստվում է հարձակման, որովհետև համարում է, որ իր տարածքների քսան տոկոսը պիտի ազատագրի, բայց դա չի նշանակում, որ Բաքուն չի պատրաստվում նաև պաշտպանության: Նրանք լավ հասկանում են, որ եթե ռազմական շքերթում հարձակողական տեխնիկա ես ցուցադրում, այդ զենքը ոչ միայն զսպման համար է, այլև անհրաժեշտության դեպքում կարող է կրակել: Ես կարծում եմ՝ երկու կողմերն էլ նախապատրաստվում են հնարավոր պատերազմին: Ադրբեջանն ունի ռազմական արդյունաբերության նախարարություն և բազմաթիվ զինատեսակներ Բաքուն ինքն է արտադրում: Սամվել Բաբայանի ասածը, կարծում եմ, ավելի շատ ռազմավարական բանավեճ է ռազմական թեմաներով: Հայաստանի ցանկացած պաշտոնյայի հարցնես՝ «Ադրբեջանը պատրաստվո՞ւմ է պատերազմի», կասի՝ իհարկե, պատրաստվում է, զենք է գնում, արտադրում է, ժամանակ առ ժամանակ փորձարկում է լոկալ կոնֆլիկտներում: Նույնը մենք ենք անում: Ապրիլյան պատերազմից հետո որակական ու քանակական առումով նախապատրաստություններն արագացել են՝ բարեփոխումները պաշտպանական համակարգում, ռազմարդյունաբերության հարցով հատուկ փոխնախարարի առկայությունը, պաշտպանության նոր նախարարի նշանակումը, որ պիտի զբաղվի ռազմաքաղաքական հարցերով ու դիվանագիտությամբ, գնումների վերահսկողությունը խստացնելը, գլխավոր շտաբին միայն ռազմական գործերը վերապահելը՝ քայլեր են, որ վկայում են` ապրիլյան պատերազմից հետևություններ արվել են: Ինձ թվում է՝ ԼՂ նախկին ՊԲ հրամանատարի ասածը վերաբերում է նեղ ռազմական, մասնագիտական խնդիրներին, որի մեջ խորանալը նախ զինվորականների գործն է, հետո էլ հրապարակման ենթակա չէ:
-Բայց ռեա՞լ է, որ Բաքուն երկրորդ փորձը կանի հարցը ռազմական ճանապարհով լուծելու:
-Եթե Բաքուն գնում ու արտադրում է հարձակողական զենքեր, այդ տարբերակը երբեք չի կարելի բացառել: Ադրբեջանի ռազմական դոկտրինում տարածքների ազատագրման խնդիր է դրված, եթե բանակցային ճանապարհով հարցը չի լուծվում, մեր ռազմական դոկտրինում ես չեմ նկատել, որ գրված է, թե պետք է Բաքուն գրավենք:
-Իսկ «Իսկանդե՞րը»:
-«Իսկանդերը» գործողության մեջ կմտնի օպերատիվ իրավիճակից ելնելով, բայց առաջինը չի կրակի:


Զրույցը՝ Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 4046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ