Թբիլիսիում իրավիճակը շարունակում է լարված մնալ․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարներն աղբամաններով, երկաթե արգելապատնեշներով և ձեռքի տակ ընկած այլ առարկաներով բարիկադներ են կառուցում։ Ոստիկանությունը պարբերաբար արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ, ջրցան մեքենաներ և հատուկ այլ միջոցներ է կիրառում մայրաքաղաքի կենտրոնական պողոտաները բացելու համար:                
 

Հայոց «անդաստանը» վերադասավորվում է

Հայոց «անդաստանը» վերադասավորվում է
21.10.2016 | 01:21

Վերջին մի քանի ամիսներին հայաստանյան ներքաղաքական դաշտը վերադասավորումների փուլ է ապրում: Չնայած, դասական առումով, մեզանում չկա նման դաշտ, և բոլորի խաղարկային ամպլիտուդը ներփակվում է մի կողմից՝ Բաղրամյան-26-ի, մյուս կողմից` արտքաղաքական գործընթացներով, այդուհանդերձ.


ՀՀԿ. իր երկարատև մարաթոնի ընթացքում այս կուսակցությունը հայտնվել է մի սահմանագծում, որից այն կողմ կա՛մ կկարողանա կրկին վերակազմակերպվել, կա՛մ վերջնականապես «հոշոտել» ինքն իրեն: Երկու մատրիցներն էլ այս կուսակցությունում առկա են. ՀՀԿ ղեկավարների երկնային գոյը չի խանգարել, ավելին` օգնել է կուսակցական-երկրային տրանսֆորմացիաներին, և ՀՀԿ-ն մշտապես մնացել է «պոդիումին»` մի շարք, առաջին հերթին գաղափարախոսական ճիշտ բալանսի` պահպանողական-լիբերալ բուֆերի շնորհիվ: Երկրորդ հերթին` հայաստանյան քաղաքական դաշտի չկայացածության: Երրորդ հերթին` խարիզմատիկ լիդերների շնորհիվ: Այսօր արդեն ՀՀԿ-ն մսխել է իր բոլոր էներգետիկ «պաշարներն ու փշուրները», և վերջինիս Պղնձե օձ է պետք, որ իրական «օձից խայթվածները» նայեն ու «բժշկվեն»: Եթե՛ բժշկվեն: Ընդ որում՝ հետաքրքիրը ՀՀԿ պարագայում այն է, որ կուսակցության վերնախավում շատ լավ են հասկանում փոփոխությունների հրամայականը, ինչի արտահայտությունը Կարեն Կարապետյանի վերջին քայլերն են: Մինչև ուր և ինչ օգտակար գործողության գործակցով, դեռ կտեսնենք, այնուհանդերձ, փաստն առկա է. ՀՀԿ-ն (հասկանում ենք` Սերժ Սարգսյան) քաջ գիտակցում է` հարկավոր է «կիսվել», հարկավոր է «նորոգվել», հարկավոր է «կարմիր բանակ», հարկավոր է «կրթել գյուղացուն»: Շա՜տ է հարկավոր:


Եվ այնուհանդերձ, ուզում էին՝ լավ, ստացվեց՝ ինչպես միշտ: Եվ որքան էլ Կարեն Կարապետյանի դեմքով վերջիններս «տյունինգավորեն» տնտեսական-քաղաքական-փիլիսոփայական-խորհրդարանական դաշտը, ՏԻՄ ընտրությունները եկան փաստելու` սապատավորին ոչ մի բան չի օգնի:
ՀՀԿ-ն չանցավ առաջին քննությունը ՏԻՄ ընտրությունների տեսքով, ինչը մեծ «ապրոբացիա» էր խորհրդարանականից առաջ. ոչ Գյումրիում, ոչ Վանաձորում ՀՀԿ-ն չունեցավ այն «տեսարանը», որը նրա համար հետագայում ապահովելու էր «հացը»` «տյունինգված, թարմ, մասամբ էլ` տաք»: Եվ քանի որ ընդունված է` Սամվել Բալասանյանի և յուր «ճակատի» մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ, այնուհանդերձ, ՀՀԿ-ն կարող էր շատ հանգիստ Վանաձորում քաղաքապետի պաշտոնը «հանձնել» մտավորական Քրիստ Մարուքյանին, դառնալ ընդդիմություն և հանգիստ աշխատել վերջինիս հետ` ապացուցելով, որ թե՛ ինքն է փոխվել, թե՛ մնացյալը: ՀՀԿ-ն չգնա՜ց այդ «խիզախմանը»: Պատճառները տարբեր ու բազմաթիվ են, ինչի մասին կխոսենք մեկ այլ առիթով:


Հիմա ցանկանում ենք մեկ-երկու խոսք ասել «Լուսավոր Հայաստանի» նման կարճ կենսագրություն ունեցող, առաջին անգամ բեմող «Համախմբում» կուսակցության մասին (չնայած տպավորությունն այնպիսին է, որ նրանք այլևս չկան), այնուհանդերձ.
Վերջինս Գյումրիում ստացել է 2 հազար (հազա՜ր) ու մի քիչ ձայն, իսկ Վանաձորում` «տնից դուրս է եկել ու չի վերադարձել»:
ՈՒ թե մեզ թույլ տանք բոլոր մնացած ընդդիմադիրների մասին մտածել, որ նրանք «հաճախորդ» են (թող ներեն նրանք, ովքեր չե՛ն), ապա «Համախմբում»-ի և «փարոն Օսկանյանի» դեպքում թե՛ արտաքին, թե՛ ֆինանսական, թե՛ «այլ» աջակցությունների պակաս չկար, սակայն գոնե մեկ ավագանի, նմուշի համար, չունեցան:
Չէ, չենք հավաստում թեզը, թե բոլոր այն «պրոյեկտները», որոնք կապվում են Վարդան Օսկանյանի անվան հետ, տապալվում են, այնուհանդերձ, «Համախմբումը», դեռ չսկսած, «մեռավ»` հարատևելով ՀՀԿ-ին և նրա կարգախոսը` «ինչքան ուզեն, էնքան կխփեն»:
Քանզի բոլոր կուսակցությունների նման «Համախմբումը» ևս կոնյունկտուրային, ոչ գաղափարական «շինելում» ծնվեց:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1647

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ