«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵՄ գագաթաժողովը Սիրիայի հարցով պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԵՄ գագաթաժողովը Սիրիայի հարցով պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ
21.10.2016 | 18:36

ԵՄ երկրները, Բրյուսելում կայացած գագաթաժողովի առաջին օրվա ամփոփիչ արդյունքների համաձայն, Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով Մոսկվայի և Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցներ չեն սահմանել: Նախքան գագաթաժողովի մեկնարկը՝ Bloomberg գործակալությունը տեղեկացրել էր, որ, օրենքի վերջնական նախագծի համաձայն, ԵՄ անդամ երկրները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի և Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հարցը:

ԵՄ-ում աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ ԵՄ մեծ երկրները կողմ են պատժամիջոցների սահմանմանը, սակայն վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ է փոխհամաձայնության գալ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ իրենք դեռևս չեն կարող մեկնաբանել Սիրիայի հարցով Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր սահմանման հարցը՝ նկատելով, որ անհրաժեշտ է սպասել գագաթաժողովի արդյունքում ներկայացվելիք վերջնական բանաձևին

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ