«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անկարայում բանակցել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ նախարարները

Անկարայում բանակցել են Թուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ նախարարները
21.10.2016 | 18:40

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը բանակցել է Պենտագոնի ղեկավար Էշտոն Քարտերի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության ոլորտի հարցեր։

Հանդիպումն անցել է մամուլի համար փակ ռեժիմում։ Քարտերը հանդիպելու է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յիլդիրիմի հետ։ Ավելի վաղ Էշտոն Քարտերը հայտարարել էր, որ Թուրքիան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցերով միջազգային դաշինքի մասն է և Վաշինգտոնի ակտիվ գործընկեր։

Դիտվել է՝ 787

Մեկնաբանություններ