Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երկար ժամանակ ՀՀԿ-ն կառաջնորդի Սերժ Սարգսյանը

Երկար ժամանակ ՀՀԿ-ն կառաջնորդի Սերժ Սարգսյանը
22.10.2016 | 00:11

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հստակեցվել է նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի օրակարգը՝ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Օրակարգը հետեւյալն է՝ ՀՀԿ նախագահի հաշվետվություն, ՀՀԿ-ի վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն, ՀՀԿ-ի ծրագրում և կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի ընդունում, ՀՀԿ նախագահի ընտրություն, ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրություն, ՀՀԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների ընտրություն, ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևի ընդունում»՝ ասել է ՀՀԿ մամլո խոսնակը: Հարցին՝ կուսակցության նախագահի պաշտոնի համար ՀՀԿ գործող նախագահ Սերժ Սարգսյանից բացի կա՞ն այլ թեկնածուներ, Շարմազանովը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ կլինեն այլ թեկնածուներ: ՀՀԿ նախագահը Սերժ Սարգսյանն է, և կարծում եմ, երկար ժամանակ մեր կուսակցության առաջնորդը կլինի պարոն Սարգսյանը»:
Անդրադառնալով կուսակցության կանոնադրության փոփոխությունների վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ կլինեն փոփոխությունները, որոնց մասին խոսելը վաղ է:
«Մինչև նոյեմբերի 26-ը մենք մեր համագումարի պատվիրակներին կբաժանենք սպասվող փոփոխությունների նախագիծը»,- ասաց ՀՀԿ խոսնակը:


Հարցին, թե հրավիրվե՞լ են այլ կուսակցությունների ներկայացուցիչներ ՀՀԿ-ի համագումարին մասնակցելու, Շարմազանովը պատասխանեց, որ չպետք է ինտրիգներ փնտրել: «Միջազգային մեր գործընկերներից ԵԺԿ-ի ներկայացուցիչները կմասնակցեն, «Միասնական Ռուսաստանի» եւ Չինաստանի կոմկուսի ներկայացուցիչները ևս», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ