«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵՄ հատուկ հանձնակատարը ԼՂ հիմնախնդրի մասին

ԵՄ հատուկ հանձնակատարը ԼՂ հիմնախնդրի մասին
22.10.2016 | 00:16

Միակ բանը, որ ես` որպես ԵՄ հատուկ հանձնակատար, պետք է հաշվի առնեմ` բոլոր կողմերի ներգրավվածությունն է, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ. լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու ԼՂՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը Արցախում չէ ՝ասաց ԵՄ հատուկ հանձնակատար Հերբերտ Զալբերը:

Ամփոփելով ԼՂՀ ԱԳ նախարար հետ հանդիպման արդյունքները՝ նա նշեց. «Մենք քննարկել ենք ներքաղաքական դրությունը տարածաշրջանում: Քննարկում էինք առաջարկները, փոխանակվել ենք կարծիքներով»: Թե ինչ վերաբերմունք ունի ղարաբաղաադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մասին հարցին նա պատասխանեց. «Ես լսել եմ դրա մասին տարբեր աղբյուրներից: Ես պետք է դեռ ունենամ ավելի շատ տեղեկատվություն: Այս պահին ես այն դիրքում չեմ, որ դա քննարկեմ»: Հարցին, թե ինչ պետք է արվի, որ ԼՂՀ-ն ներգրավվի մարդու իրավունքների և այլ միջազգային ծրագրերի իրականացման գործընթացներում. ԵՄ հանձնակատարը պատասխանեց, որ այս պահին կան փոխադարձ շփումներ մարդկանց, հասարակական կազմակերպությունների մակարդակով, սակայն այդքանով չեն սահմանափակվելու:

Հարցին, թե որոնք պետք է լինեն միջազգային կազմակերպությունների քայլերը, որ դադարեցվեն Ադրբեջանի պրովոկացիոն գործողությունները սահմանում, Հերբերտ Զալբերը պատասխանեց. «Մենք, ոչ միայն ԵՄ-ն, այլ մնացած միջազգային կառույցները ևս, հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Եվ մենք տեսնում ենք, որ ապրիլի սկզբին սահմանում սրացումից հետո, բարեբախտաբար, հրադադարի ռեժիմի պահպանվում է: Մենք հույս ունենք, որ սահմանում կրակոցները կդադարեցվեն, և բոլորը կպահպանեն հրադադարի ռեժիմը, որովհետև դա կարևոր հանգամանք է խաղաղ գործընթաց ունենալու համար»:

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ