Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը դիկտատուրայի ամրապնդման համար կեղծ հաղթանակների ետևից է ընկած

Էրդողանը դիկտատուրայի ամրապնդման համար կեղծ հաղթանակների ետևից է ընկած
22.10.2016 | 00:17

Թուրքական «Էվրենսել» պարբերականի սյունակագիր Յուսուֆ Քարաթաշն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի ռազմատենչ վարքի պատճառներին: Ըստ նրա` Թուրքիան Մոսուլի հարցում անհաջողություններից առաջացած բարկությունը թափում է Սիրիայի քրդերի գլխին: Նա համոզված է , որ Էրդողանն «ուժեղ առաջնորդի» իմիջը պահելու համար պատրաստ է «կեղծ հաղթանակներ» գրանցել Թուրքիայի համար: Վերլուծելով Էրդողանի գործողություններն ու հայտարարությունները, Քարաթաշը փաստում է, որ Լոզանի մասին հակասական հայտարարությունները Էրդողանը բնավ պատահական չէր հնչեցնում: «Այսօր զարգացող իրադարձությունները մեզ ցույց են տալիս, թե ինչ կար Էրդողանի ` «Ոմանք մեզ փորձել են համոզել, որ Լոզանը Թուրքիայի համար հաղթանակ է» խոսքերի տակ: Դրանով նա փաստացի հայտարարում է, որ Լոզանի ժամանակ կորցրածները հետ բերելու ժամանակն է, միևնույն ժամանակ ինքն իրեն հռչակեց այդ նոր ժամանակաշրջանի առաջնորդը: Այլ կերպ ասած` իրականացվում է մի քարոզչություն, ըստ որի ամբողջ ուժը կուտակված է հենց Էրդողանի մեջ, և որ Թուրքիան տարածաշրջանի ամենաուժեղ երկիրն է:

Սակայն անկախ ամեն ինչից, Մոսուլում զարգացող իրադարձություններում Թուրքիայի անհաջողությունների կողքին կարիք կար «ուժեղ երկրի» և «ուժեղ առաջնորդի» իմիջը պահելու համար նոր կեղծ հաղթանակներ ստեղծել: Հալեպի հյուսիսում քրդական դիրքերի ռմբակոծումը հենց այդ շարքից է: Թուրքիան Մոսուլի անհաջողությունների բարկությունը թափում է Սիրիայի քրդերի գլխին: Էրդողանը դիկտատուրայի ամրապնդման համար կեղծ հաղթանակների ետևից է ընկած: Այս ամենը ցույց տվեց, որ Թուրքիայի` Սիրիա մտնելու իրական պատճառը ոչ թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն է, այլ քրդերը»:

Դիտվել է՝ 1333

Մեկնաբանություններ