Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վիգեն Սարգսյան. Մենք պետք է գնանք խելացի սպառազինման ճանապարհով

Վիգեն Սարգսյան. Մենք պետք է գնանք խելացի սպառազինման ճանապարհով
22.10.2016 | 00:18

Մեր պաշտպանության ամբողջ գաղափարախոսությունը կառուցված է այդպիսի դիվերսիոն փորձերի պարբերականության և հնարավոր կրկնության կանխավարկածի վրա։ Մենք գիտենք, որ ադրբեջանական կողմն ունի շատ հստակ և բացահայտ արտահայտվող ագրեսիվ վերաբերմունք և պարբերաբար շեշտում է ռազմական միջոցով խնդիրը լուծելու իր ցանկության և պատրաստակամության մասին՝ անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի կողմից դիվերսիոն փորձերին, ասաց ԼՂՀ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` հավելելով, որ մեր մարտական հերթապահությունը կազմակերպվում է հենց այդ տրամադրությանն արձագանքելու տեսանկյունից: Նա մեջբերեց նաև Իսրայելի վարչապետներից մեկի խոսքը. «Նման փորձերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև նրանք իրենց զավակներին սկսեն սիրել ավելի շատ, քան ատում են մեր զավակներին»:

Վիգեն Սարգսյանը կարևորեց, որ զինվորները ունեն բարձր մարտական պատրաստվածություն, հանգիստ կարողանում են իրենց խնդիրը լուծել, հարկ եղած դեպքում էլ` պատժել: Նախարարի գնահատմամբ` ՀՀ զինված ուժերը և ՊՆ-ն ամենաուժեղ ու կայացած պետական կառույցներ են: Նախարարը երեք կարևոր խնդիր առանձնացրեց` խելացի սպառազինումը, կոռուպցիոն դրսևորումների վերացումը և հասարակության մեջ սպայի կերպարի արժևորումը: «Մեզ պարտադրում են սպառազինությունների մրցավազք, մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել և պատրաստվել ոչ թե երեկվա, այլ վաղվա պատերազմին: Այդ ճանապարհին մենք պետք է շատ սթափ գնահատենք, թե որն է մեր կարիքը, ինչ ունենք մեր զինանոցներում և ինչ պետք է ավելացնել, որ այդ պայքարը նվազագույն միջոցներով, առավելագույն արդյունք տա»,- ասաց նա։


Նախարարի խոսքով` մենք պետք է ամեն ինչի դիմաց նույն տիպի զինատեսակ ունենալու գայթակղությունը վերանայենք և գնանք խելացի սպառազինման ճանապարհով:

Դիտվել է՝ 1885

Մեկնաբանություններ