ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Պրահայում Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու ՌԴ ԱԳՆ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպման արդյունքները։ Պատասխանելով «Մաեստրո» հեռուստաընկերության լրագրողի հարցին՝ Զախարովան հայտարարել է, որ կարոտում է Թբիլիսիի հետ հարաբերություններին.
«Կողմերը հաստատեցին երկկողմ հարաբերությունների հետագա փուլային պրագմատիկ կուրսը, որոնց մենք հիրավի կարոտում ենք։ Բոլորը կարոտել են ռուս-վրացական նորմալ հարաբերություններին»։ Խոսելով զբոսաշրջային ոլորտի հեռանկարների մասին՝ Զախարովան հայտարարել է. «Լսել եմ Վրաստանի հանգստավայրերի մասին։ Իմ բազմաթիվ ընկերներ ասել են, որ այնտեղ իրենց շատ դուր է եկել»։
Վերջում Զախարովան նշել է, որ հայտարարել է չափից ավելին և անմիջապես անցում է կատարել այլ հարցերի։