Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Քլինթոնն ու Թրամփը հեռուստաբանավեճերում Պուտինի մասին ավելի շատ են հիշատակել, քան ԻՊ-ի

Քլինթոնն ու Թրամփը հեռուստաբանավեճերում Պուտինի մասին ավելի շատ են հիշատակել, քան ԻՊ-ի
22.10.2016 | 21:14

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հեռուստաբանավեճերի երեք փուլում ամենից հաճախ հիշատակված բառերը դարձել են «Ռուսաստանն» ու «Պուտինը», հայտնում է WikiLeaks-ը։
Կազմակերպության հաշվարկների համաձայն՝ բանավեճերի ժամանակ թեկնածուները «Ռուսաստան» և «Պուտին» բառերը հիշատակել են 178 անգամ, մինչդեռ «Իսլամական պետություն», ահաբեկչություն և «Ալ-Քաիդա» բառերն արտաբերվել են 132 անգամ։ Երրորդ տեղում «հարկերն» են՝ 119 հիշատակմամբ։


Ամենից շատ արծարծված թեմաներն են Սիրիան, Իրանը, ներգաղթյալները, Չինաստանն ու ցանցահենային հարձակումները։
Ամենից քիչ ուշադրություն է դարձվել աբորտների, կրթության ու ռասիզմի խնդիրներին՝ 17, 18 և 20 հիշատակում։


Հեռուստաբանավեճերի եզրափակիչ փուլը կայացել է հոկտեմբերի 19-ին։ Դեբատներն ամենակոշտն են դարձել ԱՄՆ նորագույն պատմության մեջ։ Երեք փուլերում թեկնածուները կոշտ քննադատել են միմյանց։ Դեբատների երկրորդ փուլում Թրամփը հայտարարել է, որ իր իշխանության գալու դեպքում Քլինթոնը բանտ կնստի։

Դիտվել է՝ 896

Մեկնաբանություններ