Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վլադիմիր Լեպեխին. Ռուսաստանում տարատեսակ տեսակետներ ու գաղափարներ կան

Վլադիմիր Լեպեխին. Ռուսաստանում տարատեսակ տեսակետներ ու գաղափարներ կան
23.10.2016 | 10:51

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության հրավերով Հայաստանում էր ԵվրաԶէսի ինստիտուտի տնօրեն, Զինովևյան ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆԸ՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտում մասնակցելու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքին արդիական սպառնալիքներ և մարտահրավերներ. Քաղաքական, սոցիալական և տնտեսական վիճակի վերլուծություն» կոնֆերանսին: Նրա հետ իմ հարցազրույցը, որ կտպագրվի «Իրատեսում», Երևանում էր՝ մեկնումից առաջ: Վերջին հարցս նրա համար անսպասելի էր՝ հույժ քաղաքական հարցերից հետո ես հարցրի.


-2017-ը Աքաղաղի տարի է, Ռուսաստանն ի՞նչ է անելու:
-Հեղափոխության 100 տարին է նշելու:
-Ռուսաստանը նշելու է Ռոմանովյան դինաստիայի վախճանի՞ 100 տարին, թե՞ բոլշևիկյան իշխանության հաստատումը:
-Ռուսաստանի պատմության մեջ այնքան պատմական փաստեր կան, դինաստիայի վախճանը մեկն է այդ փաստերից, դա պատմաբանների գործն է, բնակչության մեծ մասը ծնվել ու ապրել է խորհրդային ժամանակներում և այլ հոգեբանություն, այլ մենթալիտետ ունի: Ոմանք հավատում են Ռոմանովների կայսրությանը, ոմանք՝ սովետական իշխանությանը, ոմանք կարծում են՝ ցարն էլ էր վատը, բոլշևիկներն էլ: Հիմնական հեղափոխությունը փետրվարյանն էր: Ռուսաստանում տարատեսակ տեսակետներ ու գաղափարներ կան: Կայսրությունները գալիս ու գնում են, դինաստիաներ շատ են եղել, նրանց գլխավոր քարտուղարներն են հաջորդել, հիմա նախագահներ են: Դա չէ գլխավորը: Գլխավորը՝ ի՞նչ վիճակում է պետությունը և ի՞նչ վիճակում է ժողովուրդը, կարևորը, որ պետությունը բնականոն զարգանա:
-Ռուսաստանում չափազանց շատ չե՞ն մուսուլմանները:
-Ո՞Ւմ տեսակետից:
-Ռուսաստանը համարվում է ուղղափա՞ռ երկիր:
-Պաշտոնապես Ռուսաստանի Դաշնությունը բազմակրոն երկիր է, չորս ավանդական կրոնների՝ ուղղափառներ, մուսուլմաններ, բուդդայականներ ու հուդայականներ: Իհարկե, կան ազատամիտներ, որ հայտարարում են՝ ցանկացած կրոն գոյության իրավունք ունի, ես դրա կողմնակիցը չեմ: Գոյության իրավունք ունի, բայց մշակութային զարգացման տեսակետից մենք պետք է առավելություն տանք չորս ավանդական կրոններին, որ համապատասխանում են բազմազգ Ռուսաստանի մշակութային արժեքներին ու մենթալիտետին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2560

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ