«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Թուրքիան կմասնակցի Ռաքքայի գործողությանը կոալիցիոն ուժերի կազմում

Թուրքիան կմասնակցի Ռաքքայի գործողությանը կոալիցիոն ուժերի կազմում
23.10.2016 | 12:55

Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը Բուրսայում հանրահավաքի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան պատրաստվում է մասնակցել Ռաքքայի ազատագրման գործողությանը:

«Մենք լինելու ենք և Էլ-Բաբում և Ռաքքայում: Բայց ոչ քրդերի հետ, այլ՝ կոալիցիոն ուժերի հետ: Մենք ահաբեկիչներին մեր կողքին չենք պահելու»,- հայտարարել է Էրդողանը: Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակներում:

Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈւ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ