Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Հանրային ոգևորություն կա վարչապետի հանդեպ»

«Հանրային ոգևորություն կա վարչապետի հանդեպ»
25.10.2016 | 00:25

Մի շարք լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով մենաշնորհների, ապրանքների ներմուծման «թույլտվության» մասին, ասաց, որ բոլորը ազատ կարող են ապրանքներ ներմուծել, իսկ եթե խնդիր առաջանա, թող իրեն զանգեն։ Սովորաբար «զանգերի» մեթոդն աշխատում է այն դեպքում, երբ երկրում օրենքները չեն գործում, իսկ եթե նոր վարչապետը փորձում է դաշտը կարգավորել, զանգերով չէ, որ խնդիրներ պիտի լուծվեն։ ՀՀԿ խմբակցության անդամ, տնտեսագետ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարցեր ուղղեցինք։


-Մենաշնորհի դեմ զանգերով հնարավո՞ր է պայքարել, պարոն Դավթյան։
-Մարդն այն ժամանակ է անխոցելի, երբ ոչ մի բան չի ասում ու չի անում, հակառակ դեպքում պետք է ամենատարբեր հարձակումների պատրաստ լինի։ Իհարկե, եթե հստակ մեխանիզմներն աշխատում են, կարիք էլ չէր լինի այդ հարցին անդրադառնալ։ Բայց մեր իրողությունները պետք է հաշվի առնել և հասկանալ, որ, այո, պետք է նաև զանգահարել՝ նպաստելով սպասումների իրականացմանը։ Վարչապետը բավականին հասանելի է, և քաղաքացին կարող է իրեն հուզող նման հարցով դիմել նրան։
-Հնարավո՞ր է, որ աշխատի նախկին մեթոդը՝ մեկի զանգը բավարարվի, մյուսինը՝ ոչ։
-Ցանկացած օրենք որոշակի իրականության ու ձևավորված մշակույթի մեջ է գործում։ Ընտրված այս ձևով փորձ է արվում ձևավորել դրական մշակույթ, երբ քաղաքացին իրեն ևս պատասխանատու կզգա նման երևույթների բացահայտման հարցում։
-Մենաշնորհների դեմ «պայքարում» նախորդ վարչապետերը ոչնչի չհասան, ի՞նչ երաշխիք, որ Կարեն Կարապետյանը կառանձնանա այդ հարցում։
-Բնական մենաշնորհներ բոլոր տեղերում էլ կան։ Ինչպես վարչապետն ասաց՝ մոտ ժամանակներս կախտորոշվի մեր տնտեսության վիճակը, և կլինեն համապատասխան օրենսդրական առաջարկություններ։
-Ի՞նչ եք կարծում՝ հասարակությունը վստահո՞ւմ է հնչած հայտարարություններին։
-Հանրային ոգևորություն կա վարչապետի հանդեպ, ինչն «ավանս» է կառավարությանը՝ իր ծրագրերը հաջողելու գործում։ Կարծում եմ՝ վարչապետի խոսքերի մեջ անկեղծության պակաս չկա, իր անելիքներն ու պատասխանատվությունը շատ լավ գիտակցող այր է։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ