Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Մենք երբևէ առանցքային դերակատարություն չենք ունեցել»

«Մենք երբևէ առանցքային դերակատարություն չենք ունեցել»
25.10.2016 | 00:21

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ (ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ)

-Կառավարության ծրագրին ՕԵԿ խմբակցությունը ձեռնպահ քվեարկեց, և սա այն դեպքում, երբ ՕԵԿ-ՀՎԿ-ն օրնիբուն խոսում է երկրում առկա արատավոր երևույթներից։ Ինչպե՞ս հասկանալ։
-Ներկայացվել է ծրագիր, որի նպատակն է ոլորտներում ինչ-որ բան փոխել։ Այս ծրագիրը չվիժեցնելու համար մենք վարչապետին աշխատելու հնարավորություն ենք տվել։
-Վարչապետը իշխող մեծամասնության «գործի» շարունակողն է, այսինքն՝ այն իշխանության, որի դեմ դուք խոսում եք։
-Անկախ ամեն ինչից, մենք լավին լավ ենք ասում, վատին՝ վատ։ Հիմա մարդը նոր մոդել է ներկայացրել ու ասում է. «Ինձ հնարավորություն տվեք գործնականում ապացուցելու, որ հավասար մրցակցային դաշտ ենք ստեղծում, կոռուպցիայի դեմ ենք պայքարում և այլն, և այլն»։ Մենք ձեռնպահ ենք քվեարկել, որ վարչապետն այդ քայլերն անի։
-Փաստորեն, կողմ եք, որ իշխանությունները վերարտադրվեն։
-Իհարկե՝ ոչ։ Ինչո՞ւ պետք է վերարտադրվեն, եթե մեր քաղաքացիների կյանքն օր օրի վատանում է։ Իսկ իշխանափոխությունն արդեն հրամայական է, ամիսներ հետո ընտրություններ են։
-Բայց դուք վերարտադրության համար լավ հիմքեր եք ստեղծում։
-Որևէ մեկը հիմքեր չի ստեղծում, դա սխալ մոտեցում է։ Հաշվիչը պտտվում է արդեն, սկսվում է նախընտրական պայքարը։ Եթե այս ընթացքում կարողանա էական բան անել, կանի, եթե ոչ, ժողովուրդն ապրիլին կորոշի, ինչպես վարվել։ Խոշոր քաղաքներում ականատես եղաք, որ ժողովուրդը չվստահեց իշխանությանը, Գյումրիում 34 տոկոսով ՀՀԿ-ն քաղաքապետ ունեցավ, իսկ ժողովրդի 66 տոկոսը դեմ էր այս իշխանությանը։ Այսինքն, մեր քվեարկությամբ ոչ թե խրախուսում ենք, այլ ասում՝ խնդրեմ, եղբայր, կատարիր քո խոստումները։
-Սերժ Սարգսյանը հայտարարել է ազգային համաձայնության կառավարության մասին։ ՀՎԿ-ն մաս կկազմի՞ դրան։
-Այդ հարցին հիմա չեմ պատասխանի, որովհետև առջևում ընտրություններ են, տարբեր ձևաչափեր, տարբեր ծրագրեր կլինեն։
-Գոնե կարո՞ղ եք ասել՝ ՀՀԿ-ի հետ «կոալիցիոն գետ» նորից կմտնե՞ք։
-Կյանքը ցույց տվեց, որ կոալիցիաները դատապարտված են, եթե այդ միավորման մեջ եղած կուսակցություններն առանցքային ազդեցություն չունեն որոշումների վրա։ Մենք երբևէ առանցքային դերակատարություն չենք ունեցել։ Կոալիցիան, համագործակցությունը ինքնանպատակ չպետք է լինեն։ Եթե մի ուժ ողջ դերակատարությունն իրեն է վերապահում, անիմաստ է նման համագործակցությունը։ Այս ամենը մեր մաշկի վրա զգացել ենք, ժողովրդին անկեղծ ասել ենք, որ դուրս ենք եկել կոալիցիայից, քանի որ որոշումներին դեմ ենք եղել, սակայն չենք կարողացել մեր դիրքորոշումն առաջ տանել։

Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ