Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Փոխել միջավայրը՝ ահա ՀՀ օրակարգը

Փոխել միջավայրը՝  ահա ՀՀ օրակարգը
25.10.2016 | 10:31

Հայաստանյան ընտրական համակարգ կոչվող արարի միջավայրում տեղի ունեցող գործընթացները զավեշտից մինչև զայրույթի տրամադրություն են առաջացնում: Շատ դեպքերում թվում է, թե դրանք հայաստանցիներիս հատուկ դրսևորումներ են, այսպես կոչված, մենթալիտետի ցուցադրում, առանց որի հնարավոր չէ արժանապատիվ ընտրություններ կազմակերպել, դրանց արդյունքների հետ համակերպվել:
Հենց թեկուզ Գյումրու և Վանաձորի շիլաշփոթը, որը պարզելու ցանկությունը թե փորձը անհույս գործընթացի է վերածվելու: Ինչո՞ւ:

Որովհետև իշխանությունը զիջելու պարագայում հնարավոր են բացահայտումներ, որոնք շատ դեպքերում կարող են ճակատագրական լինել: Իրենց հերթին անհանգիստ են նորերը, քանզի ակնկալիքներ ունեն, սպասումների են տրվել, հայտնի ու անհայտ խոստումներ շռայլել: Այ, եթե նախկիններն իրենց գործունեությունը ընդհանուրի շահերից ելնելով ծավալեին, փոքր ու միջին գործարարությունն իրատեսորեն իրականացնեին, մարդկանց աշխատանքն ու աշխատելը խրախուսեին, մերօրյա իշխանություն-ընդդիմություն հակասությունը հակամարտության չէր վերածվի, կրքերն այսպես չէին լարվի, զիջումների տեղ կմնար: Չեն արել, միայն իրենց շահերն են սպասարկել, որի արդյունքն էլ այսօրվա գերլարվածությունն է:
Պատմությունը շատ դեպքերում նաև այլ բան է հուշում: ԱՄՆ-ի 2000 թվականի ընտրություններում, երբ հանրապետականների ու դեմոկրատների հակադրությունն այսօրվա տեղի ունեցողից պակաս լարված չէր, ԱՄՆ-ի նախագահ ընտրվեց Ջորջ Բուշը, անշուշտ, ոչ նախկին նախագահ հոր, ավագ Բուշի միջամտությամբ: Ընտրվեց տարօրինակ թվաբանության շնորհիվ, ԱՄՆ-ում գործող ընտրիչների ընտրության միջոցով: Մեզանում, թերևս, ոչ բոլորը գիտեն, որ նրա հակառակորդ, դեմոկրատ Ալբերտ Գորի հավաքած ձայները 500 հազարով ավելի էին: Եվ ի՞նչ: Ոչինչ:

Ընտրությունների վերջնական արդյունքներում որևէ բան փոխելու պահանջ չներկայացրեց ոչ միայն Գորը, այլև ընտրությունների օրը քվեաթերթիկներում նշված մյուս 15 թեկնածուներից և ոչ մեկը, այդ թվում՝ «կանաչների» շահերը ներկայացնող 2,8 մլն ձայն ստացած Ռալֆ Նեդերը: Հավակնորդների թվում կային ազատականներ, սոցիալիստներ, աշխատավորականներ, վերափոխիչներ, սահմանադրականներ: Ռեֆորմիստ Պատրիկ Բիքհանենը հավաքել էր 447 հազար ձայն, ազատական Հարրի Բրովնը՝ 386 հազար ձայն և այսպես շարունակ: Բոլոր հավակնորդներն անցան իրենց ամենօրյա աշխատանքին՝ նախապատրաստվելով հաջորդ ընտրություններին: Առճակատման փոխարեն նախապատվությունը տրվում է անվերջ գործելու ավանդույթին:


Այնպես որ, կարծիք է կազմավորվում, որ արդար թե վիճարկելի ընտրապայքարում հաղթած ուժը մեկ հիմնական խնդիր պետք է լուծի՝ բարեփոխել ընտրողների կյանքն ու կենցաղը, ինչն էլ հակասությունները հակադրությունների չվերածելու միջոց է դառնում: Փոխել մեր մարդկանց առօրյան, մարդ-արարածի մեր տեսակին վայել դարձնել այն՝ ահա ՀՀ օրակարգը, և հարցերն ու խնդիրներն իրենց տեղերում կհայտնվեն, ոչ թե դատարաններում ու միտինգահրապարակներում:

Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ