Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանի նոր «հայտնագործությունը»

Էրդողանի նոր «հայտնագործությունը»
28.10.2016 | 00:50

Ռուսական լրատվամիջոցները գրում են. «Թայիբ Էրդողանն ասել է, թե իրենց պատմաբաններն արխիվային փաստաթղթեր են գտել, որտեղ հաստատվում է Մոսուլի թուրքական քաղաք լինելը»: Այստեղ զարմանալի ոչինչ չկա, քանի որ իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջան պետության նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական կայքում էլ մինչև այսօր սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանը 1918 թվականին ինքնորոշվելիս կանգնել էր փաստի առաջ՝ մայրաքաղաք դարձնելու բնակավայր չկար: Հայերն ստիպված դիմեցին Ադրբեջանին: Ադրբեջանը, ինչպես միշտ, բարյացակամություն հանդես բերեց և Իրևանը (նկատի ունի շուրջ 3000-ամյա մեր Երևանը) նվիրաբերեց հայերին՝ մայրաքաղաք հիմնելու համար:


Այսպես, երեկ-մյուս օրն էլ Էրդողան աղան հայտարարում էր, որ Թուրքիան տարիներ առաջ, ոչ ավելի, ոչ պակաս, 20 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ուներ, և Վրաստան, Ադրբեջան և այլ պետություններ (նկատի ունի Ռուսաստանը, Իրանը, Իրաքը և այլն) ստեղծվել են Թուրքիայի հողերի վրա: Այստեղ Էրդողանը մեծահոգաբար չի տվել Հայաստանի անունը՝ երևի նկատի ունենալով եղածի փոքր չափերը: Ավելորդ չէ ասել, որ Էրդողանին թև տվեց Պուտինի հետ ողջագուրվելը: Վերջինս էլ, երևի, չգիտի, որ իր թուրք յոլդաշի ախորժակից դուրս չէ նաև լայնածավալ Ռուսաստանը։


Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ