Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ամեն բան կախված է ներկայացվող ծրագրից

Ամեն բան կախված է ներկայացվող ծրագրից
28.10.2016 | 00:56

Վերջին երեք տարում ՌԴ-ն իջեցրեց ՀՀ ներկրվող գազի գինը սահմանի վրա, սակայն դրա համարժեք հետևանքը չզգաց սպառողը, գազի սակագինը ոչ միայն չնվազեց, այլև եղավ սակագնի բարձրացում։ 2016-ի սեպտեմբերին պարզվեց, որ հնարավոր է սակագնի նվազեցում։ «Նման քաղաքականության կտրուկ փոփոխությունը պայմանավորված չէ՞ վարչապետ Կարեն Կարապետյանի անձով», հարցրինք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ։

-Գազի գնի ձևավորումը պայմանավորված է համաշխարհային գներով,- ասաց նախարարը:
-Պարոն նախարար, ինչ միտումներ էլ լինեն միջազգային շուկայում, ինչպիսի հաշվարկային մեխանիզմներ էլ կիրառի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, տրամաբանությունը հուշում է, որ թեկուզ մեկ դրամով գազի սակագինը սպառողի համար պետք է նվազեր։ Ինչո՞վ է պայմանավորված, որ Ռուսաստանը գինը նվազեցնում է, իսկ Հայաստանը՝ ոչ։
-Եթե այս պահին մեր ձեռքի տակ լիներ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվարկային սխեման, կոնկրետ թվերի հիման վրա կարող էինք վերլուծել հարցը, և ես սպառիչ պատասխան կտայի Ձեր հարցին։
-Լավ, այդ դեպքում գուցե սպառիչ պատասխանեք «Նաիրիտի» հետ կապված հարցիս։ Օրերս լրատվամիջոցներից մեկին Դուք ասել էիք, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու «Նաիրիտի» վերագործարկման հարցը՝ կոնկրետ ծրագրի առկայության դեպքում։ Ի՞նչ եք կարծում, «Նաիրիտը» կարո՞ղ է իր ողջ հզորությամբ աշխատել և քլորոպրենային կաուչուկ արտահանել միջազգային շուկա, եթե Հայաստանը տարիներ առաջ այդ արտոնությունը և որոշ հոսքագծեր վաճառել է Չինաստանին:
-Ամեն բան կախված է ներկայացվող ծրագրից։
-Կառավարությունը շահագրգռվա՞ծ է, որ «Նաիրիտն» աշխատի։
-Անկասկած՝ այո, եթե լինի համապատասխան ծրագիր և գտնենք համապատասխան ներդրող։

Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2433

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ