Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Աստված զգուշացնում, առաջնորդում ու մխիթարում է նրանց, ովքեր սրտանց Իրեն են փնտրում

Աստված զգուշացնում, առաջնորդում ու մխիթարում է նրանց, ովքեր սրտանց Իրեն են փնտրում
28.10.2016 | 09:42

Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում: Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն
(Ա Կորնթ. 6. 9 -10):

Բազմաթիվ ու բազմաբնույթ չարիքների կողքին կա մի սարսափելի չարիք, որ կոչվում է «եվրոպական արժեքներ»:
Իսկ ի՞նչ են «եվրոպական արժեքները», որ այսօր մեզ փառահեղ լույսի տակ ներկայացնում են այս խավարը: Դրանք հակաքրիստոնեական, անաստվածային, սատանայական «արժեքներ» են, որոնք ընդունելի են համարում սոդոմական մեղքի, երեխաների առք ու վաճառքի օրինականությունը (Նորվեգիան տարեկան 1 մլրդ եվրո է վաստակում` ավանդական ընտանիքներից երեխաներին բռնությամբ վերցնելով և սոդոմականներին վաճառելով), վաճառում են միասեռականներին՝ որդեգրության պատրվակով, իսկ այդ սոդոմիստները, հասկանալի է, թե ինչ նպատակով են որդեգրում: Սրբապղծության օրրան սոդոմական Եվրոպան այն վայրն է, որտեղ բարոյազրկության առումով ով ինչ ցանկանա, կարող է անել, որտեղ արդեն դպրոցներում տարրական դասարաններից սկսած միասեռականություն են անցնում և, վերջապես, որ ամենասարսափելին է, արյունապղծությունն ու յոթ տարեկանից բարձր երեխաների համաձայնությամբ սեռափոխությունը պետության հաշվին:
Սա արդեն ոչ թե Եվրոպա է, այլ Եվրասոդոմ, որ շատ շուտով մեր աչքերի առջև կկործանվի:
Պետական մակարդակով մահացու մեղքերը օրինականացնել նշանակում է կործանել տվյալ պետությունը. Սոդոմն ու Գոմորը՝ պարզ օրինակ բոլորին:


Հայտնի է, որ երբ ազատությունը չափազանց է դառնում, վերածվում է անարխիայի:
Մարդը այսօր Աստծո դեմ ապստամբության է դուրս եկել: Կլիմայական զենքից մինչև գենային ինժեներիա, բոլոր ժամանակակից գործընթացները ներծծված են սատանայական ներշնչանքով, աշխարհն այսօր պտտում են նանոտեխնոլոգիաները և՝ չափազանց արագ:
Կենսաչափական անձնագրեր, նույնականացման քարտեր, ի՞նչ են սրանք, իր տեսակի մեջ եզակի մարդուն ինչի՞ հետ են փորձում նույնականացնել, ի՞նչ գաղտնի ծրագիր են փորձում իրականացնել աշխարհի կառավարիչները:


Իրականում դա մարդկանց համարակալման հրեշավոր մի ծրագիր է 666 մուտքի կոդով, որի վերջնակետը մարդկանց չիպավորումն է: Ինչպես ասում են դրա հետևում կանգնածները, մարդը պետք է դառնա բիոօբյեկտ: Սրա մասին գրել է Հովհաննես առաքյալը. «Եվ ստիպի բոլորին՝ փոքրերին և մեծամեծներին, հարուստներին և աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ դրոշմ դնեն նրանց աջ ձեռքի և ճակատի վրա: Եվ ոչ ոք չկարողանա գնել ու վաճառել, եթե չունենա գրի դրոշմը և գազանի անունն ու նրա անվան թիվը: Այստե՛ղ է ահա իմաստությունը: Ով խելք ունի, թող հաշվի գազանի թիվը, որ մարդու անվան թիվ է. և նրա անվան թիվը այս է՝ վեց հարյուր վաթսունվեց» (Հայտ. 13.16-18):
Իրականում սա դաշինք է մարդու և սատանայի միջև:


Սուրբ գրքում բազմիցս տեսնում ենք, որ Տիրոջ հրեշտակը հայտնվում է մարդկանց և հրահանգում, թե ինչ պետք է դնեն ապագա երեխայի անունը, իսկ այսօր... Այսօր այդ նույնականացում կոչվածի միջոցով մարդուց վերցնում են անունը, այսինքն՝ առաքելությունը, և փոխարենը տալիս են համար` թիվ: Անձը այլևս անուն չէ, այլ թիվ: Բանկային փոխանցումներ կատարելիս աշխատողը ձեզնից ոչ թե անուն-ազգանունն է հարցնելու, այլ ձեր համարը: Սովետմիության ժամանակ համարակալում էին անասուններին, իսկ հիմա մարդն է փոխարինում անասունին:
Այդ ամենը ինքնանպատակ չէ և, փաստորեն, արվում է մարդու համաձայնությամբ կամավոր-պարտադիր սկզբունքով: Այդ հոգեսպան իրողության հաջողության համար, սակայն, մարդուն պետք է կտրել հոգևորից, ուշադրությունը շեղել դեպի ավելի նյութականը, պետք է բարոյազրկել, բթացնել նրա բանականությունը և հեռացնել Աստծուց, առավել անասնական և կենդանական մտածողության դրդել նրան, խեղդել մեղքերի մեջ, որ չհասկանա և չգիտակցի իրական եղելությունը, ինչն այսօր հաջողությամբ իրագործում են սատանայի արբանյակները: Սակայն Աստված միշտ զգուշացնում, առաջնորդում ու մխիթարում է նրանց, ովքեր սրտանց Իրեն են փնտրում: Եվ ովքեր իսկապես փնտրում են Աստծուն, Նրա արդարությունն ու ճշմարտությունը, կփրկվեն այդ մեծ ապականությունից և սրբապղծությունից, որ աշխարհի լեզվով կոչվում է չիպավորում, իսկ եկեղեցու լեզվով` հրաժարում Աստծուց, ուրացում: Արդեն իսկ չիպով անձնագրերը վնասում են մարդկանց առողջությունը, իսկ երբ չիպը հայտնվի մարդու մարմնի մեջ, Աստծո շնորհատու Հոգին վերջնականապես կլքի նրան, և մարդը անպաշտպան կմնա սատանայական խավարում: Ո՛չ ասելով սատանայի առաջարկած, արտաքինից բարի և անմեղ թվացող այս սրբապղծությանը` Աստծո պահպանության ու շնորհի ներքո կարող ենք հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն և մեր հոգին կփրկենք հավիտենական դատաստանից:


Մենք պարբերաբար անդրադառնում ենք և առաջիկայում ևս կանդրադառնանք դիվական, հոգեկործան ու մարդակործան այս երևույթներին, որոնք միտված են կործանելու մարդ արարածի բարոյական և ավանդական աստվածային կերպարը:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 2133

Մեկնաբանություններ