Ադրբեջանի խորհրդարանի նոր կազմի առաջին նիստում Իլհամ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու Երևանի առաջարկն անվանել է «պարզունակ» և «անհամարժեք»։ «Բոլոր չհամաձայնեցված դրույթները բացառվել են նրանց խաղաղության պայմանագրի տարբերակից։ Մի շարք պահեր հիմք են տալիս ասելու, որ Հայաստանն իրականում խաղաղություն չի ուզում, այլ ցանկանում է ժամանակ ձգել»,- հավելել է Ալիևը:               
 

«Ապագայում Եվրոպային սպառնացող ամենամեծ վտանգը բխելու է հենց Թուրքիայից, որն այսօր ամեն ինչ ծառայեցնում է իր քաղաքական շահերին»

«Ապագայում Եվրոպային սպառնացող ամենամեծ վտանգը բխելու է հենց Թուրքիայից, որն այսօր ամեն ինչ ծառայեցնում է իր քաղաքական շահերին»
28.10.2016 | 11:52

Չեխական «Parlamentni Listy»-ի հարցերին պատասխանում է պատմաբան, նկարիչ ԱՇՈՏ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ, որ բնակվում է Չեխիայի Հանրապետությունում:

-Ի՞նչ եք մտածում Եվրոպան ողողած փախստականների հզոր ալիքի մասին: Այս իրողությունը կարո՞ղ ենք որպես ճգնաժամ որակել:
-Տեղի ունեցողը համարում եմ իսլամի երրորդ արշավանքը Եվրոպա: Առաջինը իրականացրին արաբները 8-9-րդ դարում, երկրորդը՝ թուրքերը՝ 15-րդ դարում (1453 թ.):
-Ըստ Ձեզ, Եվրոպան հեղեղած այս ալիքն ինչ-որ կերպ առնչվո՞ւմ է Թուրքիային: Գիտակները պնդում են, որ Թուրքիան միգրացիոն հզոր այդ ալիքը ծառայեցնում է իր շահերին, նաև «աջակցում» է իսլամական շարժմանը:
-Թուրքիան շուրջ 500 տարի օգտվում է Եվրոպայի թույլ կողմերից: Որպես իսլամական աշխարհի ամենաուժեղ երկիր՝ Թուրքիան վտանգ չի տեսնում իսլամական շարժումներից: Չկասկածեք, ապագայում Եվրոպային սպառնացող ամենամեծ վտանգը բխելու է հենց Թուրքիայից, որն այսօր ամեն ինչ ծառայեցնում է իր քաղաքական շահերին: Եվրոպան իրեն ցածրացնում է, երբ օգնություն է խնդրում Թուրքիայից:
-Թուրքիան և Էրդողանը արդյո՞ք չեն ցանկանում վերականգնել Օսմանյան կայսրությունը:
-Թուրքերը միշտ էլ փայփայել են «Մեծ թուրանական» պետություն ստեղծելու գաղափարը, որը ներառում է Կովկասը, Ղրիմը, Ղազախստանը, Միջին Ասիան (բացի Տաջիկստանից), Սև և Կասպից ծովերը Պավոլժիեով և ՈՒրալով: Նրանց պլաններին խանգարել է միայն Հայաստանը, ինչի պատճառով և ցանկացել են վերացնել Հայաստանն ամբողջապես: Թուրքիայի այդ պլանները չեն համընկնում Ռուսաստանի շահերին, այդ պատճառով էլ վերջինս աջակցում է Հայաստանին և դրանով իսկ փակում թուրքերի ճանապարհը դեպի Ադրբեջան և Միջին Ասիա:
-Ի՞նչ կարծիքի եք Չեխիայի նախագահի՝ Միլոշ Զեմանի մասին:
-Միլոշ Զեմանը Եվրոպայի ամենամեծ քաղաքական գործիչներից է, եթե ոչ առաջինը, և իր հանրագիտարանային մտածողությամբ պատիվ է բերում ոչ միայն իրեն, այլև ողջ չեխ ժողովրդին: Երբ քննադատում են նրան, չեմ զարմանում: Պատմության ընթացքում միշտ էլ միջին և թույլ քաղաքական գործիչները քննադատել են ուժեղներին:
-Ի՞նչ կարծիքի եք Չեխիայի վարչապետ Սոբոտկայի վարած միգրացիոն քաղաքականության մասին:
-Կարծիք չունեմ: Նա միշտ և անվերապահ կատարելու է Բրյուսելի բոլոր հրահանգները: Բոհուսլավ Սոբոտկան խելացի, ազնիվ և կարգապահ քաղաքական գործիչ է, սակայն այդ հատկանիշները բավարար չեն հաղթելու համար: Քաղաքականության մեջ հաղթում է ոչ թե նա, ով ազնիվ է ու խելացի, այլ նա, ով ուժեղ է և խելացի: Կարծում եմ, եթե նա իր պոտենցիալը միացնի Միլոշ Զեմանի հետ, կունենա ավելի մեծ կշիռ և հեղինակություն:
-Տոմաշ Հալիկն ասում է, որ իսլամը խաղաղության կրոն է: Այդպե՞ս է արդյոք:
-Եթե Տոմաշ Հալիկը հանգամանորեն կարդար Ղուրանը, կհանդիպեր հետևյալ խոսքերին և կլռեր. «Դուք, որ հավատում եք, մի ընդունեք հրեաներին և քրիստոնյաներին, որպես բարեկամների: Ովքեր Ձեզանից նրանց հետ բարեկամանան, Աստված հավատը կտանի այլ ուղղությամբ» (Ղուրան, Սուրահ XII, 56/51): Իսկ եթե նա այդ և նման մի քանի սուրահներ կարդացել է և դարձյալ նույնն է ասում, ապա հարց է, թե ո՞ր կողմում է կանգնած (Տ. Հալիկը Չեխիայի հոգևոր բարձր պաշտոնյաներից է- խմբ.):
-Որոշ պնդումների համաձայն, առաջիկա 40 տարիներին Արևմտյան Եվրոպայում մուսուլմաններն ունենալու են մեծամասնություն, ինչը և վտանգելու է եվրոպական քաղաքակրթությունը: Համամի՞տ եք այն պնդումներին, թե վիշեգրադյան երկրները (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա-խմբ.) պետք է անջատվեն Եվրամիությունից ու բալկանյան երկրների հետ ստեղծեն իրենց միությունը, որը մեզ կպաշտպանի իսլամի նվաճումներից:
-Դուրս գալ Եվրամիությունից և ստեղծել ինքնուրույն միությո՞ւն: Այս փաստը կուրախացնի Թուրքիային, նաև Ռուսաստանին և ընդհանրապես իսլամական ողջ աշխարհին: Հակառակը՝ պետք է ստեղծել ուժեղ Եվրամիություն միասնական ճակատով պայքարելու համար: Երբ 1453-ին Թուրքիան հարձակվեց Բյուզանդիայի վրա, Եվրոպան որևէ կերպ չաջակցեց Բյուզանդիային, այլապես այսօր Թուրքիան կլիներ քրիստոնեական:
-Երբեմն խոսվում է Եվրոպայի ինքնասպանության մասին: Ըստ Ձեզ, կգոյատևի՞ եվրոպական քաղաքակրթությունը, թե՞ ոչ: Ի՞նչ պետք է արվի այն պահպանելու համար:
-Եվրաքաղաքական գործիչների և Բրյուսելի պլանը՝ ինտեգրել մուսուլմաններին եվրաքաղաքակրթությանը, ոչ թե արդարացրեց իրեն, այլ բումերանգի նման շրջվեց հենց եվրոպացիների դեմ: Մուսուլմաններն այնպիսի ամուր և պահպանողական օրենքներ ունեն, որ երբևիցե չեն հարմարվի այլ օրենքների:
1960-ականներին Եվրոպայում բնակվում էր 4-6 միլիոն մուսուլման, և այդ ժամանակ 120 քաղաքացուց մեկն էր մուսուլման: Այժմ բնակվում է 52 միլիոն (ըստ Եվրամիության վիճակագրության), և 10-15 միլիոնն էլ առանց կարգավիճակի: Նշանակում է՝ 8 եվրաքաղաքացուց մեկը այժմ մուսուլման է: 2050-2060 թթ. Եվրոպան ունենալու է մոտ 100 միլիոն մուսուլման, իսկ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներով՝ 2500-ականներին Եվրոպան ունենալու է մեկ միլիարդ և ավելի բնակչություն: Այսօրվա 500 միլիոն եվրոպացիներից մնալու է 100-120 միլիոն քրիստոնյա: Իսկ եթե Եվրամիությանը միանա Թուրքիան, նշանակում է՝ 4 քաղաքացուց մեկն այսօր մուսուլման կլինի: Բելգիայի, Հոլանդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի բնակչության 15-25 տոկոսն այժմ մուսուլման է, ծնվող երեխաների 50 տոկոսը մուսուլման է:
Ժամանակին Մուամար Քադաֆին ասել է. «Եվրոպան գրավելու համար իսլամին այսօր սուր հարկավոր չէ. մի քանի տասնամյակ անց այն խաղաղ ճանապարհով կդառնա իսլամական աշխարհամաս»:
Եթե ծնելությունը Եվրոպայում մնա նույնը, ինչ այժմ է (1,5 երեխա մեկ կնոջը, իսկ մուսուլմաններինը՝ 4-4,5 երեխա) կարող ենք ասել, որ Եվրոպան մոտ ապագայում կդառնա մուսուլմանական: Էյֆելյան աշտարակի վրա ծածանվելու է իսլամական դրոշը, իսկ Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարաններում ուսուցանվելու է արաբերեն:
Եվրոպային սպասում է ծանր ճակատագիր: Հանուն իրենց փրկության եվրոպացիները պետք է.
ա) բարձրացնեն ծնելությունը,
բ) դեպորտացիայի ենթարկեն բոլոր մուսուլմաններին կամ էլ ստիպեն ընդունել քրիստոնեություն և դառնալ եվրոպական մշակույթի կրողներ:
Եթե ոչ, հենց Եվրոպայում կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը՝ քրիստոնյաների և մուսուլմանների միջև:
Եվրոպան կդառնա իսլամական, իսկ եվրոպացիները պատմության մեջ կմնան որպես կորած քաղաքակրթություն: Ձեր ապագա սերունդներն ամաչելու են ձեր փոխարեն: Դեռ ուշ չէ, մտածեք այդ մասին:
-Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի դերը Մերձավոր Արևելքում: Քննադատները պնդում են, թե մեր ոչ ճիշտ միգրացիոն քաղաքականության պատճառով իսլամիզմը Եվրոպայում ավելի է աճել:
-Ճիշտ այդպես: Լիբիա, Եգիպտոս, Իրաք, Սիրիա... Այդ բոլորի մեղքը կրում է ԱՄՆ-ը, որի ձեռքում է համաշխարհային կապիտալի 35-40 տոկոսը, որի ուղիղ կեսը պատկանում է հրեաներին, ինչի համար էլ ԱՄՆ-ն ամեն գնով պաշտպանում է հրեաներին: Մերձավոր Արևելքի ճգնաժամը, ըստ իս, հրահրել են հրեաները, ինչը միաժամանակ ձեռնտու է նաև մուսուլմաններին: Ճիշտ էր Ղրղզստանի նախկին նախագահը, որ ժամանակին ասել էր. «Հարգարժան եվրոպացիներ, մի թելադրեք, թե մենք մեր տան մեջ ինչպես պետք է պարենք, հանգիստ թողեք մեզ»:
-Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի դերը Սիրիայում՝ իսլամի դեմ պայքարում: Ի՞նչ եք մտածում Ռուսաստանի մասին ընդհանրապես: Խոսվում է Արևմուտքի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի մասին: Ռուսաստանը կարո՞ղ է մեր դաշնակիցը դառնալ:
-Սիրիան շուրջ 50 տարի Ռուսաստանի աջակիցն է Մերձավոր Արևելքում: Եթե Ռուսաստանը չլիներ, այսօր Սիրիան (նաև Իրաքը) կգտնվեր իսլամիստների ձեռքում: Ռուսաստանի դերը շատ մեծ է, իսկ սառը պատերազմը ոչ թե Ռուսաստանի և Եվրոպայի միջև է, այլ ԱՄՆ-ի և Ռուսաստանի: ԱՄՆ-ը միայն Ռուսաստանն է համարում հակառակորդ, ասել է՝ երկիր, որը կարող է խափանել իր ծրագրերը: Այդ պատճառով էր ցանկացած գնով աշխատում մեկուսացնել Ռուսաստանը, անգամ ճգնաժամային վիճակ ստեղծել, իսկ Եվրոպան դարձնել գործիք իր պլանների իրականացման ճանապարհին: Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ պահպանի լավ հարաբերություններ, ոչ միայն դաշնակցի մուսուլմանական շարժման դեմ, այլև հանուն տնտեսական հարաբերությունների զարգացման:
-Խնդրում եմ՝ հակիրճ անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը, որ նախորդ դարում իրագործեց Թուրքիան: ՈՒ նաև՝ ի՞նչ կասեք Անգելա Մերկելի և ԱՄՆ-ի մասին: Նկատի ունեմ Թուրքիայի հետ առնչությունները:
-19-րդ դարի երկրորդ կեսին Եվրոպայում սկսվեց ազգային-ազատագրական պատերազմ Թուրքիայի դեմ: Բուլղարիան, Հունաստանը և էլի երկրներ անկախություն նվաճեցին: Հայաստանի անկախացումը Թուրքիայի համար նշանակում էր կորցնել 250 000 քառ. կմ տարածք, կորցնել տնտեսական ու ֆինանսական հզոր ենթակառուցվածք: Եվ թուրքերը նպատակասլաց իրականացրին հայերի բնաջնջումը՝ 1,5 միլիոն: Հայ ժողովուրդը հաշտ է ռուսների հետ: Թուրքերը դեմ առան ցարական Ռուսաստանի զորքերին և այսօրվա փոքրիկ Հայաստանը փրկվեց: Իսկ Անգելա Մերկելը ԱՄՆ-ի քաղաքական ազդեցության տակ է գտնվում:
-Ասում են, թե Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրամիությունից Բրյուսելի ոչ ճիշտ միգրացիոն քաղաքականության հետևանք է: Այնուամենայնիվ, ինչո՞ւ հենց Անգլիան:
-ԱՄՆ-ը եղել է բրիտանական նախկին գաղութ, և Միացյալ Նահանգների բնակչության գերակշիռ մասը անգլիական ու իռլանդական ծագում ունի: Ասել է՝ անգլիացիները մեծ համակրանք ունեն ԱՄՆ-ի հանդեպ և անվերապահորեն պաշտպանում են ԱՄՆ-ի ծրագրերն ու պլանները:


«Parlamentni Listy»,
02.07.2016

Դիտվել է՝ 3186

Մեկնաբանություններ