Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ինչպես է աղոթքը փոխում արյունը

Ինչպես է աղոթքը  փոխում արյունը
01.11.2016 | 00:05

Այն, որ աստվածային, հոգևոր երգեցողության ժամանակ մարդը հանգստություն և ներդաշնակություն է ապրում, կասեն ձեզ բազմաթիվ մարդիկ:
Մարդու օրգանիզմի վրա աղոթքի խաղաղեցնող և բուժիչ ազդեցությունը գիտականորեն հաստատել հանձն առավ բժշկական գիտությունների թեկնածու, ՈՒկրաինայի վաստակավոր գյուտարար Միխայիլ Իվանովիչ Լազորիկը՝ ՈՒժգորոդ քաղաքից:
Նա պատենտավորել է 166 գյուտ, մի քանիսի վրա աշխատել է իր ուսանողների հետ համատեղ:


Փոխվո՞ւմ է արդյոք արյան կառուցվածքը աղոթքի ժամանակ: Միխայիլ Իվանովիչի մոտ այդ գաղափարը եկավ տասնհինգ տարի առաջ: Նա ևս հաճախում է եկեղեցի և հավատացյալ է: Փորձին համաձայնեցին մասնակցել 15 տղամարդ և կին, որոնք բժիշկներ էին, իրավաբաններ և կրթություն չունեցող հասարակ մարդիկ: Փորձի մասնակիցները հիվանդ էին աթերոսկլերոզով, հեպատիտ B հիվանդությամբ, տառապում էին սրտանոթային անբավարարությամբ և այլ ախտերով: Պետք է նշել, որ փորձարկումը չէր կատարվում միաժամանակ ամբողջ խմբի հետ, որովհետև մեկ հոգու արյան փորձաքննությունը ահագին ժամանակ է պահանջում: Փորձից առաջ գիտնականները վերցնում էին մազանոթային և երակային արյունը և հետազոտում, հետո հիվանդը կամ նրա հարազատներից մեկը մոտ 15-20 րոպե բարձրաձայն կամ մտքում աղոթքներ էին կարդում՝ «Հայր մերը», «Հավատամքը», 50-րդ սաղմոսը, նաև սրբերի բարեխոսությանն ուղղված տարբեր աղոթքներ: Դրանից հետո նորից անցկացնում էին մազանոթային և երակային արյան հետազոտում:


«Առաջին իսկ հիվանդի հետազոտման արդյունքները ապշեցնող էին,- պատմում էր Միխայիլ Լազորիկը:- Տղամարդը հազիվ փրկվել էր վթարի ժամանակ և ուներ օստեոմիելիտ (ոսկրի թարախակալում): Երբ համեմատեցին արյան ցուցանիշները փորձից առաջ և հետո, պարզվեց, որ ֆագոցիտոզի ցուցանիշներից մեկի մակարդակը վեց անգամ ցածր էր, քան փորձից առաջ: ՈՒրիշ տղամարդկանց մոտ՝ երեք անգամ ցածր, իսկ կանանց մոտ` ավելի ցածր, քանի որ նրանք ավելի էմոցիոնալ են: Երբ համեմատեցինք հետազոտման բոլոր տվյալները, պարզվեց, որ աղոթքը ունի շատ զորավոր էֆեկտ: Բացատրվում է դա նրանով, որ բորբոքային պրոցեսի ժամանակ զարգանում է ագրեսիա հարուցիչի դեմ, իսկ աղոթքը հանգստացնող ազդեցություն ունի: Մեր հետազոտումներով հաստատեցինք, որ աղոթքը հաշիշ չէ հոգու համար: Երբ այն կարդացվում է, ձայնային ալիքները ազդում են մարդու օրգանիզմի վրա և առաջացնում արյան ցուցանիշների փոփոխություն, որովհետև աղոթքի ժամանակ մենք արթնացնում ենք գիտակցությունը, ակտիվացնում տեսողությունը, լսողությունն ու խոսակցական համակարգը:

Հ.Գ. Անշուշտ, շատ հետաքրքիր են գիտնականների պրպտումներն ու հետազոտումները, որոնք վերաբերում են ֆիզիկական ոլորտին, այլ կերպ հնարավոր էլ չէր, քանի որ աղոթքի հանգստացնող և բուժիչ ազդեցությունը ավելի շուտ ունի հոգևոր բնույթ և կապված է աստվածային շնորհի ներգործության հետ, որի նախապայմանը իր հերթին հավատքն է, հույսը առ Աստված։ Եթե կենտրոնանում ենք աղոթքի ձայնային ալիքների ազդեցության վրա, ապա ո՞ւր մնաց աստվածային շնորհատու ներգործությունը: Աղոթքի պտուղը հոգու ազատագրումն է մեղքի բացասական ազդեցությունից, իսկ մարմնի ապաքինումը հետևանք է հոգու ազատագրման:


Ռուսերենից թարգմանեց
Դարբասի հոգևոր հովիվ, տեր Ընծա

քահանա ՄԻՐԶՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ