Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայոսի և Քարթլոսի եղբայրությունը շարունակվում է

Հայոսի և Քարթլոսի  եղբայրությունը շարունակվում է
04.11.2016 | 08:58

Հայաստան-Վրաստան հասարակական մշակութային կապերի «Թբիլիսցիներ» ընկերության նախագահ, ճանաչված կինոռեժիսոր, լրագրող ԷԴՈՒԱՐԴ ԵԴԻԿԻՍԵԼՈՎԸ նշանակալի ներդրում ունի երկու ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման մեջ: Շուրջ 16 տարի Էդուարդ Եդիկիսելովը Երևանում տարաբնույթ միջոցառումների նախագծեր է մտահղանում, որոնց իրագործմանը նպաստում և աջակցում են երկու երկրների դեսպանատները, կենդանության օրոք նաև Վրաստանի և ՀՀ ժողովրդական դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելին:
Հայ-վրացական մշակութային կապերի սերտացման ուղղությամբ ծավալած գործունեության համար Էդուարդ Եդիկիսելովը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու հրամանով հանդիսավոր պայմաններում պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:


«Վրաստանի նախագահի պարգևը ոչ միայն իմ անձնական ցնծությունն է, այլև հայ և վրաց ժողովուրդների հավերժող հարաբերությունների հաղթանակը: Երկու քրիստոնյա ազգերի եղբայրությունը դարեդար է ձգվում: Այս փաստը, ինչ խոսք, համամարդկային արժեք է, մանավանդ հիմա, երբ որոշ ազգեր, վայրագ ագրեսիայի դրսևորումներով, հետ են գնացել դեպի ոչ քաղաքակիրթ անցյալ: Իմ նկարահանած «Պետրոս Ադամյանի անվան պետական թատրոն» ֆիլմն այն ջերմ, խաղաղ հարաբերությունների մասին է, որոնք բնութագրում են հին Թիֆլիսի հայ և վրացի ազգերին: Այնտեղ կողք կողքի ապրել են շուրջ 10 ազգի ներկայացուցիչներ, իրար հետ խոսել միմյանց լեզուներով, հարազատորեն առնչվել, մի կտոր հաց կիսել բակում տեղադրված նույն սեղանի շուրջը: Այդ համերաշխությունը լուսաբանվել է նաև մեր ֆիլմում, հավաստելով, որ Հայոսի և Քարթլոսի եղբայրությունը հազարամյակների մեջ է շարունակվում»,- ասում է կինոռեժիսորը:


Լուսինե ԹՈՓՈՒԶՅԱՆ

Դիտվել է՝ 1077

Մեկնաբանություններ