Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատասխանատուն ՏՏ ոլորտն է

Պատասխանատուն ՏՏ ոլորտն է
11.11.2016 | 00:58

ՏՏ ոլորտի զարգացման հարցը գործադիր իշխանության ղեկավարի ուշադրության կենտրոնում է, ինչը պարզ դարձավ կառավարության երեկվա նիստում։ «Շաբաթական մեկ օր մենք հանդիպում ենք ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկում՝ ոլորտի զարգացման համար ինչ բարենպաստ պայմաններ կարելի է ստեղծել»,- ասաց վարչապետը և, հիմք ընդունելով ոլորտի ներկայացուցիչների առաջարկը, հանձնարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին մոտ 15 երկրների Հայաստանի դեսպանատներում ունենալ ոլորտի ներկայացուցիչներ։

Այն, որ ՏՏ ոլորտը ճանաչված է որպես գերակա ուղղություն, բայց կիրառական առումով (հատկապես արդյունաբերությունում) առանձնապես չի զարգանում, լուրջ խնդիր է։ Գուցե նշված հանձնարարականի իրականացումը նպաստի ներդրումների ներգրավմանը ոլորտում, ինչը թափ կհաղորդի զարգացմանը։ Բոլոր դեպքերում, առաջարկը ՏՏ ոլորտինն է, հետևաբար, ծրագրի իրականացման պատասխանատվության բեռը հիմնականում բաժին է ընկնում վերջիններիս։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ