Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով

Մեղքի վարձքը մահն է, բայց Աստծո շնորհը` հավիտենական կյանք` մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով
11.11.2016 | 10:56

Աղանդավորական շարժումներ, խաղատներ (կազինո), ռոք ակումբներ, գիշերային ակումբներ, միասեռականների ակումբներ... Նմանատիպ հաստատությունները ստեղծված են մարդուն հոգեպես, երբեմն էլ նաև ֆիզիկապես ոչնչացնելու համար:


Քանի՜-քանի մարդ ընկած է այս սատանայաստեղծ կառույցների թակարդը և կործանում է թե իր ընտանիքը և թե հենց իրեն: Երբեմն հարց է ծագում. ինչո՞ւ, ինչպե՞ս դա կարող է պատահել: Հայտնի է և գիտականորեն հաստատված, որ ցածր հաճախականության լուսային էֆեկտները և ձայները մարդուն հոգեկան կախվածության մեջ են գցում: Մարդը, մեկ, երկու անգամ հաճախելով այդ վայրեր, այլևս չի կարողանում կտրվել դրանցից, հենց այդ նենգամիտ և սրա նման այլ հնարքների շնորհիվ: Այսօր աշխարհում լուրջ ինստիտուտներ են աշխատում` քայքայելու պետությունները, ոչնչացնելու ընտանիքներն ու ստրկացնելու մարդուն: Բայց ո՞ւմ է այդ ձեռնտու, և ո՞վ է կանգնած դրա հետևում, իհարկե սատանան` ողջ մարդկության չարիքի աղբյուրը, որը գործում է մարդու միջոցով, մարդու, ում համար Քրիստոս Իր Փրկարար Արյունը հեղեց, որպեսզի Աստծո բարկությունը շարժի բովանդակ ստեղծագործության վրա: Կյանքի հորձանուտը իրեն է քաշել բազմաթիվ մարդկանց և կործանման եզրին կանգնեցրել:

Այդպիսի մարդիկ սովորաբար ունենում են լուրջ խնդիրներ, հիասթափված են, անտարբեր են շրջապատի, ընտանիքի, անգամ սեփական երեխաների հանդեպ: Արարչի սերը չճանաչելը կամ անգիտորեն արհամարհելը արդեն ինքնակործանման սկիզբ են մարդու համար, քանզի համաշխարհային պատմության հանգրվանները դիտարկելիս տեսնում ենք, որ ոչ մի պարագայում անգիտությունը չի փրկել ազգերին, ժողովուրդներին, պետությունները և հենց մարդուն, և դարձել է կորստյան ու կործանման պատճառ:


Ամեն բան անում և ամեն մեթոդի դիմում են, որ մեր երեխաներին անգամ մեր ձեռքից խլեն ու զոհ մատուցեն սատանային, որովհետև, եթե մարդու զավակը դառնում է աղանդավոր, խաղամոլ ¥սրանք խաբված մարդիկ են, որ ամեն անգամ մեծ գումարներ տանուլ տալուց հետո մտածում են, թե այս անգամ կհաղթեն և այսպես կամաց-կամաց առավել են մխրճվում թշնամու լարած թակարդը), թմրամոլ (այս արատը մեծ մասամբ տարածվում է ռոք ակումբներում), անբարոյական կամ միասեռական, որն այլևս մերը չէ, չի ընդունում ոչ մի խրատ, անտեսում է բոլոր բարոյական նորմերը և իր ցանկությունները բավարարելու համար պատրաստ է դիմելու ամեն տեսակի պիղծ քայլերի: Հեռուստատեսության, համացանցի միջոցով մեզ հյուր են գալիս անբարոյականներ, ովքեր գովաբանվում են, մարդասպանություն, գողություն, դաժան տեսարաններ ներկայացնող ֆիլմեր, որոնք ամենաուղիղ իմաստով ազդում են մարդու վարքագծի վրա: Եվ դա էլ ունի գիտական հենք. այն, ինչ մարդ տեսնում է, պահպանվում է ենթագիտակցության մեջ և արտահայտվում վարքագծով: Կա ևս մեկ կործանիչ երևույթ` E կոչվող անորակ սնունդը: E տառով սկսվող համարակալումներով սննդային հավելումները պարունակում են քիմիական ներկանյութեր, գենետիկորեն ձևափոխված նյութեր, կայունացուցիչներ, քիմիական միացություններ, որոնք անգամ որդերն ու կենդանիները չեն ուտում: Այդ տեսակ չարորակ սնունդը մարդկանց մեջ առաջացնում է ալերգիա, մարդիկ ձեռք են բերում զանազան հիվանդություններ, չարորակ ուռուցքներ, սրտանոթային, աղեստամոքսային համակարգի խնդիրներ, արյան ճնշում, մաշկային հիվանդություններ, առաջացնում է ընկճախտ, այդպիսի սնունդ օգտագործող մարդիկ դյուրագրգիռ են ու ցրված: Այս ամենը հաստատել է գիտությունը:


Մարդն իր վարքագծով մեծ ազդեցություն է ունենում բնության, տարերքների և կլիմայի վրա: ՈՒ ինչքան բացասական է նրա վարքագիծը, այնքան մեծ է ազդեցությունը, և այնքան ուժեղ է հակազդեցությունը: Բնությունը պատժում է մարդուն` նրա չարության պատճառով, և որպես հետևանք թողնում բազմաթիվ ավերածություններ, որոնց ականատես ենք այսօր: Այնպես է ստեղծել մեզ Աստված, որ յուրաքանչյուր չարության համար ստանանք պատասխան, որպեսզի խրատվենք: Յուրաքանչյուր մեղք ունի հետևանք. թմրամոլությունը, միասեռականությունը ծնում են սպիդ, աղանդավորությունը` հոգեկան խանգարումներ, խաղամոլությունը` նևրոզ, հոգեկան անկայուն վիճակ անառակությունը` զանազան սեռական հիվանդություններ, գիշերային, ռոք ակումբներում ծաղկում են թմրամոլությունը, անբարոյականությունը:


Տե՛ս, մա՛րդ Աստծո, թե սատանան ինչպիսի որոգայթներ է լարել, որ քեզ թակարդը գցի ու կործանի, իսկ դու չես էլ նկատում, ապրում ես կուրացած, նվաստացած, քեզ նետած քո իսկ ստեղծած խնդիրների մեջ: Ոմանք կհարցնեն, թե կա՞ ելք, և ո՞րն է ելքը: Նման իրավիճակից դուրս գալու միակ ու անկրկնելի ելքը Քրիստոս է Իր ապաշխարության կոչով, ինչպես Սուրբ գիրքն է վկայում. «Ապաշխարեցե՛ք, որովհետև մոտեցել է Երկնքի թագավորությունը» (Մատթ. 4. 17), զղջացեք, խորհեցեք ձեր անմտությունների մասին, վճռականորեն հետ կանգնեք չար ընթացքից, խնդրեք Աստծուց ձեր մեղքերի համար թողություն, այցելեք եկեղեցի, խոսեք ձեր քահանայի հետ, խոստովանեք ձեր մեղքերը և ապրեք որպես բարեպաշտ քրիստոնյա, որպես տունկ դրախտային Աստծո տան մեջ, որովհետև գրված է. «Եվ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի» (Հովհ. 7. 39):


Երբ Տեր Աստված Սոդոմն ու Գոմորը պիտի կործաներ, Իրեն հավատարիմ ծառա Ղովտին պատվիրեց. «Փրկի՛ր անձդ, հետ չնայես, կանգ չառնես» (Ծննդ. 19.17-21): Այս պատգամը Աստված այսօր էլ քեզ է ուղղում, մա՛րդ արարած, որ սեփական սոդոմ-գոմորն ես ստեղծել քո ներսում, դուրս արի այս վիճակից, այլևս նախկին մեղքերիդ մի՛ նայիր, գնա՛ դեպի Քրիստոս, Նրա Արյամբ գնված Սուրբ Եկեղեցու միջոցով, որի գլուխը հենց Ինքը` Քրիստոսն է, և փրկիր հոգիդ վերահաս պատուհասից, այլապես չես խուսափի կործանումից, կզղջաս, բայց ուշ կլինի, ինչպես Նոյի ժամանակներում, և ինչպես Սուրբ գիրքն է վկայում «...ոչ մի մարմին չի փրկվի» (Մատթ. 24. 22-23):


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1815

Մեկնաբանություններ