«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Կարմիր քարտ ցույց տալը՝ մահվան պատճառ

Կարմիր քարտ ցույց տալը՝ մահվան պատճառ
11.11.2016 | 12:11

Մեքսիկական Տուլանսիգո քաղաքում «Կանարիոս» սիրողական թիմի ֆուտբոլիստ Ռուբեն Ռիվերա Վասկեսը սպանել է հանդիպման մրցավարին (դեպքը կատարվել է ս.թ. նոյեմբերի 6-ին). հենց այսպես է նա արձագանքել մրցավարի՝ իրեն ցույց տված երկրորդ դեղին քարտին, որը մեխանիկորեն նշանակում է խաղադաշտից մարզիկի հեռացում:


Շեշտակի հարվածը հասցվել է դեմքին: Մրցավարը հնձած խոտի պես տապալվել է գետնին ու անշնչացել: Ժամանած շտապբուժօգնությունն անկարող է եղել որևէ բան ձեռնարկելու: Տեսնելով արածի հետևանքը՝ ֆուտբոլիստը խաղադաշտից դիմել է փախուստի, ոստիկանությունը հետախուզություն է հայտարարել:
Երբ հանում ենք մեր աչքերի գունավոր ակնոցներն ու փորձում իրականությունն իր իրական գույների մեջ տեսնել, համոզվում ենք՝ արտաքուստ անվտանգ թվացող ֆուտբոլային մրցավարի աշխատանքն իրականում այնքան էլ անվտանգ չէ:
Փաստե՞ր:
Խնդրեմ:
2013-ի հունիսի 13-ի դեպքից այնքան էլ շատ ժամանակ չի անցել: Բրազիլական Պիա քաղաքում կայացած սիրողական թիմերի հանդիպումը նույնպես ավարտվել է մահվան ելքով: Պատճառը եղել է ֆուտբոլիստը, որ խաղի ընթացքում չի բավարարվել մրցավարին անդադար ծաղրելով, անպարկեշտ խոսքեր ասելով ու, ի լրումն, բռունցքներով հարձակվել է նրա վրա՝ տվյալ դեպքում գործի դնելով այնպիսի բութ գործիք, որպիսին եղել է իր գլուխը: Երիտասարդ մրցավարը չի դիմացել անպատվությանը, գրպանից հանել է դանակն ու խրել ֆուտբոլիստի սիրտը: Շտապօգնությունը տուժողին չի էլ հասցրել հիվանդանոց հասցնել. վայ-մարզիկը մահացել է ճանապարհին:


Սակայն միջադեպն այսքանով չի հանգուցալուծվել: Մահացած Աբրեուի թիմակիցներից երեքը հարձակվել են մրցավարի վրա, ոլորել ձեռքերը, գետնին տապալել ու դաժան ծեծի ենթարկել: Այդ թվում՝ նաև քարերով: Նրանց են միացել մահացածի մյուս թիմակիցներն ու հարազատները: Մրցավարին մահվան դուռը հասցնելուց հետո մարդասպանները չեն բավարարվել այսքանով: Քառատել են նրան, դաշտի կենտրոնում ամրացված ցցին հագցրել մահացածի գլուխը: Վանդալիզմի դրսևորմանը վրա հասած ոստիկանությունը կարողացել է ձերբակալել ոճրագործությունը կատարածներից միայն մեկին: Մնացածները գլուխները պրծացրել են փախուստով: Սույնի առնչությամբ սարսափեցնում է նաև այն փաստը, որ այս ողջ գազանությունը սառնասրտորեն տեսանկարահանվել է հանդիպմանը ներկա եղած հանդիսատեսներից մեկի հեռախոսով:
Մեկ այլ փաստ:


Այս զարհուրելի դեպքից երկու ամիս առաջ ԱՄՆ-ում պատանեկան թիմերի հանդիպման ժամանակ թիմերից մեկի տասնյոթամյա դարպասապահը, դժգոհ մնալով իրեն ցույց տված դեղին քարտից, հարձակվել է մրցավարի վրա, դեմքին ու գլխին մի քանի ծանր հարվածներ հասցրել, ինչի հետևանքով վերջինս, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է:
Ցավոք, սրանք եզակի դեպքեր չեն, ու դրանց աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն վերը հիշատակված երկրներով: Նման բաներ եղել են թե՛ Ռուսաստանում, թե՛ Թուրքիայում: Մեզանում նման բաներ, ոնց որ թե, չեն կատարվում, սակայն ֆուտբոլային բռնության մի դեպք այնքան էլ ոչ վաղ ժամանակներում էր, երբ ֆուտբոլիստը հանդերձարանից դուրս պրծավ ամբողջովին կապտուկների մեջ ու վազքով փախավ մարզադաշտից: Դեպքն այն ժամանակ մեր իրականությանը բնորոշ ավանդույթի ուժով ծածկադմփոցի եղավ, հասարակայնորեն չպախարակվեց, որովհետև ֆուտբոլային տնտեսության բոսերից մեկի զավակն էր թաթախված այդ գործի մեջ, թեպետ, ինչպես գիտեք, բոսը մեկն է լինում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1066

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ