Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Պետք է ձեռնարկեն իրավիճակից բխող միջոցներ և տան հասցեական գնահատականներ»

«Պետք է ձեռնարկեն իրավիճակից բխող միջոցներ և տան հասցեական  գնահատականներ»
15.11.2016 | 00:47

Վերջին օրերին կրկին սահմանում իրավիճակը սրվել է։ Ոմանք սա պայմանավորում են Ադրբեջանի լայնածավալ զորավարժություններով։ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ փորձեցինք ճշտել, թե ինչու է Ադրբեջանը կրկին սադրանքների դիմում։


-Չնայած հակառակորդը կիրառում է առավել խոշոր տրամաչափի զենքեր, մեր բանակը վերահսկում է իրավիճակը,- ասաց պատգամավորը։- Կարելի էր կանխատեսել, որ Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումից հետո կգնա իրավիճակի սրման։ Զորավարժությունները ևս վկայում են, որ Ադրբեջանը որևէ կերպ չի ցանկանում պահպանել ձեռք բերված պայմանավորվածությունները և առաջնագծում թեժացնում է իրավիճակը, ինչի առնչությամբ մեր արտաքին գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ։
-Չնայած ՀՀ արտգործնախարարության ահազանգին, որ միջազգային չափորոշիչների խախտում է թույլ տալիս Ադրբեջանը՝ նման մեծ մասշտաբի զինուժ կուտակելով սահմանագծում, միջազգային հանրությունը կարծես անտարբեր է։ Ինչո՞ւ են անտեսվում հայկական կողմի մտահոգությունները։
-Միջազգային հանրությունը համարժեք պահանջ բազմիցս ներկայացրել է։ Այն կառույցները, որոնք այս հարցում ունեն որոշակի հանձնառություն, պետք է ձեռնարկեն իրավիճակից բխող միջոցներ և տան հասցեական գնահատականներ։ Ցավոք, այս առումով միշտ չէ, որ մեր ակնկալիքներն արդարանում են։ Պատճառները բազմաթիվ են։ Այդ կազմակերպություններում ներգրավված առանձին պետություններ ունեն իրենց շահերը, որոնք Հարավային Կովկասում անվտանգության ապահովման տեսանկյունից խնդրահարույց են։ Այն դեպքում, երբ Ադրբեջանն է խախտում հրադադարի ռեժիմը, կողմերի միջև հավասարության նշան դնել և կոչ անել երկու կողմերին պահպանելու հրադադարի ռեժիմը, ուղղակի անհասկանալի և անընդունելի են մեզ համար։


Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1766

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ