Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Առանց երաժշտության կյանքը մոլորություն կլիներ. գերմանացին նույնիսկ Աստծուն պատկերացնում է երգելիս»

«Առանց երաժշտության կյանքը մոլորություն կլիներ. գերմանացին նույնիսկ Աստծուն պատկերացնում է երգելիս»
15.11.2016 | 08:27

Աշխարհի մի շարք նշանավոր կլինիկաներում բուժման նպատակով կիրառում են դասական երաժշտություն. բժիշկ-գիտնականները պարզել են, որ Բեթհովենի 5-րդ սիմֆոնիան կանոնավորում է սրտի աշխատանքը, «Լուսնի սոնատը» մեղմացնում է օրգանիզմում առկա բորբոքվածությունը, Բախի «Իտալական կոնցերտը» նվազեցնում է որոշ խմբի հոգեկան հիվանդների օրգանիզմում կուտակված չարությունը, Շոպենի մազուրկաները և Շտրաուսի վալսերը ցրում են տագնապներն ու անհանգստությունները, իսկ Չայկովսկու «Կարապի լիճը» իջեցնում է արյան ճնշումը: Բարձր ճնշման դեմ բժիշկները խորհուրդ են տալիս ունկնդրել նաև Շոպենի «Ռե մինոր նոկտյուրնը»:


Իսկ ի՞նչ է երգում հայի Աստվածը. գուցե հմայված է Բարսեղ Կանաչյանի «Օրորոցային»-ով և հիացմունքով խորհում է, որ հայ մայրը այսպես քնքշորեն քնեցնում է իր սիրասուն մանկիկին։
Գուցե երգում է «Կռունկ, ուստի կուգաս» և թերևս ամաչում դարերի հոլովույթում իր թույլ տված անարդարությունների, չարի հանդեպ անտարբերության, որդու կողմից մարդկությանը փրկելու չիրականացված պատգամների համար:


Գուցե ձեռքն է առել աստվածային երաժշտական գործիքը` ջութակը և, հմայված մարդկային հանճարով, նվագում է մեծն Պագանինիի սոնատները, հանճարեղ Կոմիտասի հայաշունչ հոգեթով մեղեդիները` «Քելեր, ցոլեր», «Ծիրանի ծառ», «Չինար ես», «Շողեր ջան», և արդյո՞ք չի ամաչում Կոմիտասից, հազարավոր կոմիտասներից, որոնք իր անտարբեր հայացքի ներքո թաղվեցին անապատի ավազուտներում: Եվ արդյո՞ք Նոր կտակարանն ու Ղուրանը առջևը դրած չի նախատում իր որդուն, որը ոչ միայն չփրկեց մարդկությանը, այլև երկրային այցից դարեր անց թույլ տվեց ինչ-որ շարքային մի առևտրական Մուհամմեդի իր Ղուրանով աշխարհը վերածել Սոդոմ-Գոմորի:


Չգիտեմ հայի Աստվածն ինչ է մտածում այս ամենի մասին, բայց հայ տաղանդավոր բժիշկներն արդյոք մտածե՞լ են հայի թախծոտ, խռոված, մարդկության անարդարություններից հուսալքված, վիրավոր, չարացած, զայրացած հոգին բուժել Կոմիտասի, Խաչատրյանի, Սպենդիարյանի, Արմեն Տիգրանյանի հոգեպարար երաժշտությամբ, հայկական ժողովրդական, գուսանական հոգեզմայլ մեղեդիներով, գուսան Հայկազունու հայրենաշունչ, Ռուբեն Հախվերդյանի, Վահան Արծրունու խոհական, ազնվասիրտ երգերով։ Չգիտեմ։
Բայց գիտեմ, որ հանրային ռադիոն այլևս հայ երգ-երաժշտություն գրեթե չի հեռարձակում, բացառությամբ այն աննշան հատվածների, որոնք հնչում են մշակութային առանձին հաղորդումներում:

Հայ երգ-երաժշտության կարոտ հայրենակիցներ, այլևս հանրային ռադիոյով չեք ունկնդրի ձեր սիրելի երգիչ-երգչուհիներին` Գոհար Գասպարյանին, Լուսինե Զաքարյանին, Օֆելյա Համբարձումյանին, Ռուբեն Մաթևոսյանին, Ռուբեն Հախվերդյանին և ստիպված եք ունկնդրել «ջան-ղուրբան» ռադիոկայանների, «վաստակավոր արտիստ» Արմենչիկի, եվրոպական քաղաքները «հայ երգարվեստով» թնդացնող Արտաշ Ասատրյանի, «Հ1» հեռուստաալիքով «Ամենակարող երգիչ» հաղորդաշարի, երբեմն «Հ2», «Արմենիա» հեռուստաալիքներով հնչող ռեստորանային անճաշակ կատարումները: Իհարկե, հանրային ռադիոյի տնօրենությունը փորձում է մխիթարել ունկնդիրներին, կիրակի օրը թողարկելով պատվերով համերգ, բայց հենց այն ժամին, երբ Հ1-ով հեռարձակվում է «Երաժշտական փոստարկղը»: Եվ վերջապես, շաբաթը կարծեմ յոթ օր ունի... Փոխարենն ամեն օր եթեր է տրվում «Մի երգի պատմություն» շարքը, որտեղ լուսաբանվում են հիմնականում օտար երգեր:


Ի դեպ, հայրենակիցներ, ձեզ այդպիսի առաջարկ արվեց հանրային ռադիոյի «Առավոտը հանրայինում» հաղորդաշարում` հյուրընկալված տնօրեն Արման Սաղաթելյանի ներկայությամբ: Հաղորդաշարը ուղիղ եթերում էր. զանգահարեց ունկնդիր մի կին և դժգոհեց, որ հանրային ռադիոյով հայ երգ-երաժշտություն չի հաղորդվում: Պատասխանը, որքան էլ զարմանալի էր, հնչեց միահամուռ` հանրային ռադիոն երաժշտական ռադիոկայան չէ, երաժշտություն կարող եք ունկնդրել այլ ռադիոկայանով, պարզ է` «ջան-ղուրբանով»:
Այդ պահին հնչեց ևս մի հեռախոսազանգ. ունկնդիր կինը թերևս ոչ պատշաճ արտահայտվեց հաղորդավարուհու մասին, որի տված պատասխանը ավելի քան անպատշաճ էր` ինչքան ուզում եք նյարդայնացեք (հաղորդավարուհին օգտագործեց «ներվայնացեք» ոչ հայեցի բառը), ես շարունակելու եմ ծիծաղել: Իսկ ունկնդիրն ընդամենը խնդրում էր անընդհատ չծիծաղել, չքրքջալ անտեղի... Թերևս հաղորդավարուհին, լինելով հանրային աշխատող, պարտավոր էր հարգանքով պատասխանել ունկնդրին, թեկուզ և չհամաձայնելով նրա հետ։ Ես չգիտեմ եթերից դուրս տնօրենը դիտողություն արե՞ց հաղորդավարուհուն անպատշաճ արտահայտության և անտեղի ծիծաղելու համար. հավանաբար` ոչ: Խնդրեմ, բացեք հոկտեմբերի 15-ի «Առավոտը հանրայինում» հաղորդումը և կտեսնեք, թե հաղորդավարուհին ինչքան ժամանակ է վատնում անտեղի ծիծաղի, քրքիջի վրա. հասկանալի է, ծիծաղելը շատ հաճելի է, բայց չէ՞ որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:


Ի դեպ, հաղորդավարները անհարգալից արտահայտվեցին ունկնդիրներից մեկի հասցեին, որը էլեկտրոնային նամակով դիտողություն էր արել նրանց. և պարոնները հենց հաղորդման ընթացքում անպատշաճորեն և անհամեստորեն հայտարարեցին` մենք 20-30 տարի աշխատում ենք, մեզ ուզում է բան սովորեցնել. պատկերացնում եմ նրա կերպարանքը: Նախ, պարոնայք, յուրաքանչյուր ոք մինչև կյանքի վերջը սովորելու բան ունի. 20-30 տարի աշխատած հաղորդավարը պետք է իմացած լիներ, որ հանրային ռադիոն մասնավոր ռադիոկայան չէ, որ ինչ ցանկանա ասի, օրինակ, աշխարհով մեկ հնչեցնի` «փչացած Ալեգրովա». թերևս իրոք սովորելու բան կա` թույլ չտալ նման անպարկեշտ արտահայտություններ: Իսկ ինչ վերաբերում է` «պատկերացնում եմ նրա կերպարանքը»` անպատշաճ ու մեծամտական արտահայտությանը, տեղեկացնեմ, որ այդ ուշադիր ունկնդիրը շատ հայրենասեր անձնավորություն է, հրաշալի քաղաքացի:


Օրացույցն ամեն առավոտ կիրառելու մասին. օրացույցը աշխատանքային գործիք դարձնելը ձեռնտու է հաղորդավարներին, բայց դա պարզապես ռադիոեթերի թանկ րոպեները անտեղի և դյուրին վատնել է նշանակում: Հաղորդվում է` այսօր ծնվել է Խորվաթիայի, Մակեդոնիայի այսինչ ֆուտբոլիստը, Իսպանիայի, Պորտուգալիայի այսինչ բասկետբոլիստը, ինչ-որ երկրի շարքային դերասանն ու դերասանուհին, ոմն երգչուհի հղիացել է, մեկ ուրիշ երգչուհու թոռն է ծնվել, այսինչ թվականին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում այսինչ ձայնապնակը առաջին հորիզոնականն է զբաղեցրել, այսինչ թվականին Մավրիտանիան, Մոնղոլիան դարձան ՄԱԿ-ի անդամ և բազում այլ անհեթեթություններ, որոնք պարզապես ոչինչ չեն տալիս ունկնդրին: Օրացույցը թերևս կարելի է կիրառել միայն մի պայմանով. ներկայացնել հանճարեղ, տաղանդավոր, վաստակաշատ մարդկանց ծննդյան թվականը, մասնավորապես հայ մեծերի, որոնց մասին հազվադեպ է հիշվում, և ինչ-որ բան պատմել նրանց կյանքից։


Հաղորդավարները ռադիոյի թանկ րոպեները պարզապես վատնում են. հանրային ռադիոն մասնավոր ռադիոկայան չէ, որ ինչի մասին ցանկանաք` խոսեք. հարկ չեմ համարում ավելի զավեշտալի փաստեր բերել, թերևս հաղորդավարները, հատկապես հաղորդավարուհին կվերհիշեն, թե ինչ չի կարելի. օրինակ, զավեշտալի է, երբ հաղորդավարուհին եթերով հնչեցնում է` իմ մաշկը շատ մուգ է, բոլորդ կնախանձեք. կամ` իմ շուրթերը շատ գեղեցիկ են... Ռադիոժամի այս անհեթեթ վատնումները ղեկավարությունը չտեսնելու է տալիս, իսկ հայ երգ-երաժշտության համար ժամանակ չկա...


Հանրային ռադիոյի ծրագրում կիրառվում է զավեշտալի, հոգնեցնող, տհաճություն ու հեգնանք առաջացնող նորամուծություն. տղամարդու ձայնը` «Հայաստանում ժամը տասնութն է, լուրեր հանրային ռադիոյի եթերում»։ Նույնը կրկնում է լուրերի հաղորդավարը: Ընթացքում, չգիտես ինչու, տղամարդու ձայնը` «լուրեր հանրային ռադիոյի եթերում». և, որ զավեշտալի է, երբեմն էլ լուրերն ավարտելուց հետո` տղամարդու ձայնը` «լուրեր հանրային ռադիոյի եթերում», «հաղորդեցինք եղանակի տեսություն», «լրագրերի տեսություն»... Մի՞թե այդ ամենը ժամավաճառություն չէ. թերևս ուկնդիրները անուշադիր թուլամիտներ չեն և անմիջապես հասկանում են, թե ինչ է հաղորդվելու, առավել ևս` ինչ հաղորդվեց:
Անդրադառնանք հանրային ռադիոյի ամենօրյա ծրագրին. հարկ է արձանագրել, որ ծրագիրը չափազանց քաղաքականացված է, կարծես քաղաքական ակումբ է: Մի՞թե չի կարելի օրը երկու անգամ կրկնվող Գևորգ Մելիքյանի, Տիգրան Քոչարյանի, Տիգրան Խաչատրյանի, Յալանուզյանի շատ օգտակար ու հետաքրքիր հաղորդաշարերը շաբաթական երեք անգամ թողարկել` թեթևացնելով հոգնեցնող, հոգի մաշող ու կոշտացնող քաղաքական մթնոլորտը և դրանց փոխարեն հաղորդել առողջարար, հոգի ու մարմին զվարթացնող ժողովրդական, գուսանական, հայ և համաշխարհային դասական երգ-երաժշտություն:


Տիկնայք և պարոնայք, հասարակական կյանքը առանց այն էլ շատ է քաղաքականացված, ռադիո և հեռուստակայանները, լրագրերը, համացանցը մարդկային հարաբերությունները չափազանց քաղաքականացված են, ինչը բացասաբար է անդրադառնում կյանքի ներդաշնակ ընթացքին:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ

����������������������������������������������������������/1713509089">Չլինի՞ մեր օրերում էլ ծառի հետևից մեկն ու մեկը մի անօրինական բան է արել

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Եվրասիականության թուրքական բաղադրիչը
Եվրասիականության թուրքական բաղադրիչը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո