Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բալասանյան-ահեղը՝ որպես վերջնական աղետ

Բալասանյան-ահեղը՝  որպես վերջնական աղետ
22.11.2016 | 00:41

Լսե՛ք, ի՞նչ կկատարվի, եթե հանգաթուխ մեկը հանկարծ դառնա Նոբելյան մրցանակի դափնեկիր: Բնականաբար, նա խիստ կկատաղի, Նարեկացուն կհամարի իր գրչեղբայրը, ինքը սեփական աղբյուր-հուշարձանը կտեղադրի Իսահակյանի արձանի դեմ դիմաց և կպահանջի, որ առավոտ կանուխ ողջ հայությունը բերանացի ձայնարկի իր «Զարզանդի երազախաբությունը» լայնածավալ պոեմը, իսկ երեկոյան, քնից անմիջապես առաջ, կպարտադրի ողջ ազգին՝ բարձի տակ պատսպարել նոբելյանակիր իր ժողովածուն՝ «Զկռտոց և տնքոց» խորհրդավոր վերնագրով:

Մի՞թե պետք է մեղադրել նրան: Հարկավ՝ ոչ:

Արդյոք պե՞տք է մեղադրենք Գյումրու քաղաքապետ Բալասանյանին՝ Սամվել, որ Իվան Ահեղի արյունարբու ձայնով առաջարկում է ՀՀ ՊԵԿ-ին, ի վերջո հայոց երկրին հետևյալը. «Ես 1999 թվականից բիզնեսով չեմ զբաղվում: Որդուս ընկերությունն է, իրեն կարող եք հարցնել: Ես ի՞նչ գիտեմ, թե որդուս գործերը ինչն ինչոց են: Որևէ խնդիր չկա, եթե մեղավոր են, թող դնեն կախաղան հանեն, թող դատեն: Պետություն է, օրենք է, մենք էլ օրենքներով առաջնորդվում ենք, էսքանը»: Օրենքներով նա առաջնորդվում է, բայց կեղծիքներով դառնում է (ընտրվում է) քաղաքապետ: Բալասանյանը օրինավորության մարմնացյալ պետական այր է, բայց մենք այդ մասին անխոհեմաբար անտեղյակ ենք: Նա մինչև 1999 թվականը, հավանաբար, Գյումրի քաղաքի «Բոշի մայլում» գանձ է գտնում և, ի թիվս այլ ահռելի գույքի, գնում է նաև «Գյումրի» գարեջրի նշանավոր գործարանը: Գնում է, գործարկում է այն և հանձնում որդուն, խոստանալով երբևէ չխառնվել տնօրեն տղայի գործերին: Հատկապես եթե տղան խարդախում է հարկային պարտավորությունները: Բայց այս մասին, հուսանք, որ իր ծանրակշիռ խոսքը կասի ՀՀ ՊԵԿ-ը, այնուհետև դատարանը, և վերջապես քաղաքը կազատագրվի Բալասանյաններից:


Ի դեպ, տիար Բալասանյան-ահեղը մի չափազանց կարևոր ինքնացուցմունք է տվել, իհարկե, կամքից անկախ. «Ես ինչ գիտեմ, թե որդուս գործերն ինչն ինչոց են»: Գիտես, սիրելիս, ճակատիդ բազմագիրը քեզ հուշում է միշտ էլ տեղյակ լինել, թե որտեղից է փչում քաղաքական համընթաց քամին, երբ և ում ծնրադիր հաճոյանալ և որպես մխիթարություն կրած ստորության, աշխատասենյակի դռան շեմից վտարել վաստակաշատ մանկավարժին և այլն, և այլն: Եվ այս պահին սեփական ճակատիս վրա դու բազմելու պատիվն ունես, քանզի դու, իսկապես էլ չգիտես, թե ինչն ինչոց է Գյումրիում, թե ինչպես են ձմեռն անցկացնելու տնակներում պատսպարված 2800 ընտանիքները: Մի խոսքով, Բալասանյանի ճակատ-ֆասադը պետք է ընդարձակել և արդեն կրծքին քարագրել նորահայտ աֆորիստիկ սխրանքները: «Իրատեսը» ուշադրությամբ է հետևում Գյումրու քաղաքապետի սխրանքներին, հուսալով, որ մի օր այստեղ էլ լույսը կբացվի: Լույսը կբացվի, եթե «ճակատի-գրի» այս դամբարանը լքի քաղաքապետի աթոռը: «Վերընտրվելով» քաղաքապետ՝ Բալասանյան-աղետը էական ներդրում կատարեց Գյումրի պատվարժան քաղաքի գործազրկության վերացման վեհ գործում՝ աշխատանքից ազատեց 38 աշխատակցի: Կեցցե՛ս:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2671

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ