Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պատրաստվել է «Արցախ» քարտեզագիրքը

Պատրաստվել է «Արցախ» քարտեզագիրքը
25.11.2016 | 10:54

«Հոգու պարտք» հասարակական կազմակերպությունը և հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը պատրաստել են «Արցախ» քարտեզագիրքը։ Քարտեզագրքի ստեղծման աշխատանքներն իրականացվել են ՀՀ նախագահի աշխատակազմի տրամադրած դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Քարտեզագիրքը հասանելի է էլեկտրոնային տարբերակով։ Այն եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։


Սա Արցախին վերաբերող խնդիրները գիտական, սակայն ավելի հակիրճ ձևաչափով ներկայացրած աշխատանք է, որում տեղ գտած յուրաքանչյուր քարտեզ ներկայացնում է Արցախի (ներառյալ Արցախի բռնազավթված հյուսիսային հատվածը) պատմության տարբեր ոլորտները` սկսած երկրամասի հայկականությունը մատնանշող առավելապես օտարազգիների կազմած քարտեզների մատուցումից, մինչև ազգաբաշխական (1914 թ.), գրչօջախների, կրթական հաստատությունների, բերդերի, պաշտպանական կառույցների, կամուրջների, պատմական հուշարձանների վայրերը ներկայացնող քարտեզներ:
Այս հրատարակության առաքելությունն Արցախի պատմության, մշակույթի և զանազան այլ նյութերին հայ հասարակությանը, հատկապես Արցախի խնդրով ի պաշտոնե զբաղվող քաղաքական գործիչներին հաղորդակից դարձնելն է։ Բացի այդ, այն պատմական ճշմարտությունը օտար հանրությանը ներկայացնելու քարոզչական նպատակներ է հետապնդում:
«Արցախ» քարտեզագիրքն ունի կրթաճանաչողական, հայրենագիտական, նաև քաղաքական կարևոր նշանակություն:


Հարկ է նկատել, որ գիտական բնույթի ծավալուն հրատարակությունները, հենց թեկուզ իրենց չափերի պատճառով, շատ հաճախ պատշաճ ուշադրության չեն արժանանում, մինչդեռ վաղուց հասունացել է Արցախին կապված խնդիրները դարձյալ գիտական, սակայն ավելի հակիրճ ձևաչափով ներկայացնելու անհրաժեշտությունը: Քարտեզագրքի սույն նախագիծը նպատակ ունի լրացնելու վաղուց արդեն զգացվող այդ բացը:
Նշենք, որ ավելի վաղ հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը լույս էր ընծայել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Նախիջևան» քարտեզագիրքը, որի նպատակն է ներկայացնել Նախիջևանի ոչնչացված հայկական հուշարձանները։ Այն հրատարակվել է հայերեն և անգլերեն։ Քարտեզագիրքը ներկայացնում է երկրամասին վերաբերող մի շարք հնագույն քարտեզներ՝ արված 15-20-րդ դարերում եվրոպացի քարտեզագիրների կողմից։ Նախապատվությունը տրվել է օտարերկրյա հեղինակների աշխատանքներին, որպեսզի շեշտվի փաստի կարևորությունը։ Գրքում առկա է նաև երկրամասի ֆիզիկական քարտեզը։ Կարևոր է հատկապես 1914 թ. հունվարի 1-ի մարդահամարի արդյունքներով ստեղծված ազգաբաշխական քարտեզը, որտեղ գույներով նշված են տվյալ ազգի բնակության վայրն ու թվաքանակը։ Գրքում կարմիր գույնով նշված են հայաբնակ գյուղերը, կանաչով՝ կովկասյան թաթարների (մինչև 1935 թ. կոչվել են կովկասյան թաթարներ, հետո՝ ադրբեջանցիներ) գյուղերը։


Նշենք, որ կարմիր կետերն արդեն վաղուց գոյություն չունեն, վերջին հայաբնակ գյուղերը դատարկվել են 1988-1989 թվականներին։
Ներկայացված են նաև Նախիջևանի գրչօջախները, հայկական կրթօջախները՝ վանական և եկեղեցական-ծխական դպրոցները, պետական և մահմեդական դպրոցները։ Գրքի ստեղծագործական կազմը հայկական հուշարձաններին զուգահեռ ներկայացրել է նաև ադրբեջանական հուշարձանները։ Եվ չնայած ադրբեջանցիներն անընդհատ հայտարարում են, որ Նախիջևանն ադրբեջանական մշակույթի օրրան է, հայկական վանքերի ու եկեղեցիների պատկերները հակառակն են ապացուցում, թեև դրանք այլևս չկան։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3172

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ