Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Հիմք չունեմ չհավատալու»

«Հիմք չունեմ չհավատալու»
29.11.2016 | 00:04

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի հաշվետու ելույթում սոցիալ-տնտեսական ոլորտին առնչվող մի քանի ուշագրավ դրվագներ կային։ Այս մասին խոսեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ԱՐՏԵՄ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ։


-Նախագահը նշեց, որ եթե նախկին մեթոդոլոգիայով հաշվեինք, ապա այսօր աղքատության մակարդակը պետք է լիներ 18,1 տոկոս, մինչդեռ այսօր 29,8 տոկոս է։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ մեթոդոլոգիայով եք հաշվում, Հայաստանում աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներից էականորեն տարբերվում է։ Նախընտրական տարվա հե՞տ է կապված թվերի նման «գունազարդումը»։
-Աղքատության հաշվարկի մեթոդաբանության փոփոխություն է տեղի ունեցել, շեմը վերանայվել է ու ավելի բարձրացվել։ Իսկ այն թվերին, որ ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, ոչ մի հիմք չունեմ չհավատալու, չվստահելու։ Աղքատության հաղթահարման պաշտոնական վիճակագրությանն այլընտրանք գոյություն չունի։
-Որպես համապատասխան ոլորտի պատասխանատու, համաձայն չե՞ք, որ սոցիալական իրավիճակն ավելի վատ է, քան պաշտոնական թվերն են վկայում։
-Աղքատությունը բազմաշերտ երևույթ է, և դրա գնահատման մեթոդաբանությունը ոչ թե սիրողական մակարդակով է, այլ հստակ չափորոշիչներով, այսինքն՝ ո՛ր սոցիալական խմբերը, ո՛ր կազմով ընտանիքներն են աղքատության ռիսկի ենթակա։ Հենց այդ շրջանակում էլ յուրաքանչյուր տարի մեր նախարարությունը, կառավարությունը առաջարկություններ են ներկայացնում՝ առաջնահերթ կարգով նրանց աջակցելու, քաղաքականությունն այդ ուղղությամբ ուղղորդելու համար։
-Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Մարդու էությունն է այդպիսին. շատ բաներ, որոնք արդեն կան, ասենք, շուրջօրյա էլեկտրամատակարարում կամ ջրամատակարարում, լուսավորված ու ծաղկազարդ փողոցներ և այլն, մարդիկ սկսում են չնկատել, բայց որևէ բանի բացակայությունը նկատում են միանգամից»։ 21-րդ դարում շուրջօրյա էլեկտրամատակարարումը կամ ջրամատակարարումը նվաճում համարելը տարօրինակ չէ՞։
-Հանրապետության նախագահը նաև շեշտեց, որ մարդու պահանջներն անընդհատ աճում են, և, բնականաբար, մենք պետք է շարունակենք աշխատանքը, որպեսզի աճող պահանջարկը բավարարենք, կենսամակարդակը բարձրացնենք։ Սա մեր նպատակն է, ու մեր աշխատանքները հենց այդ ուղղությամբ էլ իրականացվում են։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1687

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ