Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ»

«Ես միշտ իշխող  կուսակցությանը հավատում եմ»
29.11.2016 | 00:24

ՀՀԿ-ի շաբաթօրյա համագումարին ներկա էին նաև հանրապետականացված արվեստագետներ, այդ թվում՝ կոմպոզիտոր ՌՈԲԵՐՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԸ։ Երբ փորձեցի մի քանի հարց ուղղել նրան, նախապես ասաց. «Ես հայ տղա եմ, որը չի կարող իր կյանքի խնդիրներից հեռու կանգնել։ Կապ չունի՝ ՀՀԿ-ական եմ, թե ոչ։ Եթե հիմա կորցնենք պատմական ակոս բացելու շրջանը, տանուլ կտանք։ Հայաստանում մեծ վերափոխման շրջան է սկսվում, որը մեր տղաների ձեռքին է»։


-Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում արմատական փոփոխություններ կլինեն։
-Առանց հավատալու ես երաժշտություն չէի գրի։
-«Փոխողները» նույն մարդիկ են, նրանց միջոցով փոփոխություն ակնկալելը միամտություն չէ՞։
-Դուք դետալների մեջ եք մտնում, ես խոսում եմ իդեայի մասին։ Հայաստանում վերափոխումների շրջան է սկսվել, հուսով եմ, որ դա կընդգրկի երկրի բոլոր բնագավառները։
-Փաստորեն, Դուք հավատո՞ւմ եք այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ իշխանությունում են, սակայն լուրջ փոփոխություններ այդպես էլ չձեռնարկեցին։
-Ես հավատում եմ մարդ արարածին, որ կարող է վերափոխվել, մտածել, մտահոգվել։ Ես դատական գործընթացներին չեմ հավատում։ Ես միշտ իշխող կուսակցությանը հավատում եմ, որովհետև ինչ-որ բան անելու հնարավորություն ունի։
-Տարիներ շարունակ այդ հնարավորությունը տրված էր, ինչո՞ւ չարեցին։
-Դուք ուզում եք դետեկտի՞վ քննարկել, գործ չունեք։ Երկրորդեմ՝ հավատում եմ մարդուն, որ նա կարող է վերափոխվել ու ամեն ինչ անել։


Ճեպազրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2023

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ