Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինն ու Էրդողանը կիսում են Հյուսիսային Սիրիան

Պուտինն ու Էրդողանը կիսում են Հյուսիսային Սիրիան
04.12.2016 | 09:24

Թուրքիան ու Ռուսաստանը սկսում են կիսել Հյուսիսային Սիրիան՝ փորձելով ավարտել հինգուկես տարվա պատերազմը՝ գրում է The Times-ում Հաննա Լյուսինդա Սմիթը: Անկարան պնդում է, որ իր աջակցությունը զինված ընդդիմությանը և Ասադին տապալելու մտադրությունը չեն փոխվել, փաստացի ներգործութան գոտիները, որ հաստատել են Թուրքիան ու Ռուսաստանը ռազմական գործողությունների քաոսում, տեղում կարող են հանգեցնել երկարաժամկետ պայմանավորվածությունների: Անկարայի նպատակը բուֆերային գոտու ստեղծումն է՝ 60 մղոն սահմանի երկայնքով և 20 մղոն սիրիական տարածքի խորքում:

Երբ դա իրագործվի, կդառնա անվտանգ գոտի Թուրքիայում գտնվող փախստականների համար, որոնց մեծ մասը սահմանի երկայնքով քրդերի ազդեցության տարածմանը կատաղի դիմադրող արաբներ են: Թուրքիայի ռազմավարական առաքելությունը Թուրքիայում Ասադին դիմակայելը չէ, այլ իր սահմանին կից ահաբեկչությունից ազատ գոտի ստեղծելը՝ The Times-ին ասել է Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրը: Դա նշանակում է քրդական աշխարհազորի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների առաջխաղացումը կասեցնել ԻՊ-ից ազատված շրջաններում: Այդ ենթատեքստում կարևոր է գրավել Էլ Բաբ քաղաքը:


Հալեպում, 25 մղոն դեպի հարավ-արևելք ռուսական օդատիեզերական ուժերը ճանապարհ են բացել Ասադի վճռորոշ հաղթանակին: Եթե ապստամբների անկլավը վերցվի, ինչ-որ ժամանակ դժվար օրեր ապրող սիրիացի ավտոկրատը և նրա կողմնակիցները կվերադարձնեն Սիրիայի սիրտը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ակնարկեց, որ Թուրքիան միջնորդ է Կրեմլի ու սիրիացի ապստամբ խմբերի միջև: Պուտինն ու Էրդողանը անցած շաբաթ երեք անգամ հեռախոսել են:
Հաննա Լյուսինդա ՍՄԻԹ, The Times


Հ.Գ. Լավրովը շատ լավ դիվանագետ է, որ պատերազմի հայտարարումը վերածի միջնորդական առաքելության, 20 մղոն սիրիական տարածքում խորանալը և իբր չեզոք գոտի ստեղծելը նույնն է՝ ինչ ագրեսիան: Սիրիայի ԱԳ նախարարությունն արդեն խոստացել է կտրել Թուրքիայի ձեռքը իր երկրում, այլ հարց է, որ Պուտինը կարող է նորից անցնել «բարեկամ Էրդողանի» կողմը, եթե միայն դա համապատասխանի ՌԴ շահերին: Եվ ինչո՞ւ է Անկարան ամեն տեղ խցկվում իր միջնորդական առաքելությամբ, սեփական երկրում անելիք չունի՞, թե՞ ներքին խնդիրները արտաքինի փոխարկելով է փորձում դուրս գալ իրավիճակից, որ հին ու փորձված հնարք է քաղաքականության մեջ:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ