Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել է ԼՂ հարցը

Մևլութ Չավուշօղլուն Բաքվում քննարկել է ԼՂ հարցը
04.12.2016 | 09:32

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ «քննարկվել են մի շարք հարցեր»: Նա հանդիպել է նաև ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համատեղ մամլո ասուլիսում Չավուշօղլուն ասել է, թե լայնորեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը:

«ՈՒշադրության կենտրոնում են եղել նաև այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի հետ ընթացող քննարկումնները»,- նշել է Չավուշօղլուն, հավելելով, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում պետք է մեծ ջանքեր ներդնի ԵԱՀԿ Մինսկի խումբը:


ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Չավուշօղլուն նաև ասել է, թե «Հայաստանի զորքերը պետք է անհապաղ լքեն օկուպացրած տարածքները»:

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ