Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«ԲՀԿ-ն միշտ էլ Ծառուկյանի հետ է նույնացվում»

«ԲՀԿ-ն միշտ էլ Ծառուկյանի հետ է նույնացվում»
06.12.2016 | 00:42

Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու թեման վերստին թարմացավ օրերս ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստից հետո։ Հիմա ԲՀԿ-ն սպասում է իր նախկին ղեկավարի հայտարարությանը, չնայած կուսակցության այժմյան նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահ է՝ Գագիկ Ծառուկյանը վերադառնալու է։ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՎԱՀԵ ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ այս առնչությամբ մի քանի հարց ուղղեցինք։

-Եթե Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ԲՀԿ-ն ինչպիսի՞ ուժ է լինելու՝ ընդդիմադի՞ր, այլընտրանքայի՞ն, թե՞ իշխանամետ։
-Չեմ կարող հստակ պատասխան տալ հարցին, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը հայտարարություն չի արել։ Նրա վերադարձից հետո մենք ընդհանուր օրակարգ կձևավորենք։ Հասարակությունն էլ, ԲՀԿ-ն էլ Ծառուկյանին միշտ ընդունել են որպես մեր կուսակցության հիմնադիր նախագահի և ղեկավարի։ Ի դեպ, ՏԻՄ ընտրությունների ժամանակ հասկացանք, որ ընտրողներից շատերի կարծիքով կուսակցությունը մինչև հիմա ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը։ Սա պատահական չէ, քանի որ ԲՀԿ-ն միշտ էլ Ծառուկյանի հետ է նույնացվում։
-Չե՞ք կարծում, որ շոու էր Ծառուկյանին քաղաքականություն վերադարձնելու հասարակական «աղաչանք-պաղատանքը»։
-Ես որևէ վերաբերմունք չեմ կարող արտահայտել, երկրում չեմ եղել և քաղխորհրդի նիստի ժամանակ եմ միայն դրա մասին տեղեկացել։ Ինքս էլ հանդիպել եմ քաղաքացիների հետ, հազարավոր մարդիկ ցանկացել են հանդիպել պարոն Ծառուկյանի հետ ու հորդորել վերադառնալ։ Այդ մարդիկ իրենց ցանկությունն արտահայտելու նման ձև են ընտրել։
-Մտահոգություն չունե՞ք, որ երբ Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն, ինչ-որ պահի ՀՀԿ-ն կարող է նախկին մեթոդով նրան «խաղից» հանել։
-Նման զարգացումների մեկնաբանությունից զերծ կմնամ, սակայն մի բանում վստահ եմ՝ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձից կշահի հասարակությունը։
-Ի՞նչ կշահի։
-Այսօր երկրում կա քաղաքական մենաշնորհ, մրցակցություն չկա։ Ծառուկյանի անձնական հեղինակության և կամային հատկանիշների շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել քաղաքական լայն համախմբում և մրցակցային դաշտ։

Ճեպազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ